Armweeklynews.am

 

  Նոր իշխանությանը հիշեցման կարգով. ուշանում եք, պարոնայք  

Հանրապետության բնակչության առնվազն 90 տոկոսը շահագրգիռ է, որպեսզի Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հաջողություններ գրանցի բոլոր ոլորտներում: Դա նույն է, թե թավշյա հեղափոխությունը հասնի իր նպատակին: Սակայն նոր իշխանությունը, որքան էլ որ փորձառության պակաս ունենա, պարտավոր է որոշ բարեփոխումներ արագ իրականացնել:

Սկզբունքային հարց էր չքննադատել գործող կառավարությանը մինչև նրա 100 օրվա գործունեթյունը, սակայն կան խնդիրներ, որոնց պետք է անդրադառնալ այս պահին, քանի որ հետո ուշ կլինի: Թեև նախորդ իշխանությունը կոռուպացված էր և անարդյունավետ իր ֆեոդալական կառավարման բնույթով , սակայն կար նաև լուրջ ինքնաքննադական տարր նրա գործուևեության մեջ , թեև դա քննադատությունից այն կողմ չէր անցնում և գործնական քայլերի չէր վերածվում:

Քանի որ մոտենում է Նիկոլ Փաշինյանի կառավարության 100 օրը և, անշուշտ . հրապարակային հաշվետվություն կտրվի հանրությանը, տեղին է հիշեցնել նախկին վարչապետ Կարեն կարապետյանի կառավարության 100 օրվա հաշվետվությունը և կատարել մեջբերում այնտեղից , ուր ախտորոշված է պետական կառավարման համակարգը:

*******
ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգը թեև խոշորածավալ չէ, սակայն ունի՝

• բյուրոկրատական կենտրոնացվածության բարձր աստիճան.

• հաճախ հատվածային, ոչ համարժեք կարգավորումներ տարբեր ոլորտներում.

• նոր գործառույթների առանձնացման և դրանց համար այս կամ այն մակարդակի մարմինների (կոմիտեներ, ՊՈԱԿ-ներ, գործակալություններ) ստեղծման և ուռճացման միտում. որոշումների արագ կայացմանը խոչընդոտող իրավասությունների և պարտականությունների անհամաչափ բաշխման դրսևորումներ.

• հաշվետվողականության և պատասխանատվության կոլեկտիվ տարրալուծման միտում,

որի արդյունքում՝

• ՀՀ քաղաքացին բավարար ծավալով չի օգտվում ՀՀ պետական մարմինների կողմից ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով մատուցվող ծառայություններից, թեև հաճախ այդպիսի ծառայություններ առկա են.

• ՀՀ քաղաքացին պետական ծառայությունների օգտագործումը համարում է դժվար և բարդացված.

• ՀՀ գործարարները հաճախ հիասթափվում են պետական ապարատի հետ շփումներից՝ պետական չինովնիկների բյուրոկրատական, սպասողական և նախաձեռնություններից զուրկ մշակույթի պատճառով:

 ******

Թավշա հեղափոխությունն աններելի ուշանում է:

Այն իրավիճակը , որ կար նախորդ կառավարության օրոք, նույնն է նաև այսօր: Անկախ նրանից, որ նոր անձեր են ներգրավված կառավարության կազմում և նոր քաղաքականություն է որդեգրել Նիկոլ Փաշինյանբի կառավարությունը, ասենք, որ անձերի խնդիր չէ: Գործող կառավարման համակարգն ամուլ է և չի կարող որևէ նոր բան ստեղծել, կամ որևէ նախաձեռնություն լիարժեք կյանքի կոչել:

Եթե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հնարավորինս շուտ արմատապես չփոխի պետական կառավարման համակարգի բնույթն ու կառուցվածը, ապա ինչ բնութագիր տվել է Կարեն Կարապետյանը գործող պետական կառավարման համակարգին, հաջորդ տարի նույն ախտորոշումը կպահպանվի նաև Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք:

Պարոնայք , ուշանում եք և հարաբերական անփորձություն այս հարցում արդարացում չէ: 100 օրում կարելի է փորձառու դառնալ:

Էդիկ Հովսեփյան

_____________________________
Armweeklynews.am [14.08.2018]
Նոր իշխանությանը հիշեցման կարգով. ուշանում եք, պարոնայք
© 2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
  ԼՐԱՀՈՍ  
Մարզպետների լիազորություններն ընդլայնվում են, սակայն մարզխորհուրդների հարցն առկախ է [20.06.2018 ]
Մատչելի բնակարան զինծառայողներին ծրագիրն իրավական ուժ կստանա[11.06.2018 ]
Հայաստանում թավշյա հեղափոխության արձագանքները կարող են ցնցել նաև Ադրբեջանը [08.06.2018]
Վարկային միջոցներով առողջապահությունը վերաքանդելու ենք, թե ՝ ….. [05.06.2018]
Հայաստանում տիտանների բախում է սպասվում էներգետիկայի ոլորտում [05.06.2018]
Լոռու և Շիրակի մարզպետների նշանակման վերաբերյալ [20.05.2018]
Արտահերթ ընտրությունների հարցում մոլորության մեջ են ոչ հեղափոխական կուսակցությունները [17.05.2018]
Երևանի ավագանին նախ պարտավոր է կատարել Սահմանադրության պահանջը [10.05.2018]
ՀՀԿ կանոնադրության 2.1 և 3.6 կետերը ներկայիս իրավիճակում [09.05.2018]
Կարևոր հանգամանք ԱԱԾ-ի նոր պետ նշանակելիս. հիշենք 2014 թվականի հուլիսի 8-ը [07.05.2018]