Armweeklynews.am

 

  Վանաձորի ավագանու արտահերթ նիստում Արկադի Փելեշյանն ընտրվեց քաղաքապետի տեղակալ  

Նոյեմբերի 21-ին տեղի ունեցավ Վանաձորի ավագանու արտահերթ նիստը, որին ողջ կազմով մասնակցում էի ՀՀԿ-ի ավագանու խմբակցության 13 անդամները, ՀՅԴ ավագանու խմբակցության 2 անդամները, և ՀՎԿ ավագանու խմբակցության 5 անդամները:

Նիստին ներկա էին ավագանու 20 անդամներ: Ավագանու նիստից բացակայում էին «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ավագանու խմբակցությունների անդամները: Մինչ նիստի օրակարգային հարցին անցնելը , նիստը վարող, համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը տեղեկացրեց, որ ինքը սոցիալական ցանցերով նոյեմբերի 17-ին ուղերձ էր հղել համայնքի ավագանու խմբակցություններին և առաջարկել նրանց մասնակցել ավագանու նիստերին և մաս կազմել քաղաքի կառավարմանը:

Հիշեցնենք, որ ուղերձում մասնավորապես ասված էր. « Վանաձոր համայնքի ավագանու ԼՀԿ, ՀՎԿ և ԲՀԿ խմբակցությունների հարգելի անդամներ. Վանաձոր քաղաքի առջև ծառացած խնդիրները համատեղ հաղթահարելու, քաղաքի զարգացման բնականոն ընթացքն ապահովելու, մասնակցային կառավարում իրականացնելու և ի շահ Վանաձորի՝ կրկին անգամ առաջարկում և հորդորում եմ մասնակցել ավագանու նիստերին և մաս կազմել քաղաքի կառավարմանը... Վանաձորն առավել՝ քան հիմա, կարիք ունի սրտացավության և իրական հոգատարության...» :

Մամիկոն Ասլանյանը ավագանու անդամներին տեղեկացրեց, որ իր կոչին արձագանքել են Վանաձորի ավագանու ՀՎԿ խմբակցության անդամները և խմբակցության ղեկավար Արկադի Փելեշյանը: Համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց Արկադի Փելեշյանին և ՀՎԿ խմբակցության անդամներին կոչին արձագանքելու և քաղաքի կառավարմանը մաս կազմելու պատրաստակամության համար:

Նիստը վարողը նաև առանձնակի շնորհակալություն հայտնեց ՀՀԿ ավագանու անդամ Արտյոմ Գրիգորյանին, ով, ելնելով քաղաքի և ավագանու իր թիմակիցների շահերից, հրաժարվեց համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից, հնարավորություն տալով կյանքի կոչել Վանաձոր համայնքի ղեկավարի և ՀՎԿ ավագանու խմբակցության ղեկավարի միջև կնքված համագործակցության հուշագրի նպատակները:

 
Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ « Արկադի Լյովայի Փելեշյանին համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում նշանակելու մասին» որոշման նախագիծը :

20 կողմ ձայնով՝ միաձայն, Վանաձորի ավագանին հաստատեց Արկադի Փելեշյանին որպես Վանաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ:

Էդիկ Հովսեփյան

_____________________________
Armweeklynews.am [19.11.2017]
Վանաձորի ավագանու արտահերթ նիստում Արկադի Փելեշյանն ընտրվեց քաղաքապետի տեղակալ
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Միքայել Վարդանյան  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Արթուր Սարգսյան Հաց Բերողը  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Արսինե Խանջյան  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Հալեպ  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher
  ԼՐԱՀՈՍ  
Նորավանքն ի պահ ենք տվել գիշատիչներին [17.10.2017]
Միքայել Վարդանյանը 85 մլն դրամ է հատկացրել Տավուշի մարզի համայնքներին [19.11.2017 ]
Հայաստանում ներդրումների մասին՝ անկեղծ [14.11.2017 ]
Արտագաղթը ՝որպէս ցեղասպանութիւն [13.11.2017]ՙ
Տէր Զօրի ազատագրուած Սրբոց Նահատակաց եկեղեցւոյ առաջին տեսանիւթը [12.11.2017 ]
Մեղրի ՀԷԿ-ի կառուցումը դատապարտված էր դեռևս 2012 թվականին [05.11.2017]
ՎՎանաձորում կկառուցվի Disneyland-ի փոքր կրկնօրինակը՝Noyland [03.11.2017]
Մարզպետարանները կբաժանվեն երկու ֆունկցիոնալ մասերի [03.11.2017]
Վանաձորի ՛՛՛Աքիլլեսյան գարշապարն՛՛ աստիճանաբար փակվում է [27.09.2017]
ԱՀԿ-ն հաստատել է բժիշկների ՛՛Հիպոկրատի՛՛ երդման նոր տեքստը [21.10.2017]
Ինչի՞ համար է մեր կռիվը: Մի՞թե միայն փողի եւ վիզայի… [20.10.2017]
Հայտնի է 2018-ին ՀՀ վարչապետի ազգանունը` յան-ով չի վերջանում [19.10.2017]
Հայերը եղան ցեղասպանության «նախաճաշը», իսկ քրդերը ՝ «ճաշը» [19.10.2017]