Armweeklynews.am   » »  ՄՇԱԿՈՒՅԹ
 

 

 

 

Կիբեռնետիկայի մուսայի մերկության հմայքը միայն ընտրյալներին է հասանելի

 

 

Ապրիլի 18-ին Երվանդ Քոչարի թանգարանը կազմակերպել էր համերգ-միջոցառում Երևանի Մերգելյանի անվան մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տարածքում գտնվող Երվանդ Քոչարի «Կիբեռնետիկայի մուսա» քանդակի մոտ: Միջոցառումը մեկ անգամ ևս փորձեց հանրության ուշադրությունը հրավիրել Երվանդ Քոչարի ձևի խորհրդավորության ու տարածության պաշտանմունքի արվեստի վրա:

40 տարի առաջ ստեղծված «Կիբեռնետիկայի մուսան» քանդակի իմաստային խորությունը միայն այսօր է հնարավոր ընկալել, երբ թվային բարձր տեխնոլոգիաները արդեն դարձել են յուրաքանչյուրիս կյանքի անքակտելի մասը:

Իսկ հանճարը դա կանխատեսել էր 40 տարի առաջ:

Կիբեռնետիկան ևս արվեստ է, որը պահանջում է ներշնչանք ՝մուսա:

Քոչարի մտքերն են. «Ինձ համար ձեւը սոսկ կեղեւ է, որից այն կողմ պետք է տեսնել ներքին կառուցվածքը, ներքին շարժումը, մտքի ստվերը... արվեստագետի համար ստվերը նույնքան նյութական է, որքան առարկան. դրանք հավասարապես նկարչական օբյեկտներ են, արձանագործությունը մանրացավ, հասավ նեյտրոնների, ատոմների, էլեկտրոնների, բայց ձեռք բերեց մեծ ստեղծագործական ազատություն» »։

*************
«Կիբեռնետիկայի մուսան» ճկուն ու փխրուն ֆորմաների ու նորագույն գիտության միաձուլում է: Հանգիստ, թուլացած պոզայում կիսապառկած ու կարծես թե մեդիտացիայի մեջ հայտնված մուսան տեղ-տեղ պատված է շղարշով, իսկ տեղ-տեղ մարմնի միջից դուրս են սողոսկում մեխանիզմների բեկորները, լարերն ու ոլորապտույտ զսպանակները: Մուսան կամ նոր է մաշկ ձեռք բերում, կամ էլ դանդաղորեն քայքայվում ու մաշկափոխվում է։ Նրա կմախքանման մարմնից մնացել է հիմնական առանցքը, եւ այդ առանցքը շատ գեղեցիկ է: Դա խաղաղ, հանդարտ ու սեփական դերն ու նշանակությունը գիտակցող մի էակ է, որը կիսափակ աչքերով դեպի աստղերն է նայում, միաժամանակ՝ սուզված լինելով միայն իրեն հայտնի «լուռ» խոհերի մեջ։ (Նունե Հախվերդյան, Մայիս 13, 2010. 168.am )
**********

Կիբեռնետիկայի մուսան նույնքան հմայիչ ու գերող է, ինչպես գեղանկարիչների, երաժիշտների, բանաստեղծների ու պարզապես մտածողների մուսան:

Երվանդ Քոչարն աշխարհի այն եզակի արվեստագետներից էր, ով իրապես կյանք տվեց կիբեռնետիկային, միայն՝ արվեստի լեզվով, նվիրելով խորհրդանիշ, ներշնչանք և հավատ՝ հայկական գիտության ապագայի հանդեպ:

Եթե կա հանճարի ձեռքով հավերժացած մուսա, ուրեմն միշտ կլինեն նաև նրա հովանավորյալ և սիրեցյալ կիբեռնետիկները:

Այսպես էլ եղավ կես դար հետո: Մեր ժամանակակից ծրագրավորողների համար Երվանդ Քոչարի «Կիբեռնետիկայի մուսա» քանդակը պետք է ուխտատեղի լինի:

Չէր որ հանճարը հենց ձեզ էր նվիրել այսքան հմայիչ մուսային, երբ դեռ դուք նույնիսկ ծնված չէիք: Դուք ծնվեցիք, իսկ մուսան արդեն սպասում էր:

Պարզապես նրա մերկության հմայքն ու խորհրդավորությունը ինչպես 40 տարի առաջ էր հասանելի միայն ընտրյալներին, այնպես էլ այսօր է այն ընտրյալ:

Երվանդ Քոչարի այս քանդակն այլևս ավանգարդիստական չէ, ինչպես դա համարում էին նախորդ դարավերջին: Հիմա դա դասական ստեղծագործություն է, իսկ մուսայի մերկությունն ավելին է , քան մերկությունը… դա չափազանց նրբագեղ ու սլացիկ մուսայի կերպարով 21-րդ դարի Homosapiens-ի ներքին բացարձակ ազատության խորհրդանիշն է:

Իրինա Սարիբեկյան / Armweeklynews [ 18-Apr-15]
Կիբեռնետիկայի մուսայի մերկության հմայքը միայն ընտրյալներին է հասանելի
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
ՄՇԱԿՈՒՅԹ
«Համշենի յայլաներ» ալբոմի երգերում արտացոլված են իր արմատների հետքերը [14.06.2016]
ՍՓԻՒՌՔՆԵՐ. ՎԱԽՃԱՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԵՒ… ՎԱԽՃԱՆԸ [08.06.2016]
Էրոլ Սարաֆեանի կերտած Կոմիտաս Վարդապետի արձանը Պոլսո պատրիարքարանի մեջ [06.06.2016]
ԱՐԱՔՍ ՓԻԼԱՒՃԵԱՆԻՑ Կարօտի ու թախծի քրոնիկոններ [05.06.2016]
William Saroyan: Kalbin Dili ve Bitlis [05.06.2016]
ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ ԱՄՍԹԷՐՏԱՄԱՅ ԵՒ ՍՈՒՐԲ ՀՈԳԻ ԵԿԵՂԵՑՒՈՅ [03.06.2016]

Rouben Sevak: I sing a last song to my old soul in gloom… [31.05.2016]

Ֆրանսան այնքան ազատ է , որ երկրին մեծերն իրենց ընտրած ժողովուրդին դէմ կ՛ելլեն [27.05.2016]
Սուրիա – խոյս տալ թէ մնալ` Հալէպի բնակիչներուն ողբերգութիւնը [27.05.2016]
Գարեգին Նժդեհի կոչը՝ Մեծ Ղարաքիլիսայի (Վանաձոր) բնակչությանը-1918, մայիս [25.05.2016]
Այս ի՜նչ ողորմելիութիւն է. ո՞ր դարուն մէջ կ'ապրինք արդեօք [16.05.2016]
Վարդգէս Գուրուեան - Պոյքոթենք Թրքական Արտադրութիւնները [18.04.2016]
Моника Белуччи: я верю в важность религии, верю... как в философию![14.05.2016]
 Արխիվ » 2011-14