Մկրտիչ Ասլանյան .Ատիր ինձ, որովհետև կյանքում տևական, ոչինչ այդ թվում՝ հավերժ սեր չկա
Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ
 

 

  Մկրտիչ Ասլանյան .Ատիր ինձ, որովհետև կյանքում տևական, ոչինչ այդ թվում՝ հավերժ սեր չկա  

«Մկրտիչ Ասլանյան «Աշնանային ամպրոպ» գրքից հատված

********

«(Աշխեն): Մի զարմանա: Կյանքում տևական ոչինչ չկա: Մենք էլ ժամանակավոր երևույթ ենք այս հանցավոր մոլորակի վրա:

Պատահեց այն, ինչ արդեն վաղուց հայտնի է քեզ: Քո զգայուն սիրտը չէր կարող չապրել այս, ըստ իս սովորական կոմեդիայի, իսկ քո կարծիքով՝ ողբերգության վերջաբանը: Ինձ միշտ թվացել է, թե ես շատ քիչ եմ ապրելու այս աշխարհում, հետևապես որոշել եմ կարոտով չչվել հանդերձյալ կյանք: Մեր հանդիպումը, ինչպես և մեր ամուսնությունը, սոսկ մի պատահար էր, և հարկ է մոռացության տալ այն: Ցավում եմ միայն, որ միությունը անժամանակ պտուղներ տվեց, որոնք այնուամենայնիվ, կապրեն: Դաժան բան է ամուսնությունը, մանավանդ ինձ համար: Կարծես բանտումն եմ, ոտքերս ու ձեռքերս շղթայված: Այսպես չի կարելի ապրել: Ես ցանկանում եմ անսահման ազատ լինել, ապրել այնպես, ինչպես ցանկանում եմ, կարդալ այն գիրքը, որը հուզում է ինձ, նայել այն ֆիլմը, որն իմ սրտովն է, ուտել այն, ինչն ախորժակս չի փչացնում, սիրել այն կնոջը, որն իր տվյալներով, իր մտածելակերպով նման է ինձ: Ընդունում եմ, սիրելիս, որ փշոտ վարդ եղա քեզ համար:

Վարդը, իմ սիրո վարդը թառամեց և մնացին միայն փշերը, որոնք անողորմաբար քրքրում են քո զգայուն, իրոք սիրով լի սիրտը: Եթե ես քաջություն՝ առավել ևս ասպետական սիրտ ունենայի, այս ամենը չէի գրի քեզ: Այլ շատերի նման, են կոծոծ փշագնդի նման, կկառչեի փեշիցդ ու հետդ քարշ կգայի ամբողջ կյանքում, իբրև ամուսինդ, սիրված քո կողմից, բայց ամայի սրտով, քեզ համար դատարկ սրտով և էությամբ: Ես ամեն ինչ գրեցի: Ատիր ինձ, որովհետև կյանքում տևական, ոչինչ այդ թվում՝ հավերժ սեր չկա: Կա միայն հաճույք, որը վայրկյանական է, և անցնում է, երբ հալվում է այդ վայրկյանն ու լցվում ժամանակի անեզր օվկիանոսը: Ես քայլում եմ դեպի մեծ նպատակը, որ այնպես լայնորեն բացել է իմ առջև իր դռները: Ու հավատա կես ճանապարհին չեմ մնա: Կար ժամանակ, որ ես ոչինչ էի: Իսկ հիմա ամենուրեք ինձ փառաբանում են: Ես սավառնում եմ՝ նստած փառքի անօրինակ ուժեղ թևերին և քանի այդ թևերն ինձ կրում են իրենց վրա, ես անօրինակ երջանիկ եմ, իսկ հետո, ինչպես բոլոր լուսատու աստղերն են ապրել հողագնդի վրա, ու այժմ չկան, չեմ լինի նաև ես:

Ես ամեն ինչ ասացի: Դու խելացի աղջիկ ես, արդեն գիտական բարձր աստիճանով: Մի մտածիր իմ մասին: Դու դեռ կգտնես նրան, ով կյանքի մասին քեզ նման է մտածում:

Երվանդ»:

*******


Մկրտիչ Ասլանյան (1906, մայիսի 5, Կոփ, Արևմտյան Հայաստան - 1986, փետրվարի 10, Թբիլիսի), հայ արձակագիր, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բուլանըխ գավառի Կոփ գյուղում։ 1915 թվականին ընտանիքի հետ գաղթել է Արևելյան Հայաստան։ 1930 թվականին ավարտել է Թիֆլիսի հայկական բանֆակը։ Հետո սովորել է Թիֆլիսի համալսարանի բանասիրական ֆակուլտետը, բայց այստեղ ուսումը կիսատ է սովորել։ 1923-1928 թթ. որպես կառուցող բանվոր աշխատել է Ղարաքիլիսայում (այժմ՝ Վանաձոր), ապա Թիֆլիսում։ 1928-35-ին աշխատել է «Պրոլետար» թերթում (Թիֆլիս) որպես գյուղբաժնի վարիչ, 1935-1941 թթ.՝ Վրաստանի ռադիոկոմիտեում որպես հայկական հաղորդումների խմբագիր։ 1930-1932 թթ. եղել է պրոլետգրողների միության հայկական մասնաճյուղի առաջին քարտուղարը։ 1941-1945 թթ. ծառայել է Խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ Եղել է Անդրկովկասյան ռազմաճակատի «Լենինյան դրոշ» թերթի զինթղթակիցը։ 1956 թվականին նորից աշխատանքի է անցել Վրաստանի ռադիոկոմիտեում որպես հայկական հաղորդումների գլխավոր խմբագիր։ Այստեղ աշխատել է մինչև 1972 թվականը, ապա անցել է կենսաթոշակի։ Միաժամանակ, 1955-1958 թթ. եղել է Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղի նախագահը։

Ռուսերեն լույս է տեսել նրա «Քողարկված հետքերով» (Թբիլիսի, 1957), «Առաջին ժպիտը» (Մոսկվա, 1975), վրացերեն՝ «Եղբայրություն» (Թբիլիսի, 1958), «Քողարկված հետքերով» (Թբիլիսի, 1966) գրքերը։ Մահացել է Թբիլիսիում։


Armweeklynews.am [05.05.2016]
Մկրտիչ Ասլանյան .Ատիր ինձ, որովհետև կյանքում տևական, ոչինչ այդ թվում՝ հավերժ սեր չկա
 
© 2010-2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
  Մշակութային լրահոս  

Ոսկան Մխիթարեան- ՈՂԲ ՀԱՅ ԼԵԶՈՒԻ [04.05.2016]

Վարդգէս Գուրուեան - Արցախը Մե՛րն է, Յաղթանակը Մե՛րն է [04.05.2016]

Գրիգոր Գուրզադյան . առանց սիրո ի՞նչ տիեզերք, ի՞նչ աստղ, ի՞նչ մարդ, ի՞նչ գործ… [01.05.2016]

Մեվսես Խորենացու Ողբը. իշխանները գողերին գողակից, կաշառակեր ... [30.02.2015]

Աւետիս Նազարեան . Իրանահայութեան հայրենադարձութիւնը [22.02.2016]

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ - HANNIBAL ANTE PORTAS! [26.02.2016]

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՈԳԵԿՈՉՈՒՄ ՄԱՐՍԷՅԼԻ ՊՈՒԼՎԱՐ ՕՏՏՈՅԻ Ս. ՅԱԿՈԲ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՄԷՋ [20.11.2015]

Ազրպէյճանի Մէջ Եկեղեցին Վերածուած Է Թէյարանի [24.04.2016]

ԹՈՒՐՔԻՈՅ ՄԷՋ ՇՈՒՆԵՐԸ ՇԱՏՑԵՐ ԵՆ [24.04.2016]

ԽԱՉԱՏՈՒՐ ՊՕՂՈՍԵԱՆ- Ինչ որ անցնի մարդուն մտքէն եթէ կ՛ուզէ հերոսանալ այդպէս կ՛ընէ [23.04.2016]

ՄԱՆՈՒԿ ՀՈՓԱԼԵԱՆ - Գրիգոր Զօհրապի Եւ Վարդգէսի Վերջին Գիշերը Ու Անոնց Մահը [18.04.2016]

ՅՈՒՂԱՐԿԱՒՈՐՈՒԹԻՒՆ - Աստուած հոգին լուսաւորէ [18.04.2016]

Արա Օշական. «Լուսանկարել սովորեցի Ղարաբաղում» [17.04.2016]

Խրամատներում Կորյուններ են զոհվել, այնտեղ մի՚ լուսանկարվեք [14.04.2016]

Առաջին հերթին պետք է որդեգրել «մի վնասիր» սկզբունքըն [14.04.2016]

Ապրիլեան Խոհեր -Մինչեւ 100-ամեակ եւ Անկէ Անդին [07.04.2016]

Գիրք տպել՝ չի նշանակում ունենալ ընթերցող [06.04.2016]

Ջեմմա Բաղդադյան - Վեհափա՛ռ, հույսն այսպես հավատ չի՛ դառնա… [02.04.2016]

(Slideshow/ Byzantine and Christian Museum)- The spirit of Ararat from the Bronze Age to the 20th century[22.03.2016]

 Արխիվ » 2011-14