ԽԱՉԱՏՈՒՐ Ա. ՔՀՆՅ. ՊՕՂՈՍԵԱՆ- ԵՐԱՆԻ ԹԷ ԻՆԾԻ ԽԱՅԹԷ
Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ
 

 

  ԽԱՉԱՏՈՒՐ Ա. ՔՀՆՅ. ՊՕՂՈՍԵԱՆ- ԵՐԱՆԻ ԹԷ ԻՆԾԻ ԽԱՅԹԷ  

***********
Ուրկէ՞ եկեր է հէգ մեղուն կը տառապի
Աստիճանին։ Իր ուժերը թող ան գտնէ
Սիրելեաց քով ելլէ երթայ։Կը պայքարին
Մեղուն ու ցաւն. մէկը չկայ զինքը բուժէ,
Սէր տայ իրեն, ոտքի հանէ, ծաղիկներուն
Հիւթը ծծէ։ Անկարող եմ բան մը ընել
Իրեն համար, իր երկիրը ելլէ երթայ…
Կը վերյիշեմ մեղուներու պատմութիւններ։

***
Թող չպակսի մեղու մըն ալ մեր աշխարհէն։
Անոնց մեղրը թանկագին է, աղբիւր կենաց
Ու բալասան, բնութեանն ու մարդկութեանը
Հիւթէն անոնց կը յղանան բոյս ու ծաղիկ։
Մեղուներուն նուազիլը ողբերգական,
Ցաւալի է մեր աշխարհին։ Երեկոյեան,
Աստիճանին, կը քնանայ։ Կը պատմեմ իմ
Խօսակիցիս այդ հէգ մեղուին մահուան մասին։
Քովը կ՛երթանք, բոյնէն հեռու, ան կը հանգչի։

***
…Երկու օր ետք ընկերներով կը խօսակցինք,
Անուշ հոտէն ՛նօթի մեղու ներս կը մտնէ,
Շուրջ կը դառնայ տիկնոջ քիթին, բերնին, աչքին։
Կ՛ըսեն տիկնոջ՝ - դուն մի շարժիր, դուն մի խօսիր,
Դուն մի վախնար, դուն մի, մի, մի… տիկնոջ վախէն
Կ՛երթայ մեղուն, նորէն կու գայ իր սիրածին
Քիթին բերնին…։ - Երանի՜ թէ ինծի խայթէ։

***
- Քեզի խայթէ՞, իրա՞ւ կ՛ըսես, ինչո՞ւ խայթէ։
- Որովհետև, օգտակար է։ = Ատոր ի՞նչը օգտակար է։
- Փենիսիլինի չափ օգուտ և ուժ ունի։
- Փենիսիլինի ո՞ւժ կ՛ուզես։ Բժիշկդ քեզ հատ մը թող տայ։

***
Ինչպէս եկաւ, գինով մեղուն այնպէս գնաց թափառելու գինով մեղուն,
Նոր աշխարհի, ձիթենիի ճիւղերուն մէջ նոր աշխարհին՝
Ասեղ կու տայ։ Անուշ ըլլայ։ - Լաւ որ մեղուն չի հասկնար.
Բարեկամս, քիթ բերանդ պիտի ուռէր… -Երանի թէ ինծի խայթէ՞։


Armweeklynews.am [13.05.2016]
ԽԱՉԱՏՈՒՐ Ա. ՔՀՆՅ. ՊՕՂՈՍԵԱՆ- ԵՐԱՆԻ ԹԷ ԻՆԾԻ ԽԱՅԹԷ
 
© 2010-2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
ԽԱՉԱՏՈՒՐ Ա. ՔՀՆՅ. ՊՕՂՈՍԵԱՆ
  Մշակութային լրահոս  

Տասը երկիր՝ տասը ազգեր կը ձգտին հասնիլ Եւրատեսիլի աւարտական փուլին [12.05.2016]

Խրիմյան Հայրիկի կտակը - Օրհնեցե՛ք, որ ազգը սիրեն, հայրենիքը սիրեն [06.04.2016]

Հրանտ Մաթևոսյան. տղամարդու պես մի անգամ կանգնեք… [02.05.2016]

Մկրտիչ Ասլանյան .Ատիր ինձ, որովհետև կյանքում տևական, ոչինչ այդ թվում՝ հավերժ սեր չկա[08.05.2016]

Ոսկան Մխիթարեան- ՈՂԲ ՀԱՅ ԼԵԶՈՒԻ [04.05.2016]

Վարդգէս Գուրուեան - Արցախը Մե՛րն է, Յաղթանակը Մե՛րն է [04.05.2016]

Գրիգոր Գուրզադյան . առանց սիրո ի՞նչ տիեզերք, ի՞նչ աստղ, ի՞նչ մարդ, ի՞նչ գործ… [01.05.2016]

Մեվսես Խորենացու Ողբը. իշխանները գողերին գողակից, կաշառակեր ... [30.02.2015]

Աւետիս Նազարեան . Իրանահայութեան հայրենադարձութիւնը [22.02.2016]

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ - HANNIBAL ANTE PORTAS! [26.02.2016]

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՈԳԵԿՈՉՈՒՄ ՄԱՐՍԷՅԼԻ ՊՈՒԼՎԱՐ ՕՏՏՈՅԻ Ս. ՅԱԿՈԲ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՄԷՋ [20.11.2015]

Ազրպէյճանի Մէջ Եկեղեցին Վերածուած Է Թէյարանի [24.04.2016]

ԹՈՒՐՔԻՈՅ ՄԷՋ ՇՈՒՆԵՐԸ ՇԱՏՑԵՐ ԵՆ [24.04.2016]

ԽԱՉԱՏՈՒՐ ՊՕՂՈՍԵԱՆ- Ինչ որ անցնի մարդուն մտքէն եթէ կ՛ուզէ հերոսանալ այդպէս կ՛ընէ [23.04.2016]

ՄԱՆՈՒԿ ՀՈՓԱԼԵԱՆ - Գրիգոր Զօհրապի Եւ Վարդգէսի Վերջին Գիշերը Ու Անոնց Մահը [18.04.2016]

ՅՈՒՂԱՐԿԱՒՈՐՈՒԹԻՒՆ - Աստուած հոգին լուսաւորէ [18.04.2016]

Արա Օշական. «Լուսանկարել սովորեցի Ղարաբաղում» [17.04.2016]

Խրամատներում Կորյուններ են զոհվել, այնտեղ մի՚ լուսանկարվեք [14.04.2016]

Առաջին հերթին պետք է որդեգրել «մի վնասիր» սկզբունքըն [14.04.2016]

 Արխիվ » 2011-14