Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ
 

 

  Գարեգին Նժդեհի կոչը՝ Մեծ Ղարաքիլիսայի (Վանաձոր) բնակչությանը-1918, մայիս  

**************************

Սիրելի ժողովուրդ, թանկագին եղբայրներ եւ քույրեր,

Թեժ կռիվների բովով անցած իմ զինակիցներ… Թշնամին ոտնատակ անելով Անդրկովկասեան հաշտութեան պայմանագիրը յարձակվել է Ալեքսանդրապոլի խաղաղ բնակչության վրայ: Թուրքական հրոսակները Լենկթեմուրի, Չինգիզ խանի եւ մյւս բարբարոսների օրինակով արշաւում, մահ ու աւեր են տարածում մեր հայրենիքի վրայ… Այս րոպեիս էլ լսվում են սրախողխող արուածների հառաչանքները…

Մեր առաջ թուրքերն են՝ մինչեւ ատամները զինուած… Նրանք այժմ արշաւանք են ծրագրում դեպի Երեւան, դեպի մեր Սուրբ Էջմիածինը… Թուրքերը որոշել են ոչնչացնել մեր սուրբ հաւատը, աշխարհի երեսից ջնջել հայ անունը: Բայց, սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ, մի՞թե մենք թույլ կտանք մեզ հետ այդպես վարւել: Ոչ, հազար անգամ ոչ: Մենք մեր արւնով կը պաշտպանենք մեր հայրենիքը:

Մի՞թե մեր երակներում չկայ Վարդան Մամիկոնեանի, Մեծն Տիգրանի, Աշոտ Երկաթի ու միւս քաջերի արիւնից գէթ մի կաթիլ: Ես համոզված եմ, որ եթէ մենք համախմբուենք, դեն նետենք վախն ու յուսահատութիւնը, շատ կարճ ժամանակում ոչ միայն կը կանգնեցնենք թշնամու առաջխաղացումը, այլեւ կը գրավենք մեր կորցրած տարածքները, մեր պատմական քաղաքներն ու գիւղերը…

Սիրելի ժողովուրդ, ես լաւ եմ ճանաչում տաճիկներին, Բուլղարիայում մասնակցել եմ բուլղարների ազատագրական պայքարին թուրք բարբարոսների դէմ… Բավական է մի ուժեղ հարւած, եւ թուրքերը կը բռնեն փախուստի ճանապարհը, ինչպես այդ եղաւ Բուլղարիայում… Այն ազատագրուեց տաճկական լծից, մենք ինչո՞վ ենք պակաս բուլղարներից…

Ես հաւատում եմ մեր ուժին, եւ մենք կը յաղթենք առանց ռուսների, առանց ուրիշ ուժերի: Միայն հարկաւոր է սթափուել: Ով զենք չունի՝ թող վերցնի, ով ձի չունի՝ գտնի, ես կառաջնորդեմ ձեզ դեպի Սուրբ պատերազմ: Եթէ մենք ձեռներս ծալած նստենք սպասենք, որ ռուսը կամ անգլիացին մեր փոխարէն կռւեն եւ մեր հողերը մեզ վերադարձնեն՝ ոչնչի չենք հասնի: Իմացէք, մեծ ժողովրդներն էլ ուժեղներին են պաշտպանում:

Թոյլերին տէր կանգնողներ չեն լինում: Վարդանանց սուրբ պատերազմի ժամանակ այս նոյն խօսքերով էր դիմում քաջ Վարդանն իր զորականներին:

Հիմա ես կրկնում եմ նրա խօսքերը եւ կոչ եմ անում. մահ կամ ազատութիւն: Ուրիշ ճանապարհ չկայ:

***************************

Գարեգին Նժդեհ

____________________________________________________________________
Արշալույս Զուրաբյան / Armweeklynews.am [25.05.2016]
Գարեգին Նժդեհի կոչը՝ Մեծ Ղարաքիլիսայի (Վանաձոր) բնակչությանը-1918, մայիս
 
© 2010-2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
  Մշակութային լրահոս  

Այս ի՜նչ ողորմելիութիւն է. ո՞ր դարուն մէջ կ'ապրինք արդեօք [16.05.2016]

Վարդգէս Գուրուեան - Պոյքոթենք Թրքական Արտադրութիւնները [18.04.2016]

Моника Белуччи: я верю в важность религии, верю... как в философию![14.05.2016]

ԽԱՉԱՏՈՒՐ Ա. ՔՀՆՅ. ՊՕՂՈՍԵԱՆ- ԵՐԱՆԻ ԹԷ ԻՆԾԻ ԽԱՅԹԷ [13.05.2016]

Sketches of Ancient Armenian Costumes by Eugène Lacoste (1877-1878) [12.05.2016]

Տասը երկիր՝ տասը ազգեր կը ձգտին հասնիլ Եւրատեսիլի աւարտական փուլին [12.05.2016]

Խրիմյան Հայրիկի կտակը - Օրհնեցե՛ք, որ ազգը սիրեն, հայրենիքը սիրեն [06.04.2016]

Հրանտ Մաթևոսյան. տղամարդու պես մի անգամ կանգնեք… [02.05.2016]

Մկրտիչ Ասլանյան .Ատիր ինձ, որովհետև կյանքում տևական, ոչինչ այդ թվում՝ հավերժ սեր չկա[08.05.2016]

 Արխիվ » 2011-14