Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ
 

 

  «Համշենի յայլաներ» ալբոմի երգերում արտացոլված են իր արմատների հետքերը  

Հայտնի համշենահայ ռոք երգիչ Յաշար Քուրթը, ով իր հայ լինելու մասին միայն 40 տարեկանում էր իմացել, նոր ալբոմ է թողարկել` «Համշենի յայլաներ» վերնագրով: Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է «Ակօս» շաբաթաթերթը:

Յաշար Քուրթը իր հետ հարցազրույց իրականացրած «Ակօս»-ի լրագրողներից Վարդան Էսթուքյանին հայտնել է, թե 5 տարվա ընդմիջումից հետո թողարկված «Համշենի յայլաներ» ալբոմի երգերում արտացոլված են իր արմատների հետքերը, սևծովյան շրջանի մեղեդիները:

Հատկապես վերջին շրջանում համշենյան մշակույթի և հայոց լեզվի` Համշենի բարբառի նկատմամբ մեծ հետաքրքրություն է նկատվում: Ինչպես նշել է Յաշար Քուրթը, թեև ինքը փոքր հասակից հաճախ է եղել իր ծննդավայր Ռիզեում, սակայն համշենական մշակույթի հանդեպ իր հետաքրքրությունը վերջին տարիներին ավելի է աճել:

Համշենահայ երգիչը հարցազրույցում ափսոսանք է հայտնել, որ նոր ալբոմում համշեներենով ոչ մի երգ տեղ չի գտել, քանի որ ինքը ծագմամբ լինելով Ռիզեից և համեմատաբար երիտասարդ` չի տիրապետում հայոց լեզվի` Համշենի բարբառին:

Յաշար Քուրթը դրա կապակցությամբ նշել է.

«Ափսոս, որ երիտասարդ սերունդն այլևս չի տիրապետում համշեներենին: Իմացողներն էլ այդ լեզուն խիստ հազվադեպ են օգտագործում: Համշեներենին են դիմում միմիայն վրդովվելիս կամ կատակ անելիս: Չեմ կարող ասել, թե երբեք չեմ լսել իմ մայրենին, սակայն իմ լսած երգերի մեծ մասը թուրքերենով են եղել: Վերջերս, համշեներենով երգեր ներկայացնող «Վովա» խմբի և Այշենուր Քոլիվարի հետ միասին մտածեցինք, որ լավ գաղափար կլինի համշեներենով համատեղ երգեր ներկայացնելը: Ո՞վ գիտե, միգուցե ապագայում հայերենով կամ համշեներենով էլ մի ալբոմ կթողարկեմ»:

akunq.net
__________________________________________________________
Armweeklynews.am [14.06.2016]
«Համշենի յայլաներ» ալբոմի երգերում արտացոլված են իր արմատների հետքերը
 
© 2010-2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Գարօ Փայլան Երվանդ Քոչար Հռոմի պապ ANCA Nor Zartonq Poetry Competition Ethiopian Music Գրիգոր Զօհրապ Շառլ Ազնավուր Cyprus elections Operation Nemesis սակագներ Data Driven Marvel Disney movies Lucasfilm Netflix Ռուբեն Վարդանյան Helen Fisher  Rouben Sevak  Լիբանան Շանթ  Elisa de Filebo  William Saroyan  Էրոլ Սարաֆեան
  Մշակույթ  
ՍՓԻՒՌՔՆԵՐ. ՎԱԽՃԱՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԵՒ… ՎԱԽՃԱՆԸ [08.06.2016]
Էրոլ Սարաֆեանի կերտած Կոմիտաս Վարդապետի արձանը Պոլսո պատրիարքարանի մեջ [06.06.2016]
ԱՐԱՔՍ ՓԻԼԱՒՃԵԱՆԻՑ Կարօտի ու թախծի քրոնիկոններ [05.06.2016]
William Saroyan: Kalbin Dili ve Bitlis [05.06.2016]
ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ ԱՄՍԹԷՐՏԱՄԱՅ ԵՒ ՍՈՒՐԲ ՀՈԳԻ ԵԿԵՂԵՑՒՈՅ [03.06.2016]
Rouben Sevak: I sing a last song to my old soul in gloom… [31.05.2016]
Ֆրանսան այնքան ազատ է , որ երկրին մեծերն իրենց ընտրած ժողովուրդին դէմ կ՛ելլեն [27.05.2016]
Սուրիա – խոյս տալ թէ մնալ` Հալէպի բնակիչներուն ողբերգութիւնը [27.05.2016]
Գարեգին Նժդեհի կոչը՝ Մեծ Ղարաքիլիսայի (Վանաձոր) բնակչությանը-1918, մայիս [25.05.2016]
Այս ի՜նչ ողորմելիութիւն է. ո՞ր դարուն մէջ կ'ապրինք արդեօք [16.05.2016]
Վարդգէս Գուրուեան - Պոյքոթենք Թրքական Արտադրութիւնները [18.04.2016]
Моника Белуччи: я верю в важность религии, верю... как в философию![14.05.2016]
 Արխիվ » 2011-14