Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ

 

  ԱՍՏՈՒԱ՛Ծ ԻՄ, ԱՅԴ ՀԱՅ ԱՂՋԻԿԸ - O MY GOD, THE ARMENIAN GIRL  

ԱՍՏՈՒԱ՛Ծ ԻՄ, ԱՅԴ ՀԱՅ ԱՂՋԻԿԸ - O MY GOD, THE ARMENIAN GIRL

Կ՛ըսեն թէ օդանաւուն մէջ պէտք է շատ ջուր խﬔլ, և ես այս ստուգելու համար Պոսթընի թռիչքին հոգ տանող տիկնոջը հարցուցի, ու ան ըսածս հաստատեց, թէ ամէն ճամբորդ վեց ժամուան ընթացքին պէտք է մէկ ու կէս լիթր ջուր խմէ։

Ես ալ Փարիզ, օդանաւէն ելլելէս առաջ ջուրի երկու պզտիկ շիշեր առի ։ Ապահովութեան անցքին՝ այր ու տիկի՞ն թէ՞ աղջիկ մը, ճամբորդներուն ցուցմունքներ կ՛ընէին և երբ կարգը եկաւ ﬔզի, երիտասարդ աղջիկը հարցուց,-

- Դուք հա՞յ էք։
- Այո՛։
- Դո՛ւք… թաղակա՞ն էք։
- Ո՛չ, Տէր Հայր։
- Այո՛, Տէր Հայր, ուրկէ՞ կուգաք։
- Պոսթընէն։
- Պոսթընէ՞ն, Պոսթընի Տէր Հայրը իﬕն ազգականս է, իր տղան՝ այսինչ գործը կ՛ընէ հոն, կը
ճանչնա՞ք։
- Այո՛, անշո՛ւշտ կը ճանչնամ, բայց հիմա ես Աﬔրիկա չեմ ապրիր։
- Ի՞նչ էր իր անունը։

Աստուա՛ծ իմ, իրա՛ւ, ի՞նչ էր Տէր Հօրը անունը, լեզուիս վրան է, բայց դուրս չելլեր…։

- Հիմա դուք ո՞ւր կ՛երթաք։
- Նիս։
- Նի՞ս, այո՛,Նի՛ս։
- Ես ազգականներ ունիմ Նիսի մէջ, Այնինչեանները կը ճանչնա՞ք։

Մեր ապրանքները մանիշակագոյն շողերէն անցան ﬕնչ այդ, ու երբ ﬔնք անցանք ﬕւս կողմը, նկատեցի որ պակաս բան մը կայ. պաշտօնեայ մը երկու ջուրի երկու շիշ բռնած ժպտուն կը նայէր։
- Արգիլուա՛ծ է։
- Այո՛, գիտեմ, արգիլուած է, բայց ես հոս, օդանաւէն ելլելէս առաջ առի զանոնք։
- Եթէ կ՛ուզէք, առէ՛ք խﬔցէք և ձեր պզտիկին ալ տուէ՛ք որ խմէ։
- Շնորհակալ եմ, բայց, ես ասոնք հոս օդանաւուն մէջէն առի։
- Լա՛ւ, բայց, այստեղ ՇԷՆԿԷՆ է։

Շէնկէն է՞, Եւրոպա՞ է։ Աստուած վերջը բարին ընէ տագնապալի Շէնկէնին ու Եւրոպային։

Ջուրերը խﬔցինք, ու պաշտօնեան հանգիստ սպասեց որ նետենք շիշերը։

Հայ աղջիկը մտահոգուած որ բա՞ն մը կայ, ﬔզի օգտակար ըլլալու համար եկաւ ﬕւս կողմէն ու տեսաւ որ մտահոգիչ բան մը չկայ խնդիրը խմուած երկու ջուրի շիշերուն մէջն է…։

- Այս պզտիկը ձեր տղա՞ն է։
- Ո՛չ թոռս է, արձակուրդի բերի հետս։
- Մենք պոլսահայ ենք Առնուվիլ կ՛ապրի՛նք։ Աստուած ձեզի հետ ըլլայ։

Այս ի՛նչ սիրուն, ի՛նչ պարզ, ի՛նչ սրտոտ, ի՛նչ մարդամօտ է այս հայուհին Աստուած իմ, կարծէք թէ ﬔնք էինք իրեն համար այդ վայրկեանին աշխարհին մէջ, ինքն ալ՝ ﬔզի։ Երկու կողﬔրուն գործող պաշտօնեաները ՝ չէին հասկնար թէ ի՛նչ կը պատահէր ﬔզի հետ ﬔնք իրարու ի՞նչ էինք։

Հրաշալի է եղածը, հրաշալի՝ ﬕայն ﬔզի համար, եղածն ալ խորքին մէջ ﬔծ բան մը չէր և ուրիշներուն համար իրաւ ալ որ ոչինչ բան էր, ﬔզի համար՝ հիանալի, բան մը որ ո՛չ առաջին և ո՛չ վերջին անգամ կը պատահէր հայերուս համար որ իրարու կը հանդիպէինք օդակայանի մը մէջ տեղ մը, ﬔզի համար հրաշալին այն էր որ սփիւռք ապրող երեք հայերս իրարու կը հանդիպէինք, հոս։

Հրաշալի ըլլալիք ալ բան մը չկար, գուցէ այս մասին լսողն ու կարդացողը պիտի ըսէ big deal… այո, պիկ տիլ, հրաշալին ﬔզի համար էր, ատիկա էր կարևորը ﬔզի համար. գիտեմ որ այդ հիանալի պատահարէն ﬔզմէ զատ մէկը զգաց ու բան չհասկցաւ. այդ տեսիլքի պէս բանը ﬔզի եղաւ, եկա՛ւ, գնաց, ﬔզի համար քանզի ﬕնակս հիացայ այդ աղջկան հայու օւժեղ զգացուﬓ երուն վրան։

Թոռանս հետ քալեցինք դէպի անցագրերը ստուգող կայանը, ու պաշտօնեան անցագիրս կնքելէ առաջ ուզեց որ Ճէֆրի Գալուստեանին նուիրած Նիւ Փորթի գլխարկս հանեմ որ տեսնէ ինչ կայ ու լոկ մազերս էին գլխուս վրան, ու ան ժպտաց, կնքեց ու անգլերէն սկսաւ խօսիլ թոռանս Էմմանուէլին հետ։

- Քանի տարեկան ե՞ս, ուրկէ՞ կու գաս, Ի՚նչ է անունդ, ևայլն, ևայլն, և ան ալ այնքան սահուն անգլերէնով մը որ նախանձիմ։ Օտարի պէս, ես գոհունակ սպասեցի որ աւարտի թոռանս ու պաշտօնեային հաճելի զրոյցը։

Այսօրուան եղածները ասպէս պիտի չըլլային քսան տարի առաջ։ Եթէ հայ աղջկան հետ հայերէն խօսէինք՝ լսողները ﬔզի պիտի նայէին պիշ պիշ…։ Եւս առաւել, անցագիր ստուգող ոստիկանը չեմ կարծեր որ անգլերէն պիտի խօսէր թոռանս հետ և այն ատեն լեզու չգիտցող օտարները իրենց գլխուն ճարին պիտի նայէին ոտքով ձեռքով իրենց ըսելիքը հասկցնելու համար։ Հիմա, ամէն տեղ, ճաշարան, խանութ, կայարան, պաշտօնեաները անգլերէն գիտեն խօսիլ։

Վա՜խ եմ ըսեր. սահմանէն անցնելէս ետքն էր ﬕայն որ Տէր Առաքելին անունը թռաւ բերնէս. Տէր Առաքել է անունը այդ հայ աղջկան ազգականին։ Ինչպէ՞ս ըսեմ՝ Տէր Առաքելն է։

Կարծէք շատոնց է որ այդ անծանօթ հայ աղջիկն ու եսզիրար կը ճանչնայինք և հիմա տարիներ ետք, անակնկալ կերպով իրարու կը հանդիպէինք, իբրև ճամբորդ և պաշտօնեայ։

Աստուած իմ, մարդամօտ ու սիրալիր հայ աղջիկը այդ օրը Փարիզի օդակայանի անցքերուն մէջ ինծի յիշեցուց մտքով անբացատրելի այն իրողութիւնը թէ շատ թանկագին է իւրաքանչիւր հայ։


ԽԱՉԱՏՈՒՐ Ա. ՔՀՆՅ. ՊՕՂՈՍԵԱՆ
Նիս, 2016


__________________________________________________________
Armweeklynews.am [29.06.2016]
ԱՍՏՈՒԱ՛Ծ ԻՄ, ԱՅԴ ՀԱՅ ԱՂՋԻԿԸ - O MY GOD, THE ARMENIAN GIRL
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Գարօ Փայլան Երվանդ Քոչար Հռոմի պապ ANCA Nor Zartonq Poetry Competition Ethiopian Music Գրիգոր Զօհրապ Շառլ Ազնավուր Cyprus elections Operation Nemesis սակագներ Data Driven Marvel Disney movies Lucasfilm Netflix Ռուբեն Վարդանյան Helen Fisher  Rouben Sevak  Լիբանան Շանթ  Elisa de Filebo  William Saroyan  Էրոլ Սարաֆեան
armweeklynews
  ԼՐԱՀՈՍ  
Կապոյտ Յիշատակներ Հրդեհուած Մելգանեանէն [20.05.2016]
«Համշենի յայլաներ» ալբոմի երգերում արտացոլված են իր արմատների հետքերը [14.06.2016]
ՍՓԻՒՌՔՆԵՐ. ՎԱԽՃԱՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԵՒ… ՎԱԽՃԱՆԸ [08.06.2016]
Էրոլ Սարաֆեանի կերտած Կոմիտաս Վարդապետի արձանը Պոլսո պատրիարքարանի մեջ [06.06.2016]
ԱՐԱՔՍ ՓԻԼԱՒՃԵԱՆԻՑ Կարօտի ու թախծի քրոնիկոններ [05.06.2016]
William Saroyan: Kalbin Dili ve Bitlis [05.06.2016]
ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ ԱՄՍԹԷՐՏԱՄԱՅ ԵՒ ՍՈՒՐԲ ՀՈԳԻ ԵԿԵՂԵՑՒՈՅ [03.06.2016]

Rouben Sevak: I sing a last song to my old soul in gloom… [31.05.2016]

Ֆրանսան այնքան ազատ է , որ երկրին մեծերն իրենց ընտրած ժողովուրդին դէմ կ՛ելլեն [27.05.2016]
Սուրիա – խոյս տալ թէ մնալ` Հալէպի բնակիչներուն ողբերգութիւնը [27.05.2016]
Գարեգին Նժդեհի կոչը՝ Մեծ Ղարաքիլիսայի (Վանաձոր) բնակչությանը-1918, մայիս [25.05.2016]
Այս ի՜նչ ողորմելիութիւն է. ո՞ր դարուն մէջ կ'ապրինք արդեօք [16.05.2016]
Վարդգէս Գուրուեան - Պոյքոթենք Թրքական Արտադրութիւնները [18.04.2016]