Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ
 

 

  Հետադարձ հասցեատերն այլևս երկնքում է . հույժ գաղտնի հեռագիր ՀՀ հույժ գաղտնի նախագահին  

Հունիսի 29-ին՝ 79 տարեկան հասակում մահացել է գրող Հրանտ Մաթևոսյանի եղբայրը՝ արձակագիր, հրապարակախոս Հրաչյա Մաթևոսյանը՝ Հրաչօն:

Հայ ժողովուրդը կորցրեց անհասանելի ամենահասարակ քաղաքացուն և տեղը երկար թափուր կմնա: 2007 թվականի հոկտեմբերի 26-ին Հրաչյա Մաթևոսյանը հույժ գաղտնի հեռագիր էր հղել ՀՀ նախագահին և մինչ օրս պատասխանը չի ստացել:

Տեղեկացնենք հասցեատիրոջը, որ հեղինակն այլևս երկնքում է և չկա հետադարձ հասցե:

************
Հույժ գաղտնի հեռագիր ՀՀ հույժ գաղտնի նախագահին

Ոչ վսեմաշուք, ոչ վսեմափայլ, ոչ մեծարգո... պարզ ու հասարակ, հասկանալի ասենք` պարոն նախագահ. Դիմակավորված իշխանավորները նորություն չէ, որ կրկնադիմակավորվում են` հենց իրենք պատռելով իրենց դիմակները:

Քո պատրաստած ստորաքարշները, եվրոպական ու միջազգային չափանիշի հանցագործները հայոց երկրի հետ հավասար ավերում են հայոց հոգիները, բզկտում մարդկային երազանքները, իրագործում հայրենալքության ծրագիրը: Հոկտեմբերի 23-ի դեպքերը ցույց տվեցին, որ Հոկտեմբերի 27-ը կարող է կրկնվել ամբողջ Հայաստանով մեկ` մարզ առ մարզ, գյուղ առ գյուղ: Դուք (ձեր ոհմակով հանդերձ) կարող եք հպարտանալ, որ պատրաստ եք ձեր տերերին զեկուցել` կատարված է հրամանը` ծնկի է բերվել հայ ժողովուրդը, երկրի տերը մնում է խուժանը: Այո, կարող եք հպարտանալ, որ մարտունակ բանակ ունեք` ժողովրդաջարդ կարող եք կազմակերպել ամենուր` ապավինելով կլանային ուժերին: Ճիշտ է` հարստահարության ցնծագին ձեր տարիներին անտարբեր-ամորձատյալ դարձրիք ժողովրդին, բայց, հավատացեք, չի մեռել ժողովրդի ոգին, էստեղ-էնտեղ բոցկլտում են ազատության ազնիվ հրդեհները: Մարել չի լինի: Ի՞նչ եմ խնդրում Հայաստանը ավերողից. անեծքի տակ մի մտեք:

Կատարեք մի քայլ, որ ժողովուրդը չհավատա աչքի տեսածին, ականջով լսածին, որ զարմանա` սա մի՞թե մեզ եսիր դարձրած, մեր տանը մեզ օտար դարձրած Ռոբերտ Քոչարյանն է: Պիտի որ լսած լինեք Հովհաննես Թումանյանի անունը: Նա հարյուր տարի առաջ, կասեի` ամբողջ կյանքում, սպիտակ դրոշ պարզեց, խաղաղության, բարիդրացիության դրոշ, հիշեցրեց նաեւ` մենք նույնպես կարող ենք օրորոց արնոտել: Ես այսօր իսկ սպիտակ դրոշ եմ պարզում: Թե չէ խայտառակ կլինենք ինչպես մեր պատմության, էնպես էլ սերունդների (թեկուզ աշխարհացան) առջեւ: Էս տարիների ընթացքում թշնամիներին շատ ես ուրախացրել, վերջին ուրախությունից զրկիր նրանց: Մտիր ժողովրդի մեջ, 26-ի հանրահավաքին ինքդ նույնպես մասնակցիր ոչ որպես դիտորդ: Հավատում եմ, որ ամլացած, հայազուրկ դարձած ձեր դրածոների ձեռքով, մանավանդ աքացիներից ոչ մի հայի, մանավանդ հայ կնոջ քթից մի պուտ արյուն չի կաթելու:

Եւ հենց դրանով դուք կգնաք դեպի նախագահական սպասված վախճանին ընդառաջ` ձեր դիզած-կլանած ինչքով:

Հ.Գ. Գրածիս համար խնդրում եմ դավ չնյութեք խմբագրի դեմ: Ստիպել եմ, որ տպագրի:

Հրաչյա Մաթեւոսյան

ՀՀ քաղաքացի

http://zhamanak.1in.am/article/7379/

*********

Հրաչյա Մաթևոսյան Իգնատի (Հրաչօ)

(ծնվ. 1937, մայիսի 12, գ. Ահնիձոր (ՀՀ Լոռու մարզ) ), արձակագիր, լրագրող, ՀԳՄ անդամ 1985-ից։ Հրանտ Մաթևոսյանի եղբայրը:
1955-ին ավարտել է Երևանի արհեստագործական 3-րդ ուսումնարանը և Երևանի տպարաններում աշխատել որպես լինոտիպիստ։ 1962-ին ընդունվել և 1966-ին ավարտել է Երևանի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Ուսումնառության տարիներին աշխատել է կույրերի միավորման հրատարակչությունում որպես գրական աշխատող, ապա «Ոզնի» երգիծական հանդեսի խմբագրությունում որպես բաժնի վարիչ։1966–1974-ին որպես բաժնի վարիչ աշխատել է «Ավանգարդ» թերթի խմբագրությունում։ 1974-ի հունիսից «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի պատասխանատու քարտուղարն է։
Արժանացել է ԼՂՀ Եղիշեի անվան մրցանակի (1992, 2003):

Երկեր

Մաճկալներ (պատմվածքներ), Ե., «Սովետական գրող», 1978, 130 էջ։
Բարի մարդկանց հովիտը (վիպակներ և պատմվածքներ), Ե., «Սովետական գրող», 1982, 230 էջ։
Աստղերի հետ թռչում էր իմ ձին (պատմվածքներ), Ե., «Սովետական գրող», 1983, 90 էջ։
Ալևորներ (վիպակ և պատմվածքներ), Ե., «Սովետական գրող», 1984, 312 էջ, տպ. 10.000։
Գունավոր փոքրիկ Ջեկսին (մանկական պատմվածքներ), Ե., «Սովետական գրող», 1986, 115 էջ, տպ. 20.000։
Մոլորյալ ժամ, 1999:
Խաչքար Հայաստան: Արձակ, Ե., 2002:
Սիրով: Էջեր «Սիրո մատյան» գրքից, Ե., 2003:
Տուն մոր համար (վիպակ), Ե., 2003:
Սարերիդ նման դու հպարտ ապրիր, Ե., 2004:
Կայծահեղ Հրանտ, Ե., 2005:
Սարաշեղջ Արագած., Ե., 2006:


__________________________________________________________
Armweeklynews.am [29.06.2016]
Հետադարձ հասցեատերն այլևս երկնքում է . հույժ գաղտնի հեռագիր ՀՀ հույժ գաղտնի նախագահին
 
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Գարօ Փայլան Երվանդ Քոչար Հռոմի պապ ANCA Nor Zartonq Կիպրոս Ethiopian Music Գրիգոր Զօհրապ Շառլ Ազնավուր Cyprus elections Operation Nemesis սակագներ Data Driven Marvel Disney movies Lucasfilm Netflix Ռուբեն Վարդանյան Helen Fisher  Rouben Sevak  Լիբանան Շանթ  Elisa de Filebo  William Saroyan  Էրոլ Սարաֆեան  Հրանտ Մաթևոսյան
  Մշակույթ  
ՄՇԱԿՈՒՅԹ
ԱՍՏՈՒԱ՛Ծ ԻՄ, ԱՅԴ ՀԱՅ ԱՂՋԻԿԸ - O MY GOD, THE ARMENIAN GIRL [29.05.2016]
Կապոյտ Յիշատակներ Հրդեհուած Մելգոնեանէն (թիւ 2) [29.05.2016]
Վերջին Անգա՞մ…… Պէյրութ - Հալէպ [28.06.2016]
«Համշենի յայլաներ» ալբոմի երգերում արտացոլված են իր արմատների հետքերը [14.06.2016]
ՍՓԻՒՌՔՆԵՐ. ՎԱԽՃԱՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԵՒ… ՎԱԽՃԱՆԸ [08.06.2016]
Էրոլ Սարաֆեանի կերտած Կոմիտաս Վարդապետի արձանը Պոլսո պատրիարքարանի մեջ [06.06.2016]
ԱՐԱՔՍ ՓԻԼԱՒՃԵԱՆԻՑ Կարօտի ու թախծի քրոնիկոններ [05.06.2016]
William Saroyan: Kalbin Dili ve Bitlis [05.06.2016]
ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ ԱՄՍԹԷՐՏԱՄԱՅ ԵՒ ՍՈՒՐԲ ՀՈԳԻ ԵԿԵՂԵՑՒՈՅ [03.06.2016]

Rouben Sevak: I sing a last song to my old soul in gloom… [31.05.2016]

Ֆրանսան այնքան ազատ է , որ երկրին մեծերն իրենց ընտրած ժողովուրդին դէմ կ՛ելլեն [27.05.2016]
Սուրիա – խոյս տալ թէ մնալ` Հալէպի բնակիչներուն ողբերգութիւնը [27.05.2016]
Գարեգին Նժդեհի կոչը՝ Մեծ Ղարաքիլիսայի (Վանաձոր) բնակչությանը-1918, մայիս [25.05.2016]
Այս ի՜նչ ողորմելիութիւն է. ո՞ր դարուն մէջ կ'ապրինք արդեօք [16.05.2016]
Վարդգէս Գուրուեան - Պոյքոթենք Թրքական Արտադրութիւնները [18.04.2016]
 Արխիվ » 2011-14