Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ
 

 

  Երբ մշակութային ժառանգությունդ են թալանում, երբ ինքդ ես զիջում թալանչիին  

  Քանի որ հայ հանրությունը վերջին շրջանում հոգեբանորեն եվրոացավ վիճակում է, մշակութային կորստի հարցը ձևակերպենք դրամական արժեքով:

 Ինչու՞ Հայաստանը հրաժարվեց 3 մլն եվրո արժեքով մշակութային ժառանգությունից և այն թողեց Թուրքիայում:

  Պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերն իր 70-ամյա ֆոտոարխիվը բոլոր հեղինակային իրավունքներով հանձնել էր իշխանություններին մոտ գտնվող «Դողուշ» հոլդինգին դեռևս 2015 թվականի դեկտեմբերին:

 Արա Գյուլերը ստացված գործարքի արդյունքում ամսական ստանալու էր 50 հազար թուրքական լիրա։ Բացի այդ, «Դողուշ» հոլդինգին էին անցնելու այն շենքը, որում գտնվում է Ara Kafe-ն եւ Արա Գյուլերի լուսանկարչական ապարատների հավաքածուները։ Արա Գյուլերի արխիվն ու մյուս միջոցները շահագործելու համար «Դողուշ» հոլդինգը ստեղծելու էր հատուկ ընկերություն, որի բաժնետոմսերի 40 տոկոսը կլիներ Արա Գյուլերի սեփականությունը։

 Արա Գյուլերի արխիվը մասնագետների կողմից գնահատվում է 3 մլն եվրո: Սակայն հետագայում Արա Գյուլերը ՛՛անհայտ պատճառներով՛՛ փորձեց վիճարկել պայմանագրային փախադարձ արտավորությունները և «Դողուշ» հոլդինգը ժամանակավորապես հետաձգեց պայմանագրի կիրառումը:

 Ենթադրում ենք, որ Արա Գյուլերը պարզապես ժամանակ էր շահում, հույս ունենալով, որ Հայաստանից դրական պատասխան կստանա: Հայաստանից պատասխան չստացվեց, Հայաստանը հրաժարվեց աշխարհահռչակ լուսանկարչի ժառանգությունից և այսօր արդեն հայտնի դարձավ , որ «Դողուշ» հոլդինգը սկսել է իրագործել պայմանագրով նախատեսված իր գործողությունները և արդեն ձեռք է բերել լուսանկարչի հետ համագործակցելու և նրա ժառանգությունը լիովին տնօրինելու իրավունքը: Փաստենք, Արա Գյուլերի արխիվը չհանձնվեց Պոլսո պատրիարքարանին, ամբողջովին կամ մասամբ այն չժառանգեց հայ համայնքը ներկայացնող համայնքային կառույց, այն , գոնե մասամբ, չնվիրաբերվեց Հայաստանին:

Պոլսահայության մշակութային արժեքավոր ժառանգությունն ամբողջովին անցավ կիսապետական կառույցի: Կարող էր այդ ժառագության մի մասն անցնել Հայաստանին:

Կարող էր, բայց ինքներս հրաժարվեցինք:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հունիսին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել էր «Բարև ձեզ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը ներառում էր աշխարհի տարբեր անկյուններում և տարբեր ժամանակներում արված ավելի քան 100 աշխատանք: Վարպետն անձամբ էր ժամանել Հայաստան և անգամ հյուրընկալվել էր նախագահ Սերժ Սարգսյանի կողմից:

Այդ օրերին տարբեր առիթներով Արա Գյուլերը կրկին ցանկություն էր հայտնել, որ Հայաստանում բացվի նրան տուն-թանգարանը, ուր կտեղակայվեր վարպետի արխիվի հայկական թեմայով հատվածը: Չեղավ արձագանք, ոչ ոք չհանձնառեց այդ գործը, լավ իմանալով, որ Արա Գյուլերը, 87-ամյա ծերունին, Աստծո կամոք շտապում է և մտահոգ է իր ժառանգության ճակատագրով: Հիշեցնենք նաև , որ դեռևս 2004-ին Արա Գյուլերն իր հավաքածուի «Հայաստան», «Թուրքիա» շարքերը, որոնք ցուցադրվեցին Հայաստանում, նվիրել էր հայությանը, հույս ունենալով, որ թանգարան կբացվի:

Այդ Արա Գյուլերն իր ժառանգությունը չհանձնեց թուրքերին, այդ մենք հրաժարվեցինք նրա ժառանգության հայկական թեմայով հատվածից:

Հայաստան պետությունը չկարողացավ մեկ շենք կամ շինություն առանձնացնել, ուր կարող էր լինել Արա Գյուլերի թանգարանը , ինչը լուսանկարչի կյանքի փափագն էր:

Հարցը միայն մեր պետության կողմից նյութական ծախսերի մասին չէ, կամ էլ ակնկալվելիք եկամուտների մասին:

Հարցն այն է, որ մենք պարտավոր էինք Թուրքիայի հայությանը ցույց տալ, որ մենք տեր ենք Արևմտյան Հայաստանի հայության մշակութային ժառանգությանը և դա մեզ համար սկզբունքային մոտեցում է:

Երբ Թուրքիայում մեր մշակութային արժեքներն են ոչնչացնում կամ սեփականացնում , մենք բողոքում ենք մինչև եվրոպաները , ինչպես կասեր Հրանտ Մաթևոսյանը : Բայց երբ մենք ինքներս մեր արժեքավոր մշակութային ժառանգությունն ենք հանձնում Թուրքիային, ջայլամի նման գլուխներս մտցնում ենք ոչ թե ավազի մեջ , այլ ….. մեջ:



_________________________________________________________
Armweeklynews.am [05.07.2016]
Երբ մշակութային ժառանգությունդ են թալանում, երբ ինքդ ես զիջում թալանչիին
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Գարօ Փայլան Երվանդ Քոչար Հռոմի պապ ANCA Nor Zartonq Կիպրոս Ethiopian Music Գրիգոր Զօհրապ Շառլ Ազնավուր Cyprus elections Operation Nemesis սակագներ Data Driven Marvel Disney movies Lucasfilm Netflix Ռուբեն Վարդանյան Helen Fisher  Rouben Sevak  Ara Güler Շանթ  Elisa de Filebo  William Saroyan  Էրոլ Սարաֆեան  Հրանտ Մաթևոսյան
  Մշակույթ  
ՄՇԱԿՈՒՅԹ
William Saroyan - To Armenians, half Armenians, quarter Armenians, and one-eight Armenians! [03.07.2016]
Հետադարձ հասցեատերն այլևս երկնքում է . հույժ գաղտնի հեռագիր ՀՀ հույժ գաղտնի նախագահին [29.04.2016]
ԱՍՏՈՒԱ՛Ծ ԻՄ, ԱՅԴ ՀԱՅ ԱՂՋԻԿԸ - O MY GOD, THE ARMENIAN GIRL [29.05.2016]
Կապոյտ Յիշատակներ Հրդեհուած Մելգոնեանէն (թիւ 2) [29.05.2016]
Վերջին Անգա՞մ…… Պէյրութ - Հալէպ [28.06.2016]
«Համշենի յայլաներ» ալբոմի երգերում արտացոլված են իր արմատների հետքերը [14.06.2016]
ՍՓԻՒՌՔՆԵՐ. ՎԱԽՃԱՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԵՒ… ՎԱԽՃԱՆԸ [08.06.2016]
Էրոլ Սարաֆեանի կերտած Կոմիտաս Վարդապետի արձանը Պոլսո պատրիարքարանի մեջ [06.06.2016]
ԱՐԱՔՍ ՓԻԼԱՒՃԵԱՆԻՑ Կարօտի ու թախծի քրոնիկոններ [05.06.2016]
William Saroyan: Kalbin Dili ve Bitlis [05.06.2016]
ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ ԱՄՍԹԷՐՏԱՄԱՅ ԵՒ ՍՈՒՐԲ ՀՈԳԻ ԵԿԵՂԵՑՒՈՅ [03.06.2016]

Rouben Sevak: I sing a last song to my old soul in gloom… [31.05.2016]

Ֆրանսան այնքան ազատ է , որ երկրին մեծերն իրենց ընտրած ժողովուրդին դէմ կ՛ելլեն [27.05.2016]
Սուրիա – խոյս տալ թէ մնալ` Հալէպի բնակիչներուն ողբերգութիւնը [27.05.2016]
Գարեգին Նժդեհի կոչը՝ Մեծ Ղարաքիլիսայի (Վանաձոր) բնակչությանը-1918, մայիս [25.05.2016]
 Արխիվ » 2011-14