Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ
 

 

  Մենք կիսատության գերին ենք, լքված օրհնյալ խենթերի միասնությունից  

  Ազատամարտիկ , տաղանդավոր նկարիչ և օրհնյալ խենթ Վահրամ Միքայելյանի արվեստին

 Վահրամ Միքայելյանի արվեստին հանրությունը կծանոթանա ՀՀ մշակույթի նախարարության Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում հուլիսի 14-ից 21-ը կայանալիք Վայքի Սերս գյուղի Խենթի նկարների ցուցահանդեսին՝ Երևան, Աբովյան 64 հասցեում: Վահրամ Միքայելյանը ծնվել է 1965թ., Վայոց Ձորի մարզի Սերս գյուղում:

 Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, Վայքի Պրոֆ. ուսումնարանում և Երևանի Փ. Թերլեմեզյանի անվ. գեղարվեստի ուսումնարանում: 1987թ. Վայքի Մշակույթի տանը բացվել է նրա առաջին անհատական ցուցահադեսը: 1988թ. միացել է պայքարի ելած հայորդիներին, մասնակցել նստացույցերին, այնուհետև օգնության շտապել երկրաշարժից տուժածներին: 1989թ. աշխատանքի է անցել Վայքի Մշակույթի տանը, հիմնել նկարչական խմբակ, ինչպես նաև նկարչություն է դասավանդել թիվ 2 դպրոցում: 1991թ. Նկարիչների միության նախագահ Արա Շիրազի կողմից արվեստանոց է նվեր ստացել՝ Վայք քաղաքում, սակայն դրանից էլ են զրկել:

 1992 թ. Վահրամ Միքայելյանը, Վայքի կամավոր ջոկատի հետ, մասնակցել է Լաչինի միջանցքի ինքնապաշտպանական մարտերին, ծանր վիրավորվել և զրկվել է իր աջ ձեռքից, բայց, միևնույն է, շարունակել է նկարել...

 Իսկ Խենթի կյանքին և լռությանը կարող եք ծանոթանալ դիտելով Սյուզան Սիմոնյանի ՛՛Մարդկանց երկիր - Սերսի Խենթը՛՛ ֆիլմը:

 *********
Հե՜յ, օրհնյալ լինի մեր խենթերի միասնությունը
ատում եմ քեզ կիսատության գերի
ձեզ հետ եմ ես՝ ովքեր ցավից պարում են,
ձեզ հետ եմ ես՝ ով կամքը իր լարում է-
հեգնում ճակատագրի գորշ երեսին:

Արթուր Մեսչյան
*********

Իրինա Սարիբեկյան
 Armweeklynews [13.07.2016]
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Գարօ Փայլան Երվանդ Քոչար Հռոմի պապ ANCA Nor Zartonq Կիպրոս Ethiopian Music Գրիգոր Զօհրապ Շառլ Ազնավուր Cyprus elections Operation Nemesis սակագներ Data Driven Marvel Disney movies Lucasfilm Netflix Ռուբեն Վարդանյան Helen Fisher  Rouben Sevak  Ara Güler Շանթ  Elisa de Filebo  William Saroyan  Էրոլ Սարաֆեան  Հրանտ Մաթևոսյան
Վահրամ Միքայելյան
  Մշակույթ  

Սադեղ Հեդայաթ - Կուզիկ Դավուդը [13.07.2016]

Կապոյտ Յիշատակներ Հրդեհուած Մելգոնեանէն -Լուսոյ Տաճարը [06.07.2016]
Երբ մշակութային ժառանգությունդ են թալանում, երբ ինքդ ես զիջում թալանչիին [05.07.2016]
William Saroyan - To Armenians, half Armenians, quarter Armenians, and one-eight Armenians! [03.07.2016]
Հետադարձ հասցեատերն այլևս երկնքում է . հույժ գաղտնի հեռագիր ՀՀ հույժ գաղտնի նախագահին [29.04.2016]
ԱՍՏՈՒԱ՛Ծ ԻՄ, ԱՅԴ ՀԱՅ ԱՂՋԻԿԸ - O MY GOD, THE ARMENIAN GIRL [29.05.2016]
Կապոյտ Յիշատակներ Հրդեհուած Մելգոնեանէն (թիւ 2) [29.05.2016]
Վերջին Անգա՞մ…… Պէյրութ - Հալէպ [28.06.2016]
«Համշենի յայլաներ» ալբոմի երգերում արտացոլված են իր արմատների հետքերը [14.06.2016]
ՍՓԻՒՌՔՆԵՐ. ՎԱԽՃԱՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԵՒ… ՎԱԽՃԱՆԸ [08.06.2016]
Էրոլ Սարաֆեանի կերտած Կոմիտաս Վարդապետի արձանը Պոլսո պատրիարքարանի մեջ [06.06.2016]
ԱՐԱՔՍ ՓԻԼԱՒՃԵԱՆԻՑ Կարօտի ու թախծի քրոնիկոններ [05.06.2016]
William Saroyan: Kalbin Dili ve Bitlis [05.06.2016]
ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ ԱՄՍԹԷՐՏԱՄԱՅ ԵՒ ՍՈՒՐԲ ՀՈԳԻ ԵԿԵՂԵՑՒՈՅ [03.06.2016]
 Արխիվ » 2011-2017