Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ
 

 

  ԼԻԶՊՈՆԻ ՀԻՆԳ ՀԵՐՈՍՆԵՐՈՒՆ ԵՐԵՍՈՒՆԵՐՐՈՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ ՄԱՐՍԷՅԼԻ ՄԷՋ  

 Երէկուան պէս կը յիշեմ որ 33 տարի առաջ հարիւրաւոր հայրենասէր ազգակիցներ Փարիզի Սուրբ Յովհաննէս Մկրտիչի եկեղեցին և անոր Ժան Կուժոն թաղը՝ յաճախած էին յարգելու Լիզպոնի թրքական դեսպանատունը գրաւած հինգ հերոս նահատակներուն յիշատակը։

 Ներկաներուն բաժնուած թռուցիկին վրայ դրոշմուած էին Լիզպոնի հերոսներուն նկարներն ու անունները, ֆրանսերէն հետևեալ պատգամով՝ ՛՛Թող այս դէմքերը քանդակուին ձեր յիշողութեանը մէջ՛՛։ Գուցէ շատերը յիշեն թէ ո՞ւր, և ի՞նչ կ՛ընէին այն պահուն որ իմացան Լիզպոնի հերոսական գործողութեան մասին։ Այն ատեն դժուար էր հաւատալ թէ այդ դէմքերն ու անունները պիտի ﬓային հայոց յիշողութեանը մէջ, և ամէն տարի աշխարհի զանազան վայրերուն մէջ տարելիցի հոգեհանգիստ - յուշահանդէսներ տեղի պիտի ունենային։ Կիրակի 24 Օգոստոսին Մարսէյլի Պուլվար Օտտոյի Սուրբ Յակոբ եկեղեցին կանուխէն լեցուած էր հաւատացեալներով։

  Շատեր յատկապէս եկած էին հինգ հերոսներուն անմար յիշատակին ներկայ գտնուելու։ Պատարագեց և քարոզեց Տ. Խաչատուր Ա. Քհնյ. Պօղոսեան։ Բոլորը հաղորդուեցան մատղաշ տարիքին նահատակուած հինգ երիտասարդներուն հայութեան ու նոր սերունդներուն թողած պատգամովը։
  Տեղի ունեցաւ հոգեհանգիստ՝ նախագահութեամբ Տ.Վարդավառ Ա. Քհնյ. Գասպարեանի։ Սեղանին առջև զետեղուեցան ծաղկապսակ և նահատակ ննջեցեալներուն ﬔծադիր պատկերները։ Պատարագէն ետք Մարսէյի Պոմոն թաղամասի Հ. Յ. Դ. կոﬕտէութեան ակումբի շրջաբակին Լիզպոնի հինգ նահատակներուն յուշադամբանին շուրջ տեղի ունեցաւ աղօթք-հոգեհանգիստ և յուշահանդէս։ Օրուան ճառախօս՝ Հրաչ Վարժապետեան կուռ և հոգեպնդիչ, տպաւորիչ ճառ մը արտասանեց, յիշելով որ Լիզպոնի հինգ հաւատաւոր երիտասարդները իրենց մատղաշ տարիքին գացին գրաւելու Լիզպոնի թրքական դեսպանատունը և աշխարհին յիշեցնելու հայկական մոռացութեան տրուած դատին արդար լուծման անհրաժեշտութիւնը։

Ան ըսաւ թէ ﬕայն Աստուծոյ, Քրիստոսի և եկեղեցւոյն սիրոյն մաքուր և օրինակելի կեանք ապրած և նահատակուածները չեն սուրբ, ﬔզի համար սուրբ են նաև ազգին և հայրենիքին նուիրեալ նահատակները։։ Լիզպոնի հինգ հերոսները հայոց ազգային սուրբերն են, և անոնց Պուրճ Համմուտի գերեզմանատան դամբարանը ուխտատեղի եղած է հայութեան համար։ Ան Երևանի մէջ 17 Յուլիսին սկիզբ առած շարունակուող շարժման պատճառած ցնցուﬕն ակնարկելով մաղթեց որ հայրենիքին մէջ նոր զոհեր և վիրաւորներ չըլլան, և կեցցէ ﬔր անկախ յաւիտենական Հայաստանը։

Ներկայ բազմութիւնը մասնակցեցաւ ազգային արժանապատիւ մթնոլորտի մէջ պատրաստուած և հրամցուած հոգեճաշին։


ԽԱՉԱՏՈՒՐ Ա. ՔՀՆՅ. ՊՕՂՈՍԵԱՆ


____________________________________________________
Armweeklynews.am [09.08.2016]
ԼԻԶՊՈՆԻ ՀԻՆԳ ՀԵՐՈՍՆԵՐՈՒՆ ԵՐԵՍՈՒՆԵՐՐՈՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ ՄԱՐՍԷՅԼԻ ՄԷՋ


© 2010-2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Գարօ Փայլան Երվանդ Քոչար Հռոմի պապ ANCA Nor Zartonq Կիպրոս Ethiopian Music Գրիգոր Զօհրապ Շառլ Ազնավուր Cyprus elections Operation Nemesis սակագներ Data Driven Marvel Disney movies Lucasfilm Netflix Ռուբեն Վարդանյան Helen Fisher  Rouben Sevak  Ara Güler Շանթ  Elisa de Filebo  William Saroyan  Էրոլ Սարաֆեան  Հրանտ Մաթևոսյան
  Մշակույթ  
ԵՐԲ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ՃԳՆԱՎՈՐԻ ՄԵՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԽՈՍՏՈՎԱՆԱՆՔ ԱՂՈԹՔԻ ՍՊԻՏԱԿ ՄՈՄԸ [08.08.2016]
A Clockwork Orange …երկիր մը՝ Սարսափիստան [08.08.2016]
ՍՓԻՒՌՔՆԵՐ. ՎԱԽՃԱՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԵՒ… ՎԱԽՃԱՆԸ [19.07.2016]
Կապոյտ Յիշատակներ Հրդեհուած Մելգոնեանէն - Դէպի Դասարան [19.07.2016]
Ֆրանսա, Նիս, Յուլիս 14- Ո՞ՒՐ ԵՐԹԱՆՔ ՑԱՒԴ ՏԱՆԵՄ [18.07.2016]
ԱՄԷՆ ԿԻՐԱԿԻ ՆՈՅՆ ԲԱՆԸ Կ՛ԸՍԷԱ [05.06.2016]
Մենք կիսատության գերին ենք, լքված օրհնյալ խենթերի միասնությունից [03.07.2016]
Սադեղ Հեդայաթ - Կուզիկ Դավուդը [13.07.2016]
Կապոյտ Յիշատակներ Հրդեհուած Մելգոնեանէն -Լուսոյ Տաճարը [06.07.2016]
Երբ մշակութային ժառանգությունդ են թալանում, երբ ինքդ ես զիջում թալանչիին [05.07.2016]
William Saroyan - To Armenians, half Armenians, quarter Armenians, and one-eight Armenians! [03.07.2016]
Հետադարձ հասցեատերն այլևս երկնքում է . հույժ գաղտնի հեռագիր ՀՀ հույժ գաղտնի նախագահին [29.04.2016]
ԱՍՏՈՒԱ՛Ծ ԻՄ, ԱՅԴ ՀԱՅ ԱՂՋԻԿԸ - O MY GOD, THE ARMENIAN GIRL [29.05.2016]
Կապոյտ Յիշատակներ Հրդեհուած Մելգոնեանէն (թիւ 2) [29.05.2016]
Վերջին Անգա՞մ…… Պէյրութ - Հալէպ [28.06.2016]
«Համշենի յայլաներ» ալբոմի երգերում արտացոլված են իր արմատների հետքերը [14.06.2016]
 Արխիվ » 2011-2018