Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ
 

 

  Լոս Անջելէսի Իրանահայ Միութիւնը Նշելու Է Իր Հիմնադրման 60-ամեակը  

 Լոս Անջելէսի Իրանահայ Միութեան Հոգաբարձութիւնը, յանուն իր 1500 անդամ-անդամուհիների որոշել է հետեւեալ չորս շքեղ միջոցառումներով նշել իր հիմնադրման 60-ամեակը.

 1) Օգոստոսի 27-ին, Ճաշկերոյթ Հանդիսութեամբ մը տօնակատարել Միութեան հիմնադրման 60-ամեակն ու Մեծ Բարերարներ Լուդովիկա եւ Յակոբ Այնթապլեանների ամուսնութեան 50-րդ տարեդարձը:

 Այս առիթով`
– Լոս Անջելէսի Իրանահայ Միութեան Կենտրոնը (The Headquarters of ASLA) կոչել Լուդովիկա եւ Յակոբ Այնթապլեան Կենտրոն:
 – Գրադարանն ու խորհրդաժողովների սենեակը (Library and Conference Room) կոչել Օդրի եւ Վահան Կրէկըրի անուամբ:
 – Պատւոյ Հիւրերի eu Ընթերցանութեան սենեակը (The VIP and Reading Room) կոչել Գալուստ եւ Բաբախանեան ընտանիքի անունով:
 – Գլխաւոր նախասրահը (Main Lobby) կոչել Սինան Սինանեանի անուամբ:
2) Սեպտեմբեր 24-ին, Լոս Անճելըսի Իրանահայ Միութիւնը հանդիսաւոր կերպով պիտի նշէ Հայաստանի Հանրապետւթեան Անկախութեան 25-ամեակը:

3) Հոկտեմբեր 2-ին տեղի է ունենալու Մեծ Համերգ, որի ընթացքում հանդէս է գալու միջազգայնօրէն ճանաչուած ջութակահար Սերգէյ Խաչատրեանը, ընկերակցութեամբ Լոս Անջելէսի Սինֆոնիք նուագախմբի (Los Angeles Symphony Orchestra): Համերգը, որը նուիրուած է Հայաստանի Անկախութեան 25 եւ Լոս Անջելէսի Իրանահայ Միութեան 60- ամեակներին, տեղի է ունենալու Փասադինայի Ambassador Auditorium-ի մէջ:

4) Լոս Անջելէսի Իրանահայ Միութիւնը, Նոյեմբեր 19-ին, իր տարեկան ճաշկերոյթ պարահանդէսի ընթացքում պիտի պատուէ անցեալի եւ ներկայի իր նախագահները:

Լոս Անջելէսի Իրանահայ Միութիւնը, որը ոչ-շահաբեր կազմակերպութիւն է, հիմնուել է 1956 թւականին: Իր նպատակն էª պահպանել եւ զարգացնել ամերիկեան եւ հայկական մշակութային աւանդոյթները եւ քաջալերել լաւ քաղաքացիութիւնն ու յարգանքըª կառավարութեան նկատմամբ:

Որպէս անկախ հաստատութիւն, Լոս Անճելըսի Իրանահայ Միութիւնը չի մասնակցիր որեւէ քաղաքական կամ կրօնական գործունէութեան:


____________________________________________________
Armweeklynews.am [10.08.2016]
Լոս Անջելէսի Իրանահայ Միութիւնը Նշելու Է Իր Հիմնադրման 60-ամեակը


© 2010-2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Գարօ Փայլան Երվանդ Քոչար Հռոմի պապ ANCA Nor Zartonq Կիպրոս Ethiopian Music Գրիգոր Զօհրապ Շառլ Ազնավուր Cyprus elections Operation Nemesis սակագներ Data Driven Marvel Disney movies Lucasfilm Netflix Ռուբեն Վարդանյան Helen Fisher  Rouben Sevak  Ara Güler Շանթ  Elisa de Filebo  William Saroyan  Էրոլ Սարաֆեան  Հրանտ Մաթևոսյան
  Մշակույթ  
ԼԻԶՊՈՆԻ ՀԻՆԳ ՀԵՐՈՍՆԵՐՈՒՆ ԵՐԵՍՈՒՆԵՐՐՈՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ ՄԱՐՍԷՅԼԻ ՄԷՋ [09.08.2016]
ԵՐԲ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ՃԳՆԱՎՈՐԻ ՄԵՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԽՈՍՏՈՎԱՆԱՆՔ ԱՂՈԹՔԻ ՍՊԻՏԱԿ ՄՈՄԸ [08.08.2016]
A Clockwork Orange …երկիր մը՝ Սարսափիստան [08.08.2016]
ՍՓԻՒՌՔՆԵՐ. ՎԱԽՃԱՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԵՒ… ՎԱԽՃԱՆԸ [19.07.2016]
Կապոյտ Յիշատակներ Հրդեհուած Մելգոնեանէն - Դէպի Դասարան [19.07.2016]
Ֆրանսա, Նիս, Յուլիս 14- Ո՞ՒՐ ԵՐԹԱՆՔ ՑԱՒԴ ՏԱՆԵՄ [18.07.2016]
ԱՄԷՆ ԿԻՐԱԿԻ ՆՈՅՆ ԲԱՆԸ Կ՛ԸՍԷԱ [05.06.2016]
Մենք կիսատության գերին ենք, լքված օրհնյալ խենթերի միասնությունից [03.07.2016]
Սադեղ Հեդայաթ - Կուզիկ Դավուդը [13.07.2016]
Կապոյտ Յիշատակներ Հրդեհուած Մելգոնեանէն -Լուսոյ Տաճարը [06.07.2016]
Երբ մշակութային ժառանգությունդ են թալանում, երբ ինքդ ես զիջում թալանչիին [05.07.2016]
William Saroyan - To Armenians, half Armenians, quarter Armenians, and one-eight Armenians! [03.07.2016]
Հետադարձ հասցեատերն այլևս երկնքում է . հույժ գաղտնի հեռագիր ՀՀ հույժ գաղտնի նախագահին [29.04.2016]
ԱՍՏՈՒԱ՛Ծ ԻՄ, ԱՅԴ ՀԱՅ ԱՂՋԻԿԸ - O MY GOD, THE ARMENIAN GIRL [29.05.2016]
Կապոյտ Յիշատակներ Հրդեհուած Մելգոնեանէն (թիւ 2) [29.05.2016]
Վերջին Անգա՞մ…… Պէյրութ - Հալէպ [28.06.2016]
 Արխիվ » 2011-2018