Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ
 

 

  Հրանտ Մաթևոսյանին… ինչու մեռավ ձին. պատմողն ասում է, որ զզվանքից ու կատաղությունից  

  Պատմողը հիշում է իր մանկության մի դրվագ: Պատմում է հավանաբար իր երեխային:

 Ինքը փոքր հովիվ էր, իսկ դաշտում, բլուրների մյուս կողմում պառավ կարմիր ձին արածում էր իր մի ամսեկան քուռակի հետ: Կայծակից վախեցած քուռակը մորն էր կպել ու կաթ էր ուտում: Հովտում, սակայն, վտանգ կար: Պառավ կարմիր ձին սկսեց զայրանալ և շուտով զգաց գայլի զզվելի հոտը: Մայրը խրխինջ արձակեց ու նետվեց դեպի քուռակը և տեսավ գայլին:

 Պարանը ձիուն չէր թողնում թռչել փոքրիկի մոտ: Գայլն կտրում էր քուռակի ճանապարհը և հեռացնում: Եվ քուռակը ցատկեց գայլի վրայով դեպի մայրը, բայց գայլը տակից բռնեց նրա ետևի ոտքը, և քուռակն ընկավ: Քուռակը ճչաց ու վեր ցատկեց: Բլուրների մյուս երեսին լսվեց քուռակի սուր ծղրտոցը, և գամփռ շները սրվեցին:

 Այդ ժամանակ մայրը ամբողջ ծանրությամբ ձգվեց դեպի գայլն ու քուռակը, և պարանը կտրվեց: Այլևս ձայն չէր լսվում և գամփռ շներն ու փոքրիկ հովիվը խաղաղվեցին: Գայլը քուռակին թողեց ու ազատվեց տրորվելուց: Ձին հարձակվում էր, գայլը փախչում: Գայլը հասկացավ, որ ձին իր քուռակին պաշտպանելու է մինչև վերջ, և ձին հասկացավ, որ գայլը չի հեռանալու:

 Սկսվեց երկար պայքար: Երեկոյան փոքրիկ հովիվը դուրս եկավ բլուրների գլուխ և տեսավ, որ գայլը կախվել էր կարմիր ձիու ռունգներից և ձին արդեն խոնարհվում էր: Դիմացի բլուրներից նրան ձայն են տալիս, որ հասնի ձիուն օգնության: Գամփռ շները՝ Թոփուշը, Բոբը, Սևոն, Բողարը, Չալակը, Չամբարը, վազում են ձիուն օգնության: Սևադունչ Թոփուշը վարպետ շուն էր: Մյուսները միայն հետապնդում էին, իսկ Թոփուշ՝ բռնում: Երբ ձին արդեն պիտի ծնկեր, գայլը լսեց շների հաչոցը:

 Չուզեց հավատալ, թե բախտը այսքան անողոք կլիներ, որ իր մեկ օրվա չարչարանքն անտեղի էր, և ինքը իր երեք ձագի մոտ դառնար դատարկ: Ձին շների հաչոց լսեց և հավատաց, որ շները հաչում են իր քուռակի և իր համար: Բայց ծանր էր շնչելը:

 Շները ահա արդեն քրքրում էին գայլի մեջքը մեջքը, վիզը, իսկ գայլը ձիուն թողած բուկը պաշտպանում և հանգստանում էր շների կույտի տակ:

 Ձին հազիվ էր կանգնած մնում: Զգում էր, որ քուռակը ծծում է, և ուրախ էր քուռակի ծծելուց: Բայց ձին փուլ եկավ: Քուռակը սպասում էր մոր ելնելուն, բայց մայրը չէր ելնում:
  Գայլը կարողացավ փախչել: Դա փախուստ չէր, դա նահանջ էր: Սևադունչ հսկա գամփռը այդպես էլ չկարողացավ բռնել գայլի բուկը: Էլ չէր հետապնդում, որովհետև գայլի վզից մի փունջ մազ էր մտել նրա բերանը, և սևադունչը ետ էր ընկել և որձկալով մաքրում էր բերանը: Մյուս շները վտանգավոր չէին, որովհետև վարպետ չէին: Կորցրին գայլին:

Քուռակը կանգնած էր մոր մոտ և մի քիչ անհանգստանում էր, կարծես հասկանում էր պատահածը:

Պատմությունն ավարտվեց և լսող երեխան ասաց, որ չի ուզում, որ ձին մեռնի: Պատմողն ասում է, որ ձին այդուհանդերձ մեռավ և ինքը ստիպված էր ողջ ամառ կաթ տալ և պահել մտրուկին: Երեխան հարցնում է, թե ինչու մեռավ ձին:

Պատմողն ասում է, որ զզվանքից ու կատաղությունից: Երեխան հարցնում է, թե արդյոք պատմողը հենց այդ փոքր հովիվն էր:

Պատմողը հաստատում է: Երեխան խնդրում է, որ պատմությունը նորից պատմի: Եվ պատմողը դարձյալ հիշում է երկարոտն աստղազարդ փոքրիկ մտրուկին, որը շատ վախեցավ կայծակից և փախավ մոր մոտ, բայց մորը չէր տեսնում և փախչում էր ուրիշ կողմ:

Եվ կարմիր պառավ ձին մեղմ խրխինջով հայտնեց նրան իր տեղը...


Հրանտ Մաթոսյանի ՛՛Կանաչ դաշտը՛՛ պատմվածքի տ ա ր ը ն թ ե ր ց ու մը Tarntercum.ru-ից
____________________________________________________
Armweeklynews.am [11.08.2016]
Հրանտ Մաթևոսյանին… ինչու մեռավ ձին. պատմողն ասում է, որ զզվանքից ու կատաղությունից


© 2010-2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Գարօ Փայլան Երվանդ Քոչար Հռոմի պապ ANCA Nor Zartonq Կիպրոս Ethiopian Music Գրիգոր Զօհրապ Շառլ Ազնավուր Cyprus elections Operation Nemesis սակագներ Data Driven Marvel Disney movies Lucasfilm Netflix Ռուբեն Վարդանյան Helen Fisher  Rouben Sevak  Ara Güler Շանթ  Elisa de Filebo  William Saroyan  Էրոլ Սարաֆեան  Հրանտ Մաթևոսյան
  Մշակույթ  
Վարդգէս Գուրուեան - Մելգոնեանի Մարզական Կեանքը [18.06.2016]
Լոս Անջելէսի Իրանահայ Միութիւնը Նշելու Է Իր Հիմնադրման 60-ամեակը [10.08.2016]
ԼԻԶՊՈՆԻ ՀԻՆԳ ՀԵՐՈՍՆԵՐՈՒՆ ԵՐԵՍՈՒՆԵՐՐՈՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ ՄԱՐՍԷՅԼԻ ՄԷՋ [09.08.2016]
ԵՐԲ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ՃԳՆԱՎՈՐԻ ՄԵՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԽՈՍՏՈՎԱՆԱՆՔ ԱՂՈԹՔԻ ՍՊԻՏԱԿ ՄՈՄԸ [08.08.2016]
A Clockwork Orange …երկիր մը՝ Սարսափիստան [08.08.2016]
ՍՓԻՒՌՔՆԵՐ. ՎԱԽՃԱՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԵՒ… ՎԱԽՃԱՆԸ [19.07.2016]
Կապոյտ Յիշատակներ Հրդեհուած Մելգոնեանէն - Դէպի Դասարան [19.07.2016]
Ֆրանսա, Նիս, Յուլիս 14- Ո՞ՒՐ ԵՐԹԱՆՔ ՑԱՒԴ ՏԱՆԵՄ [18.07.2016]
ԱՄԷՆ ԿԻՐԱԿԻ ՆՈՅՆ ԲԱՆԸ Կ՛ԸՍԷԱ [05.06.2016]
Մենք կիսատության գերին ենք, լքված օրհնյալ խենթերի միասնությունից [03.07.2016]
Սադեղ Հեդայաթ - Կուզիկ Դավուդը [13.07.2016]
Կապոյտ Յիշատակներ Հրդեհուած Մելգոնեանէն -Լուսոյ Տաճարը [06.07.2016]
Երբ մշակութային ժառանգությունդ են թալանում, երբ ինքդ ես զիջում թալանչիին [05.07.2016]
William Saroyan - To Armenians, half Armenians, quarter Armenians, and one-eight Armenians! [03.07.2016]
Հետադարձ հասցեատերն այլևս երկնքում է . հույժ գաղտնի հեռագիր ՀՀ հույժ գաղտնի նախագահին [29.04.2016]
ԱՍՏՈՒԱ՛Ծ ԻՄ, ԱՅԴ ՀԱՅ ԱՂՋԻԿԸ - O MY GOD, THE ARMENIAN GIRL [29.05.2016]
 Արխիվ » 2011-2018