Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ
 

 

  Էլի ազգովին վերածնվենք, բայց նախածննդյան բեղմնավորիչը փոխեք  

  Էլի կոտրած տաշտակի առաջ ենք կանգնել…հոգևոր վերածննդի պահանջ: 1700 -ամյա քրիստոնեական հավատ ունեցող ազգը , որի բազմադարյա մշակույթը , հիմնված քրիստոնեական հոգևոր և առարկայական սկզբունքերի վրա, համաշխարհային ճանաչում ունի, այսօր կրկին բարձրաձայնում է, որ հոգևոր վերածննդի կարիք ունի:

 Անցյալ շաբաթ մի խումբ մտավորականներ նախաձեռնել էին «Հոգևոր Հայաստան» շարժում, որն էլ իր կենսական գոյությունը հանրությանն ավետեց մտավորականների և արվեստագետների համաժողովով:

 Ինչպես իր հարցազրույցներից մեկում նշել է նախաձեռնության անդամ Եղիշե Պետրոսյանը, ՛՛…մենք հնչեցնում ենք զանգը, որ կա սպառնալիք, և չի էլ բացառվում, որ մեր տարածաշրջանում նոր փոթորիկներ լինեն, իսկ մենք այսպես թռի-վռի ճպուռի կյանքով ապրելու իրավունքը չունենք: Մենք հնչեցնում ենք զանգը, որ համայն հայության հույսը, պոտենցիալը, կամքը միավորենք՛՛:

 Փաստորեն, արդեն որերրորդ անգամ, ուզում ենք ազգովի վերածնվել , սակայն այս անգամ նախածննդյան բեղմնավորիչն ընբոստություն է լինելու:

 Մենք ըմբոստանալու ենք ինքներս մեր դեմ, որ կարողանանք ոչ միայն դառնալ արդար, մարդասիրական, հարուստ, ինքնավստահ պաշտպանված երկիր և ազգ, այլ նաև պահպանենք այն հայի տեսակը, որ մինչ օրս միայն արվեստում ու դյուցազնապատումներում էր առկա: Հիմա ուզում ենք կենդանացնել և մարդկային շունչ ու հոգի տալ մեր պատկերային և նկարագրական ազգային երևակայությանը:

  Այս նոր շարժման գաղափարախոսությունը, որքան ես եմ հասկանում , ի վերջո նպատակ ունի սահմանել, թե ինչ է նախկին հասարակարգից մեզ ծանր ժառանգություն մնացած ՛՛մտավորականություն՛՛ մարդաբնորոշ տեսակը: Այս անգամ պնդում են, որ դա ստեղծագործող ըմբոստն է:

Տեսնենք, տեսնենք…

Խորհրդաժողովում ելույթ է ունեցել նաև կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, իր մեղմ ու երգեցիկ ձայնով հիշեցնելով, որ մտավորականների ըմբոստությունը երկրին տեր դառնալու համար է

Իրինա Սարիբեկյան

_________________________________________________
Armweeklynews.am [10.09.2016]
Էլի ազգովին վերածնվենք, բայց նախածննդյան բեղմնավորիչը փոխեք
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Գարօ Փայլան Երվանդ Քոչար Հռոմի պապ ANCA Nor Zartonq Կիպրոս Ethiopian Music Գրիգոր Զօհրապ Շառլ Ազնավուր Cyprus elections Operation Nemesis սակագներ Data Driven Marvel Disney movies Lucasfilm Netflix Ռուբեն Վարդանյան Helen Fisher  Rouben Sevak  Ara Güler Շանթ  Elisa de Filebo  William Saroyan  Էրոլ Սարաֆեան  Հրանտ Մաթևոսյան
  Մշակույթ  
Ավստրալիացի ռազմագերիներըՙ Ցեղասպանության ականատեսներ [06.09.2016]
Լիբանանահայ Գործիչներ Զաւէն Մ. Մսրլեանի Եւ Յովսէփ Արթինեանի Գիրքերու Շնորհանդէսը [22.08.2016]
Հրանտ Մաթևոսյանին… ինչու մեռավ ձին. պատմողն ասում է, որ զզվանքից ու կատաղությունից [19.08.2016]
Վարդգէս Գուրուեան - Մելգոնեանի Մարզական Կեանքը [18.06.2016]
Լոս Անջելէսի Իրանահայ Միութիւնը Նշելու Է Իր Հիմնադրման 60-ամեակը [10.08.2016]
ԼԻԶՊՈՆԻ ՀԻՆԳ ՀԵՐՈՍՆԵՐՈՒՆ ԵՐԵՍՈՒՆԵՐՐՈՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ ՄԱՐՍԷՅԼԻ ՄԷՋ [09.08.2016]
ԵՐԲ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ՃԳՆԱՎՈՐԻ ՄԵՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԽՈՍՏՈՎԱՆԱՆՔ ԱՂՈԹՔԻ ՍՊԻՏԱԿ ՄՈՄԸ [08.08.2016]
A Clockwork Orange …երկիր մը՝ Սարսափիստան [08.08.2016]
ՍՓԻՒՌՔՆԵՐ. ՎԱԽՃԱՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԵՒ… ՎԱԽՃԱՆԸ [19.07.2016]
Կապոյտ Յիշատակներ Հրդեհուած Մելգոնեանէն - Դէպի Դասարան [19.07.2016]
Ֆրանսա, Նիս, Յուլիս 14- Ո՞ՒՐ ԵՐԹԱՆՔ ՑԱՒԴ ՏԱՆԵՄ [18.07.2016]
ԱՄԷՆ ԿԻՐԱԿԻ ՆՈՅՆ ԲԱՆԸ Կ՛ԸՍԷԱ [05.06.2016]
Մենք կիսատության գերին ենք, լքված օրհնյալ խենթերի միասնությունից [03.07.2016]
Սադեղ Հեդայաթ - Կուզիկ Դավուդը [13.07.2016]
Կապոյտ Յիշատակներ Հրդեհուած Մելգոնեանէն -Լուսոյ Տաճարը [06.07.2016]
Երբ մշակութային ժառանգությունդ են թալանում, երբ ինքդ ես զիջում թալանչիին [05.07.2016]
 Արխիվ » 2011-2017