Արաքս. լույս, երազ և թախիծ կարօտին մեջ
Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ
 

 

  ԱՐԱՔՍ. ԼՈՒՅՍ, ԵՐԱԶ և ԹԱԽԻԾ ԿԱՐՕՏԻՆ ՄԵՋ  

  ԱՐԱՔՍ. ԼՈՒՅՍ, ԵՐԱԶ և ԹԱԽԻԾ ԿԱՐՕՏԻՆ ՄԵՋ

 ****
Բարի լոյսը կապոյտ յոյս է,
Բարի լոյսը սիրոյ ովկիան է,
Ձրի պարգեւ է երկնային,
Աստուածային շունչն է եթերային։
Որքան բաշխենք՝ կը լիանանք
Բիւր մաղթանքներ բոլորին։
Փառք տանք, օրը բարի է,
Բարեւը Աստուծոյն է,
Բնութեան ու մարդուն է։
Բարիք ծնինք, հողին նետենք,
Ծլին լոյսեր, բիւր երազներ,
Երազը ձուլենք արեւներուն,
Քաղենք բերքը տաք շաղերուն։
Մարդը մարդով մարդանայ,
Աստուած վերէն զարմանայ։

****
Երազը կը յօրինէ յուշերու մեղեդին,
Ամպերը կը գրկեն յոյզերը,
Տխուր է համանուագը,
Լարերը թախծոտ,
Սպասումը հեւքոտ,
Դէմքերը աղօտ։
Կարօտը անհաս տենչերու մորմոք,
Կարօտը անյագ պապակ,
Կարօտը աղօթքի ծեծուած դուռ,
Կարօտը տրորուած վարդերու բոյր։
Յոյսեր դալուկ հովէն-ծովէն
Կը շոյեն տամուկ երգը,
Կը դողան լարերը,
Կու լան վարդերը,
Կը յանգին լոյսերը,
Յաւերժ է երազը...

*****
  
Օրօրոցը յուշերուն
Գունեղ ու տմոյն
Կ՛օրօրէ երգը
Անցնող օրերուն։
Ողջ է իրական,
Մեզ կը տանի
Հեռուները տիրական։
Արթուն թէ քուն
Միշտ ներկայ է,
Երազը մերն է
Նուիրական։

*****

Արթուն գիշերը
Ցերեկ կը յօրինէ
Քուն չունի
Աստղեր կը մաղէ
Հմայքը լուսեղէն
Վաղը կը ստեղծէ
Խաւարը կը ցրէ
Գոյներ կը թափէ
Դէմքեր կը ներկէ
-Դուն քուն
Բախտդ արթուն
Կ՛երկնէ օրը մարդուն..


Արաքս (ԱՐԱՔՍ ՓԻԼԱՒՃԵԱՆ)

_________________________________________________
Armweeklynews.am [10.09.2016]
ԱՐԱՔՍ. ԼՈՒՅՍ, ԵՐԱԶ և ԹԱԽԻԾ ԿԱՐՕՏԻՆ ՄԵՋ
© 2010-2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Գարօ Փայլան Երվանդ Քոչար Հռոմի պապ ANCA Nor Zartonq Կիպրոս Ethiopian Music Գրիգոր Զօհրապ Շառլ Ազնավուր Cyprus elections Operation Nemesis սակագներ Data Driven Marvel Disney movies Lucasfilm Netflix Ռուբեն Վարդանյան Helen Fisher  Rouben Sevak  Ara Güler Շանթ  Elisa de Filebo  William Saroyan  Էրոլ Սարաֆեան  Հրանտ Մաթևոսյան
  Մշակույթ  
Ավստրալիացի ռազմագերիներըՙ Ցեղասպանության ականատեսներ [06.09.2016]
Լիբանանահայ Գործիչներ Զաւէն Մ. Մսրլեանի Եւ Յովսէփ Արթինեանի Գիրքերու Շնորհանդէսը [22.08.2016]
Հրանտ Մաթևոսյանին… ինչու մեռավ ձին. պատմողն ասում է, որ զզվանքից ու կատաղությունից [19.08.2016]
Վարդգէս Գուրուեան - Մելգոնեանի Մարզական Կեանքը [18.06.2016]
Լոս Անջելէսի Իրանահայ Միութիւնը Նշելու Է Իր Հիմնադրման 60-ամեակը [10.08.2016]
ԼԻԶՊՈՆԻ ՀԻՆԳ ՀԵՐՈՍՆԵՐՈՒՆ ԵՐԵՍՈՒՆԵՐՐՈՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ ՄԱՐՍԷՅԼԻ ՄԷՋ [09.08.2016]
ԵՐԲ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ՃԳՆԱՎՈՐԻ ՄԵՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԽՈՍՏՈՎԱՆԱՆՔ ԱՂՈԹՔԻ ՍՊԻՏԱԿ ՄՈՄԸ [08.08.2016]
A Clockwork Orange …երկիր մը՝ Սարսափիստան [08.08.2016]
ՍՓԻՒՌՔՆԵՐ. ՎԱԽՃԱՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԵՒ… ՎԱԽՃԱՆԸ [19.07.2016]
Կապոյտ Յիշատակներ Հրդեհուած Մելգոնեանէն - Դէպի Դասարան [19.07.2016]
Ֆրանսա, Նիս, Յուլիս 14- Ո՞ՒՐ ԵՐԹԱՆՔ ՑԱՒԴ ՏԱՆԵՄ [18.07.2016]
ԱՄԷՆ ԿԻՐԱԿԻ ՆՈՅՆ ԲԱՆԸ Կ՛ԸՍԷԱ [05.06.2016]
Մենք կիսատության գերին ենք, լքված օրհնյալ խենթերի միասնությունից [03.07.2016]
Սադեղ Հեդայաթ - Կուզիկ Դավուդը [13.07.2016]
Կապոյտ Յիշատակներ Հրդեհուած Մելգոնեանէն -Լուսոյ Տաճարը [06.07.2016]
Երբ մշակութային ժառանգությունդ են թալանում, երբ ինքդ ես զիջում թալանչիին [05.07.2016]
 Արխիվ » 2011-2018