Վարդգէս Գուրուեան -Մեր Ճաշարանը
Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ
 

 

  ՓԱԶԼ-Իմ բոլոր նախորդ կյանքերում ես փնտրել եմ քեզ...  

 
 Կապոյտ Յիշատակներ Հրդեհուած Մելգոնեանէն (թիվ 12)
«Մելգոնեանցի ըլլալը չի՛ բացատրուիր, այլ՝ կ՚ապրուի»
 
Մեր Ճաշարանը
 
  Մելգոնեան Կրթական Հաստատութեան ճաշարանը կը գտնուէր շէնքերուն առաջին յարկին վրայ։ Սկիզբի տարիներուն, 12 հոգինոց երկար սեղաններու երկայնքին երկար նստարաններ կային, իսկ սեղաններու գլխուն՝ աթոռներ, 11-րդ դասարանի հսկիչ-աշակերտներուն համար, «սեղանապետ»ներուն համար։ (Վերջը, բոլոր աշակերտներուն համար աթոռներ եկան։ Երբ աղօթքէն ետք նստելու համար կամ ճաշի վերջաւորութեան ոտքի ելլէինք, աթոռներու քաշքշուքի ձայնէն շէնքը երկրաշարժի «Ռիխթըր»ի 8 աստիճան հզօրութեամբ կը սասանէր ...։) Առտուները նախ կը հաւաքուէինք միջնայարկի միջանցքին մէջ առաւօտեան աղօթքը արտասանելու։

 Շարքով կ՚իջնէինք ճաշարան եւ ոտքի պէտք էր սպասէինք մինչեւ որ բոլոր աշակերտները գային, եւ ապա «Ճաշակեսցուք»ը աղօթելէն ետք կը նստէինք նախաճաշի։ Ամէն շաբաթ, սեղանէն աշակերտ մը «սեղանապետ - սպասարկու» կ՚ըլլար։ Այս մահկանացու աշակերտներուն պարտականութիւնն էր սպասարկել սեղանակիցներուն։ Աղ, ջուր, հաց, պակսած դանակ կամ այլ բաներ մատակարարել տղոց։
 
 Երբեմն խեղճ տղան աղը նոր բերած կ՚ըլլար, կը պահէինք եւ «ու՞ր է աղը, տակաւին չբերի՞ր» ըսելով տղուն ետ կը ղրկէինք։ Նախաճաշին միշտ համով թէյը կար։ Ան որ Մելգոնեանի թէյը չէ խմած, չկրնար անոր համը երեւակայել։ Հարազատ թէյ էր, տարչինով եւ մեխակով (ղարանֆիլ), շաքարը քիչ մը շատ։ Շատ համով կ՚իջնէր մանաւանդ ձմեռը, անձրեւոտ օրերուն, հալլում պանիրով եւ թարմ հացով։
 
 Մեր սեղանին վրայ Կարպիս Դաւիթեանը կար, յունաստանցի, որ այնպէս մը կը կարգադրէր որ թէյը առաջին անգամ ինք լեցնէր իր գաւաթին մէջ եւ հազիւ 11 հոգին իրենց գաւաթները լեցուցած կ՚ըլլային, ինք արդէն իր գաւաթը պարպած կ՚ըլլար եւ անմիջապէս երկրորդ գաւաթը կը լեցնէր։ Պէտք է ըսել որ թէյը շատ տաք կ՚ըլլար եւ մենք կը զարմանայինք որ Կարպիսը (որուն «Դաւօ» կը կանչէինք), կրնար այդքան տաք թէյը անմիջապէս խմել։
 
Օր մը Նիկողոսին հետ որոշեցինք Դաւոյին գլխուն խաղ խաղալ։ Նախաճաշէն ետք թէյնիկներուն եւ գաւաթներուն մէջ աւելցած թէյերը հաւաքեցինք, թէյնիկին մէջ աղ լեցուցինք եւ յաջորդ առտու կանուխ լաւ մը տաքցնելէն ետք, մեր թէյնիկին հետ փոխեցինք եւ սեղանակիցներուն ըսինք որ այդ օր Դաւոյին քով նստողները շատ դանդաղութեամբ իրենց գաւաթները լեցնեն բայց սպասեն քիչ մը եւ թէյը չխմեն։ Տղաքը հասկցան որ խաղ մը կար մէկուն գլխուն։ Թէյամանը Դաւոյէն քիչ մը հեռու դրինք։ Դաւոն, ըստ իր սովորութեան, աղօթքէն առաջ թէյամանը իր մօտ կը տանէր։ Հազիւ աղօթած էինք, գաւաթը լեցուց եւ անմիջապէս սկսաւ խմել եւ ... թէյը ինչպէս բերնէն դուրս թափելը չգիտցաւ։ Այն օր Դաւոն չկրցաւ ոչ թէյ խմել ոչ ալ նախաճաշ ընել։
 
  Անշուշտ բոլորս սկսանք անզուսպ խնդալ։ Բողոքեց, բայց մենք ալ իր երեսին տուինք իր աչքըծակութիւնը։ Դժբախտաբար այդ դաս չեղաւ Դաւոյին։ Ան աւելի զգուշութեամբ կը համտեսէր թէյին առաջին ումպը եւ ապա կոկորդը այրելով կը խմէր զայն։ Դաւոն ուրիշ զարմանալի բնաւորութիւն մըն ալ ունէր։ Ինք «գիտական» ճիւղի աշակերտ էր եւ ուրեմն կ՚ակնկալուէր որ ուսողութեան մէջ մեզմէ «աւելի լաւ» ըլլար։ Երբ իրեն ուսողութեան հարցում մը հարցնէինք, «ժամանակ չունիմ», «հիմա չեմ կրնար», «այդ մասը լաւ չեմ գիտեր», «վերջը կը բացատրեմ» եւ այլ պատրուակներով չէր ուզէր մեզի օգնել։
 
  Մենք ալ երբեմն գիտակցաբար իրեն միւս դասերուն տեղը կը հարցնէինք։ Եթէ, օրինակ, պատմութեան յաջորդ օրուան դասը էջ 50 - 60 էր, Դաւոն մեզի կ՚ըսէր՝ «էջ 45-50» կամ «55 -65» ... Միշտ սխալ կ՚ըսէր։ Եթէ պատահի որ օր մը Դաւոն Լոս Անճելըս գայ եւ ինծի հարցնէ որ Սան Տիէկոյ ինչպէ՞ս կ՚երթան, ես իրեն Սան Ֆրանսիսքոյի ճամբան ցոյց պիտի տամ ... ։
 
 Հա՛։ Նախաճաշին թէյին հալլում պանիրը, սալամը, ձիթապտուղը եւ լոլիկը կ՚ընկերանային։ Երբեմն լոր (անլի պանիրի նմանող կաթնեղէն մը) եւ թղկի անուշ (maple syrup) կու տային, երբեմն թահինով ռուպ, երբեմն տապկուած կամ խաշած հաւկիթ կանանչ ձիթապտուղով եւ լոլիկով, կարագ անուշ կամ մեղր, եւայլն։   
Մարաստանի թագավոր,
նորաստեղծ լեզու,
գերագույն աստվածություն,
երբ քեզ տաճարներ են նվիրել
ու մատուցել զոհեր,
երբ դու եղել ես մոգ,
բուդդայական,
աստվածամերժ
ու բողոքական,
երբ թեյ ես պատրաստել Նիցշեի հիվանդասենյակում,
երբ դու Վան Գոգն էիր,
Հեմինգուեյի՝ կատուներին հերթով գրկող զինակիցը,
դու կապիտալիզմի սկիզբն ես,
համակենտրոնացման ճամբարի հրեաներից,
դու մեկն ես Բեռլինի պատը քանդողներից,
իմ ձեռքի ատրճանակը,
Ջեֆֆ Բաքլին,
Ֆրեդի Մերկուրիի մատները.
մենք կտոր-կտոր հավաքվել
ու հասել ենք այսօրին:

Չգիտեմ՝
գտե՞լ ենք իրար,
Թե պակասող կտորներից ենք:

*******

Անահիտ Ղազախեցյան

Հ.Գ. (Հեղինակի կողմից)- Իմ գիտակցության ու ենթագիտակցության սահմանները ամեն անգամ վերացնում եմ նոր բանաստեղծություն գրելիս:Նախորդ կյանքերում լինելուց-չլինելուց հետո մենք միևնույնն է մեկն ենք...մեկն ենք հիմա, մինչև մեր սեփական վերջը:


-------------------------------------------
Armweeklynews.am [21.10.2016]
ՓԱԶԼ-Իմ բոլոր նախորդ կյանքերում ես փնտրել եմ քեզ...
© 2010-2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Գարօ Փայլան Երվանդ Քոչար Հռոմի պապ ANCA Nor Zartonq Կիպրոս Քեսապ Գրիգոր Զօհրապ Շառլ Ազնավուր Cyprus elections Operation Nemesis սակագներ Data Driven Marvel Disney movies Lucasfilm Netflix Ռուբեն Վարդանյան Helen Fisher  Rouben Sevak  Ara Güler Շանթ  Elisa de Filebo  William Saroyan  Էրոլ Սարաֆեան  Հրանտ Մաթևոսյան
  Մշակույթ  
19 Հոկտեմբեր 1829. Կարնոյ հայութեան մեծ գաղթը դէպի Արեւելահայաստան [19.10.2016]
Վահան Թէքէեանի «Կեսարիա » ուղեւորական նօթերի նոր հրատարակութիւն [10.10.2016]
Կներես, իմ Հայաստան, որ մի բուռ, բռաչափ երկիր ես, բայց բռունցք չես դառնում…. [05.10.2016]
Համաշխարհային, ազգային վիճակ եւ հայկական մշակոյթ [29.09.2016]
Հերմինե Զարմանյան- Քառաչափ թախիծ մետաքս քուրձերով [29.09.2016]
ԽԱՉԱՏՈՒՐ Ա. ՔՀՆՅ. ՊՕՂՈՍԵԱՆ - ԽԵՆԹՈՒԹԻ՞ՒՆ [29.09.2016]
Մելգոնեան Կրթական Հաստատութեան Մեր Դաշտագնացութիւնները [26.09.2016]
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս -Տէ՜ր, կեցո՛ դու զհայս [25.09.2016]
Մելգոնեանի Սկաուտական Շարժումը (թիվ 9 ) [19.09.2016]
Մելգոնեանի Սկաուտական Շարժումը (Բ, թիվ 8 ) [19.09.2016]
Մելգոնեանի Արիական Շարժումի պատմութիւնը (Թիւ 7)[19.09.2016]
Մարիանա Պերթիզլյան - Քնացած Տօնածառը ... Ծառ, եղ՛իր Տոնածառ [17.09.2016]
Հայ Երգը Քեսապի Մէջ - Թնդացին սրտերը, Խոնաւցան աչքերը [15.09.2016]
ԱՐԱՔՍ. ԼՈՒՅՍ, ԵՐԱԶ և ԹԱԽԻԾ ԿԱՐՕՏԻՆ ՄԵՋ [10.09.2016]
Էլի ազգովին վերածնվենք, բայց նախածննդյան բեղմնավորիչը փոխեք [08.09.2016]
Ավստրալիացի ռազմագերիներըՙ Ցեղասպանության ականատեսներ [06.09.2016]
 Արխիվ » 2011-2018