Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ
 

 

  Վասակ Դարբինյան - Քո ժամանակը: Որտե՞ղ ես:  

 
 Հոկտեմբերի 31-ի այս օրը, 142 տարի առաջ, Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, համեստ հայկական ընտանիքի հարկի տակ, լույս աշխարհ եկավ ի վերուստ տաղանդով օժտված մի հայ մանուկ, որը Էդգար Շահին անունով եւ հայ մշակույթի ավանդույթներից ներշնչված իր արվեստով դառնալու էր գծագրական ու փորագրական գեղանկարչության աշխարհահռչակ վարպետ ։

 Էդգար Շահինը մանկության տարիներին ապրել է Կոստանդնուպոլսում, սովորել է Գատըգյուղի (թաղամաս՝ Կոստանդնուպոլսում) Մխիթարյան դպրոցում, 1890–92 թթ-ին՝ Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում: 1893 թ-ին մեկնել է Փարիզ. կատարելագործվել է Ժյուլիեն ակադեմիայում: 1896 թ-ից «Մարդկային թշվառություն» ընդհանուր խորագիրը կրող գեղանկարչական աշխատանքներով («Մուրացկանը», 1896 թ., «Փողոցի մի անկյուն», 1897 թ., «Շնչահեղձը», 1898 թ., «Անապաստանը», 1899 թ., «Փողոց Մոնմարտրում») մասնակցել է ցուցահանդեսների: 1899 թ-ից նկարիչն ստեղծագործել է փորագրության բնագավառում. առաջին իսկ գործերով արժանացել է ճանաչման: 1901 թ-ին մասնակցել է Վենետիկի բիենալեին:

  Տարիները, ահա, փոքր-ինչ ժլատ են: Ամիսներն արդեն կարող ես հաշվել: Շաբաթը կազմված է յոթ օրից, և ոչ մի ակնթարթ ավելի: Օրերը հևասպառ են, ժամերը փախչում են աննկատ, րոպեները չքվում են. մի քանի քայլ՝ և չկան:

Հիմա արդեն ամենադժվարը վայրկյանն ապրելն է: Վայրկյան ապրելը թվում է անհնար: Վայրկյանն անցնում է հատու: Անցնում է արագ: Ցնդում է: Չկա: Վայրկյանի մեջ՝ չկաս: Փորձիր: Չկաս: Ուրիշ ես: Ուրիշ է: Ուրիշ են:

Մի րոպե… Րոպեն փրկություն է վայրկյանների խելահեղ սլացքից: Ժամը ձեռք է մեկնում րոպեներին, ժամերը շղթա են կազմում, և օրն ավարտվում է: Բարի գիշեր ես ասում: Բարի օր: Նոր օր: Ամեն օր: Հագուստներդ մաշվում են: Փոխում ես: Նոր տարի է գալիս: Նոր տարիներ են գալիս: Ավարտվում են: Չկան: Եղել են: Չեն լինելու:

Եվ հասկանում ես, որ մինչ դու հմայված ընդառաջ էիր գնում քո ժամանակին, ինչ-որ պահի նա աննկատ շրջվել է ու շարունակում է անկասելի ընթացքը հակառակ ուղղությամբ:

Քեզ մնում է սպասել, թե երբ կանհետանա տեսադաշտից:


Վասակ Դարբինյան

Անդին 2015թ. #4



-------------------------------------------
Armweeklynews.am [04.11.2016]
Վասակ Դարբինյան - Քո ժամանակը: Որտե՞ղ ես:

 
© 2010-2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Գարօ Փայլան Երվանդ Քոչար Հռոմի պապ ANCA Nor Zartonq Կիպրոս Քեսապ Գրիգոր Զօհրապ Շառլ Ազնավուր Cyprus elections Operation Nemesis սակագներ Data Driven Marvel Disney movies Lucasfilm Netflix Ռուբեն Վարդանյան Helen Fisher  Rouben Sevak  Ara Güler Շանթ  Elisa de Filebo  William Saroyan  Էրոլ Սարաֆեան  Հրանտ Մաթևոսյան
  Մշակույթ  
Էդգար Շահին-գծագրական ու փորագրական գեղանկարչության աշխարհահռչակ վարպետ [31.10.2016]
Վարդգէս Գուրուեան-Մելգոնեանի Ուսուցիչները [31.10.2016]
Բեյրութից Գլենդել - Ուսուցիչը մասնագիտություն չէ, ազգակերտման առաքելություն է [28.10.2016]
Վարդգէս Գուրուեան - Ամավերջի Հանդէսները [26.10.2016]
Վարդգէս Գուրուեան -Մելգոնեանի մեր համո՜վ ճաշերը [24.10.2016]
ՌԱԿ-ի 95-ամեակին Առիթով - Ինչու՞ Եւ Ինչպէ՞ս Կուսակցական Օծուեցայ [22.09.2016]
ՓԱԶԼ-Իմ բոլոր նախորդ կյանքերում ես փնտրել եմ քեզ... [21.10.2016]
19 Հոկտեմբեր 1829. Կարնոյ հայութեան մեծ գաղթը դէպի Արեւելահայաստան [19.10.2016]
19 Հոկտեմբեր 1829. Կարնոյ հայութեան մեծ գաղթը դէպի Արեւելահայաստան [19.10.2016]
Վահան Թէքէեանի «Կեսարիա » ուղեւորական նօթերի նոր հրատարակութիւն [10.10.2016]
Կներես, իմ Հայաստան, որ մի բուռ, բռաչափ երկիր ես, բայց բռունցք չես դառնում…. [05.10.2016]
Համաշխարհային, ազգային վիճակ եւ հայկական մշակոյթ [29.09.2016]
Հերմինե Զարմանյան- Քառաչափ թախիծ մետաքս քուրձերով [29.09.2016]
ԽԱՉԱՏՈՒՐ Ա. ՔՀՆՅ. ՊՕՂՈՍԵԱՆ - ԽԵՆԹՈՒԹԻ՞ՒՆ [29.09.2016]
Մելգոնեան Կրթական Հաստատութեան Մեր Դաշտագնացութիւնները [26.09.2016]
 Արխիվ » 2011-2018