Վասակ Դարբինյան - Քո ժամանակը: Որտե՞ղ ես:
Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ
 

 

  Վասակ Դարբինյան - Քո ժամանակը: Որտե՞ղ ես:  

 
 Քո ժամանակը: Որտե՞ղ ես:

 Վայրկյանը հաջորդում է վայրկյանին, վայրկյանը հաջորդում է վայրկյաններին, վայրկյանները շարվում են իրար հետևից, և նույն օրն է:

 Վայրկյանները դառնում են րոպե, րոպեն հաջորդում է րոպեին, րոպեները հաջորդում են իրար,- նույն օրն է,- և րոպեները դառնում են ժամ: Ժամերը փոխվում են, նույն օրվա տարբեր ժամերն են, օրը նույնն է, դեռ նույնն է, և ժամերը գումարվելով՝ դառնում են օր:

 Օրերը, շաբաթները, ամիսները լրացնում են տարին:

 Ամենասկզբում մեկ ամբողջություն են րոպեն, ժամը, օրը, շաբաթը, ամիսը, տարին: Ապա մեռնում են փոքրից մեծ՝ րոպեները պոկվում են ժամից, օրից փախչում են ժամերը, քառատվում է ամիսը՝ սպառվում են շաբաթները, դարից քշվում է տարին: Հերթով փոխվում են և դառնում ուրիշ, հերթով անցնում են ու կորչում:

 Ամենահեշտը վայրկյանն ապրելն է: Ապրում ես: Հետո սպառում ես րոպեն: Հալվում է ժամը: Թերթում ես օրը: Շաբաթներն ու ամիսները սպանում ես, որ տարին փոխվի:

 Տարիներն անցնում են: Հետ ես նայում՝ չկան: Անցել են: Որտե՞ղ ես: Պարզվում է՝ ճիշտ քո տարիքին: Քո օրվա մեջ: Անվերջության մեջ: Վիճակված է ապրել քո բաժինը: Մի քիչ: Ոչ մի ակնթարթ ավելի: Այնքան հեշտ ես ապրում՝ մի քիչ: Անվերջությունից՝ մի քիչ: Շատ հեշտ է: Հազարամյակից՝ մի փշուր: Դա էլ է հեշտ, ապրիր որքան կուզես:

 Դարը նույնպես շռայլ է, կարող է տրվել անմնացորդ:
   Տարիները, ահա, փոքր-ինչ ժլատ են: Ամիսներն արդեն կարող ես հաշվել: Շաբաթը կազմված է յոթ օրից, և ոչ մի ակնթարթ ավելի: Օրերը հևասպառ են, ժամերը փախչում են աննկատ, րոպեները չքվում են. մի քանի քայլ՝ և չկան:

Հիմա արդեն ամենադժվարը վայրկյանն ապրելն է: Վայրկյան ապրելը թվում է անհնար: Վայրկյանն անցնում է հատու: Անցնում է արագ: Ցնդում է: Չկա: Վայրկյանի մեջ՝ չկաս: Փորձիր: Չկաս: Ուրիշ ես: Ուրիշ է: Ուրիշ են:

Մի րոպե… Րոպեն փրկություն է վայրկյանների խելահեղ սլացքից: Ժամը ձեռք է մեկնում րոպեներին, ժամերը շղթա են կազմում, և օրն ավարտվում է: Բարի գիշեր ես ասում: Բարի օր: Նոր օր: Ամեն օր: Հագուստներդ մաշվում են: Փոխում ես: Նոր տարի է գալիս: Նոր տարիներ են գալիս: Ավարտվում են: Չկան: Եղել են: Չեն լինելու:

Եվ հասկանում ես, որ մինչ դու հմայված ընդառաջ էիր գնում քո ժամանակին, ինչ-որ պահի նա աննկատ շրջվել է ու շարունակում է անկասելի ընթացքը հակառակ ուղղությամբ:

Քեզ մնում է սպասել, թե երբ կանհետանա տեսադաշտից:


Վասակ Դարբինյան

Անդին 2015թ. #4



-------------------------------------------
Armweeklynews.am [04.11.2016]
Վասակ Դարբինյան - Քո ժամանակը: Որտե՞ղ ես:

 
© 2010-2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Գարօ Փայլան Երվանդ Քոչար Հռոմի պապ ANCA Nor Zartonq Կիպրոս Քեսապ Գրիգոր Զօհրապ Շառլ Ազնավուր Cyprus elections Operation Nemesis սակագներ Data Driven Marvel Disney movies Lucasfilm Netflix Ռուբեն Վարդանյան Helen Fisher  Rouben Sevak  Ara Güler Շանթ  Elisa de Filebo  William Saroyan  Էրոլ Սարաֆեան  Հրանտ Մաթևոսյան
  Մշակույթ  
Էդգար Շահին-գծագրական ու փորագրական գեղանկարչության աշխարհահռչակ վարպետ [31.10.2016]
Վարդգէս Գուրուեան-Մելգոնեանի Ուսուցիչները [31.10.2016]
Բեյրութից Գլենդել - Ուսուցիչը մասնագիտություն չէ, ազգակերտման առաքելություն է [28.10.2016]
Վարդգէս Գուրուեան - Ամավերջի Հանդէսները [26.10.2016]
Վարդգէս Գուրուեան -Մելգոնեանի մեր համո՜վ ճաշերը [24.10.2016]
ՌԱԿ-ի 95-ամեակին Առիթով - Ինչու՞ Եւ Ինչպէ՞ս Կուսակցական Օծուեցայ [22.09.2016]
ՓԱԶԼ-Իմ բոլոր նախորդ կյանքերում ես փնտրել եմ քեզ... [21.10.2016]
19 Հոկտեմբեր 1829. Կարնոյ հայութեան մեծ գաղթը դէպի Արեւելահայաստան [19.10.2016]
19 Հոկտեմբեր 1829. Կարնոյ հայութեան մեծ գաղթը դէպի Արեւելահայաստան [19.10.2016]
Վահան Թէքէեանի «Կեսարիա » ուղեւորական նօթերի նոր հրատարակութիւն [10.10.2016]
Կներես, իմ Հայաստան, որ մի բուռ, բռաչափ երկիր ես, բայց բռունցք չես դառնում…. [05.10.2016]
Համաշխարհային, ազգային վիճակ եւ հայկական մշակոյթ [29.09.2016]
Հերմինե Զարմանյան- Քառաչափ թախիծ մետաքս քուրձերով [29.09.2016]
ԽԱՉԱՏՈՒՐ Ա. ՔՀՆՅ. ՊՕՂՈՍԵԱՆ - ԽԵՆԹՈՒԹԻ՞ՒՆ [29.09.2016]
Մելգոնեան Կրթական Հաստատութեան Մեր Դաշտագնացութիւնները [26.09.2016]
 Արխիվ » 2011-2018