Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ
 

 

  ԱՍՏՈՒԱԾ ՔՈՒ ԱՄԵՆԷՆ ՏԿԱՐ ՏԵՂԴ ԶՕՐԱՑՆԷ  

   Քսան մէկ տարի առաջ 1995ի նոյեմբերին իբրև նորանշանակ հովիւ Աﬔրիկա հասնելէս շաբաթ մը ետք ներկայ եղայ Մեսեչուսեցի Ուայթինսվիլի Սուրբ Աստուածածին եկեղեցւոյ տարեդարձին, որուն ներկայ գտնուեցան նաև Առաջնորդ Մեսրոպ. Արք. Աշճեանի ներկայացուցիչը Տ. Թորգոմ Ա. Քհնյ. Յակոբեան, և Ուայթինսվիլի նախկին Հովիւ, այցելու և հարևան հոգևորականներէն Օշական Վրդ. Մինասեան, Տ. Արշակ Ա. Քհնյ. Տաղլեան, և Տ.Թորգոմ, և Ուսթըրի հոգևոր հովիւ Տ. Վազգէն Ա. Քհնյ. Պէքիարեան որուն հիւրը եղած էի հասած օրս։
 
 Օրուան գլխաւոր բանախօսը Հայր Օշականն էր, որ իր աթոռէն մէկը ﬕւսին ետևէն պատﬔց ծիծաղի զուարճալի դրուագներ, և արժանացաւ բուռն ծափահարութեանց։ Եկեղեցւոյ հոգաբարձութեան ատենապետը ազնուասիրտ սրտակից բարեկամս Լուսահոգի Սեպուհ Գալուստեանը զիս համայնքին ներկայացուց իբրև նոր հոգևոր հովիւը, և հրաւիրեց խօսելու։
 
  Չեմ յիշեր թէ ինչ ըսի այդ իրիկուն, բայց Սեպուհը և շատերը ըսին թէ սրտով խօսեցայ.ﬕնչև հիմա չեմ հասկցած թէ ի՞նչ ըսել է սրտով խօսիլ. հապա ինչո՞վ պիտի խօսիմ…։ Յաﬔնայն դէպս, կարևոր է որ խօսողը սրտով խօսի. սրտին մասին խօսքը կը գոհացնէ զիս։ Տեղս երթալու ատեն Տէր Թորգոմը զիս բռնեց և ըսաւ.
  - Տղաս դուն Սարգի՞ս թէ Յարութիւն պօղոսեանին զաւակն ես, և համբուրեց զիս։
  Տէր Թորգոմ Արաբ Բունարի Հ. Մ. Ը. Մ. ական անդամ եղած էր, և ընկերը՝ հօրս և հօրղբօրս։ Մեր երեկոյթին ճաշերը պատրաստած Ուսթըր բնակող ծանօթ խոհարար Սահակն ալ ըսաւ որ սրտէս խօսեցայ, և աւելցուց.
 - Աստուած քու աﬔնէն տկար տեղդ զօրացնէ…
 
 Ի՞նչ, այս մարդը ի՞նչ կ՛ըսէ ինծի, ըսի մտքիս, և իրեն շնորհակալութիւն յայտնելէ ետք քիչ մը մտահոգուեցայ ես ինծի։ Այս Սահակը ուրկէ՞ գիտէ զիս, և ո՞վ իրեն իմ աﬔնէն տկար տեղիս մասին բան ըսած է, և ուզեցի գիտնալ թէ իմ աﬔնէն տկար տեղս ո՞ւր է, բայց չգտայ. ﬕնչև հիմա ալ չեմ գտած. ամէն անձի պէս տկար տեղեր ունիմ, դուն ալ ունիս, և Աստուած գիտէ։ Սահակ Տէվէճեանը Ուսթըրի աﬔրիկահայոց եկեղեցիներուն և կազմակերպութեանց հաւաքոյթներուն ճաշերը պատրաստողն էր։
 
Յուղարկաւորութեանց յաջորդող հոգեճաշերը պատրաստողը։ Պատահեցաւ որ հաստատեմ թէ Սահակը ուրիշներուն ալ կ՛ըսէր՝ ՛՛Աստուած քու աﬔնէն տկար տեղդ զօրացնէ՛՛։ Ըսել է թէ Սահակը իմ աﬔնէն տկար տեղս չի գիտեր, և պէտք ալ չունի գիտնալու ի՞նչ պէտք ունի իր գլուխը պարապի տեղ ցաւցնելու։ Հասկցայ որ խորքին մէջ Սահակ օրհնած էր զիս այդ իրիկուն։
 
  Ի դէպ, իր ինքնաշարժին թիւնը՝ Սահակ II SAHAG II էր. Սահակ Ա.ը հայոց Սուրբ Սահակ Ա. Կաթողիկոսն էր, և երկրորդը՝ Սահակին կարծիքով ինքն էր, Տէվէճեան Սահակը, ատոր համար ինքն իրեն սուրբ Սահա կ՛ըսէր։ Սահակ հսկայակազմ էր, ուժեղ, աշխատասէր, տարիքը առած, բայց, կը գործէր ինչպէս աﬔրիկահայերը կ՛ըսեն. կը գործէր և, իր արևելեան ուտեստեղէնի խանութը ﬕշտ բաց էր։
 
2013ին Աﬔրիկայէն Ֆրանսա վերադարձէս առաջ ﬔր եկեղեցւոյ սրահին մէջ տեղի ունեցած հոգեճաշի ատեն ձեռքով նշան կ՛ընէր, քովը կ՛երթայի և ինծի գաղտնիք մը յայտնելու պէս կ՛ըսէր,-
 - Տէր Հայր, ա՛լ ի՞նչ, այս տարիքիս առանց փայտի կը քալեմ։
  Մոռցած ըլլալով իր այդ գաղտնիքը արդէն յայտնած ըլլալը, ուրիշ ատեն ալ նոյնը կ՛ընէր, կարևոր բան բան մը ըսելու պէս. քովը կ՛երթայի և ﬔծ գոհունակութեամբ ու խոշոր ժպիտով կ՛ըսէր.

-Տէր Հայր, ալ Աստուծմէ ի՞նչ ուզեմ, այս տարիքիս առանց փայտի կը քալեմ։

Չէի կրնար իրեն ըսե.

- Աստուած քու աﬔնէն տկար տեղդ զօրացնէ, Սահակ։

Ատիկա իր խօսքն էր, և ես իրը իրե՞ն պիտի կլլեցնէի…։ Ամէն մարդ լաւ գիտէ որ առողջութիւնը թանկագին է ամէն մարդու համար։ Ֆրանսերէն և անգլերէն լեզուներով օրհնութիւնը, մէկու մը օրհնելը կը կայանայ բարի, ազնիւ, լաւ, բուժիչ խօսքեր ըսելուն մէջ։ Benediction, լատիներէն է, և ֆրանսերէն և անգլերէն կը նշանակէ՝ լաւ բան, լաւ խօսք ըսել։ Եւ այդ է որ ծնողները կ՛ընեն իրենց զաւակներուն, հոգևորականները իրենց հաւատացեալներուն, սրտակից բարեկաﬓերը իրարու, և հայ եկեղեցականները լաւ խօսքեր կ՛ըսեն զիրենք մտիկ ընողներուն. եկեղեցական արարողութիւնները, համայնքային և մշակութային երեկոյթները օրհնող ու արձակող եկեղեցականը կ՛օրհնէ՝ ՛՛Պահպանիչ՛՛ աղօթքով և կը խնդրէ որ Քրիստոս պահէ ու պահպանէ հայ ազգը, եկեղեցին և հաւատացեալները թշնաﬕներէն և փորձանքներէն, չարերէն։ Չեմ գիտեր թէ օրհնել բայը կրնա՞յ ոևէ կապ ունենալ օր և հանել բայարմատին հետ, օր-հ-ա- նել, օրը առանց չարիքի և փորձանքի։

Անցնելու աղօթք, մաղթանք կատարել։

Անցեալ կիրակի Սահակին օրհնութիւնը ﬕտքս ինկաւ խօսքիս մէջ և անվարան կրկնեցի.

- Աստուած քու աﬔնէն տկար տեղդ զօրացնէ,- զիս մտիկ ընող հայրենակիցներուս, ﬕտքս յսատակացուցի պարզելով որ ﬔզմէ ամէն մէկը տկար տեղ մը ունի, կ՛ունենայ, և կ՛ուզէ որ այդ մտահոգիչ տկար տեղը բուժուի, զօրանայ։

Անշուշտ չեմ գիտեր թէ ո՞վ Սահակին սորվեցուցեր էր այս աղօթքը, մաղթանքը, օրհնութիւնը, որ այնքա՜ն խորիմաստ նշանակութիւն ունի, և կ՛ունենայ լսողին վրայ։

Ականջդ կանչէ սուրբ Սահակ, և այս պարագային սուրբ բառը կը գործածեմ մաքուր իմաստով, սուրբ կը նշանակէ՝ մաքուր, և ամէն մարդ կը կաﬔնայ որ իր կամայ թէ ակամայ գործած ﬔղքերուն դէմ պայքարիլ, կարելի եղածին չափ ինքզինքը մաքրել, և ատոր համար է որ ﬔր հոգին ու մարﬕնը մաքրող սուրբ հաղորդութիւնը ստանալէ առաջ ﬔր ﬔղքերը կը խոստովանեինք։

Իբրև հայ քրիստոնեայ կոչուած ենք ըլլալ մաքուր սուրբ, մաքրուիլ ﬔզ աղտոտող ﬔղքերէն։ Կիրակիի պատարագէն ետք ոմանք ըսին թէ Սահակին խօսքերը տպաւորած էր զիրենք։

- Աստուած քու աﬔնէն տկար տեղդ զօրացնէ։


ԽԱՉԱՏՈՒՐ Ա. ՔՀՆՅ. ՊՕՂՈՍԵԱՆ
Նիս, 15 նոյեմբեր 2016

---------------------------------------------------------------
Armweeklynews.am
ԱՍՏՈՒԱԾ ՔՈՒ ԱՄԵՆԷՆ ՏԿԱՐ ՏԵՂԴ ԶՕՐԱՑՆԷ
.
© 2010-2018  Կապը »  Contacts  Այցելեք » Facebook
Most popular tags
 Գարօ Փայլան  Երվանդ Քոչար  Հռոմի պապ ANCA Nor Zartonq  Կիպրոս Քեսապ  Գրիգոր Զօհրապ  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Operation Nemesis  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher   Rouben Sevak  Ara Güler  Շանթ   Elisa de Filebo   William Saroyan   Էրոլ Սարաֆեան  Հրանտ Մաթևոսյան
  Մշակույթ  
Վարդգէս Գուրուեան - Մելգոնեանէն Մանրապատումներ [14.11.2016]
Համո Ոսկեբերան Սահյան.՛՛Եվ չիմացանք, թե ինչու…՛՛ [06.11.2016]
Մելգոնեան Կրթական Հաստատութեան Մեր Դաշտագնացութիւնները [26.09.2016]
Էդգար Շահին-գծագրական ու փորագրական գեղանկարչության աշխարհահռչակ վարպետ [31.10.2016]
Վարդգէս Գուրուեան-Մելգոնեանի Ուսուցիչները [31.10.2016]
Բեյրութից Գլենդել - Ուսուցիչը մասնագիտություն չէ, ազգակերտման առաքելություն է [28.10.2016]
Վարդգէս Գուրուեան - Ամավերջի Հանդէսները [26.10.2016]
Վարդգէս Գուրուեան -Մելգոնեանի մեր համո՜վ ճաշերը [24.10.2016]
ՌԱԿ-ի 95-ամեակին Առիթով - Ինչու՞ Եւ Ինչպէ՞ս Կուսակցական Օծուեցայ [22.09.2016]
ՓԱԶԼ-Իմ բոլոր նախորդ կյանքերում ես փնտրել եմ քեզ... [21.10.2016]
19 Հոկտեմբեր 1829. Կարնոյ հայութեան մեծ գաղթը դէպի Արեւելահայաստան [19.10.2016]
19 Հոկտեմբեր 1829. Կարնոյ հայութեան մեծ գաղթը դէպի Արեւելահայաստան [19.10.2016]
Վահան Թէքէեանի «Կեսարիա » ուղեւորական նօթերի նոր հրատարակութիւն [10.10.2016]
Կներես, իմ Հայաստան, որ մի բուռ, բռաչափ երկիր ես, բայց բռունցք չես դառնում…. [05.10.2016]
Համաշխարհային, ազգային վիճակ եւ հայկական մշակոյթ [29.09.2016]
 Արխիվ » 2011-2018