Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ
 

 

  Անցնում եմ փողոցով, ինչքա՜ն-ինչքա՜ն թմրամոլներ կան, սարսափում եմ...  

Մի՛ ուշացիր

Գիտես, մի օր կ'արթնանաս եւ կը տեսնես, որ ամէն ինչի համար ուշ է։ Ամէն բան իր ժամանակն ունի ու պէտք է անել իր ժամամակին։ Յաճախ ասում ենք «ուշ լինի, նուշ լինի» կամ «լաւ է ուշ քան երբեք»։

Առաջին ասացուածքը իմ կարծիքով իրականութեանը չի համապատասխանում, երկրորդը՝ այդ «երբեք»ը կարող է երբեք չլինել, մտածենք նաեւ այդ մասին։

Մեր ծնողները մեզ մեծացնում են, ոմանք կարողանում են տալ անհոգ մանկութիւն, ոմանց մօտ չի ստացւում, ոմանք էլ հնարաւորութեան հետ կապուած չեն կարողանում ապահովել այդ անհոգ մանկութիւնը, բայց առատօրէն սէր են տալիս, ոմանք էլ տալիս են ամէն ինչ ու գիտեմ,որ սէր էլ ունեն, բայց չեն տալիս, որովհետեւ ժամանակ չեն ունենում իրենց աշխատանքով տարուած եւ որպէսզի երեխայի այսպէս ասած սիրտն առնեն, շահեն ու իբր թէ իրենց խիղճն էլ մաքուր լինի կատարում են երեխայի իւրաքանչիւր քմհաճոյյքը, ինչեւիցէ, դրա մասին չէ, որ ուզում եմ գրել, դա բոլորովին այլ թեմա է։

Մեր ծնողները մեզ մեծացնում են, յետոյ մենք ենք ծնող դառնում ու, մեր ընտանիքներով տարուած, յաճախ անտեսում ենք մեր ծնողներին, անտեսում ենք այն ժամանակ, երբ նրանք մեր կարիքն աւելի ունեն։ Չէ՞ որ նրանք մեզանից ոչինչ չեն ուզում, ընդհակառակը՝ մեզ միշտ օգնում են, թէ՛ նիւթապէս, թէ՛ հոգեպէս եւ թէ ֆիզիկապէս։ Նրանց միակ ցանկութիւնը մեր ուշադրութիւնն է, որ մենք մեր ընտանիքներով տարուած մոռանում ենք, կամ անտեսում, կամ էլ վստահաբար մտածում, որ չեն նեղանայ ու մեզ կը հասկանան։

Սիրելիս իհարկէ կը հասկանան, բայց մի մոռացիր ծերութիւնը ամենածանր հիւանդութիւնն է, որ մարդ չի արտայայտում։ Ծերութեան հետ գալիս է վախը, անվստահութիւնը, նրբանկատութիւնը։ Նրանք դառնում են չափազանց խոցելի եւ դրա համար էլ մեր կարիքն են զգում։ Իսկ երբ կորցնում ենք նրանց, աշխատում ենք թանկարժէք գերեզմանի քարով քաւենք մեր մեղքը ու մաքրենք մեր խիղճը։

Օ՜հ մարդ, հասկացար, որ քո խիղճը չի մաքրուի եւ մեղքի զգացոմը չի վերանայ քո այդ արարքից, բոլորից աննկատ կը փակուես քո մէջ եւ հոգուդ խորքում, շատ խորքում միշտ կը զգաս այդ ցաւը, բայց... ուշ կը լինի։

 Երբեմն մենք վիրաւորում ենք մեր կողքինին՝ դրանով աւերում նրա ներաշխարհը, բայց գոնէ ներողութիւն էլ չենք խնդրում, եթէ խնդրում ենք, ապա՝ ո՛չ լրջութեամբ,որով աւելի ենք խոցում։ Հասկանում ենք մեր սխալը, բայց ցոյց չենք տալիս, մեր հպարտութիւնը արգելում է։

Էդպէս կամաց-կամաց պատ ենք շարում մեր միջեւ, պատը գնալով հաստանում է ու յետոյ քանդել այդ պատը... ուշ է։ Թէպէտ այստեղ կարող ենք ասել «լաւ է ուշ քան եր­բեք», ուրեմն շտապենք, որ յանկարծ այդ «երբեք»ը չլինի։

Եթէ ուզում ես այցելել այսօր քո հարազատին, եղբօրդ, քրոջդ, բարեկամիդ, հարեւանիդ եւ չգիտեմ թէ էլ ում, մի յետաձգիր այցելութիւնդ, առաւել եւս եթէ գիտես, որ նա կարիքի մէջ է։ Ինչ իմանաս, գուցէ վաղը ուշ լինի։

Իմ երիտասարդ ընկերուհի, եթէ այսօր ապրում ես մայրանալու զգացումը եւ չգիտես անգամ, թէ ով է հայրը, մի շտապիր ազատուելու քո զաւակից, քանի որ երկրորդ սխալդ աւելի մեծ է լինելու ու աւելի մահացու, նման սխալները երբեք չեն ուղղւում։

Մենք ինքներս ենք մեր կեանքը բարդացնում, յաճախ անիմաստ հոգսեր ստեղծելով, թողնում ենք ամենակարեւորը։ Անտեսում ենք անգամ մեր ընտանիքի անդամներին՝ կինը ամուսնուն և ամուսինը կնոջը։

Մեր երեխան մեզանից օգնութիւն է խնդրում, իսկ մենք, քանի որ այդ պահին մեզ յարմար չէ, կարող ենք անտեսել, իսկ երբ յարմար լինի ու յիշենք, կը տեսնենք, որ ուշացրել ենք։ Երբեմն կինը կամ ամուսինը չի գտնում իր ընտանիքում այն, ինչ պէտք է (ուշադրութիւն, սէր, յարգանք, խաղաղութիւն եւ այլն), պայքարում է, որ գտնի եւ քանի որ պայքարը միակողմանի է լինում, դադարում է ու փնտռում մէկ այլ տեղ, որտեղից եւ քայքայւում է ընտանիքը։ Արթնացիր, կանգ առ, ուղղիր սխալներդ, մի ուշացրու։

Անցնում եմ փողոցով, ինչքա՜ն-ինչքա՜ն թմրամոլներ կան, սարսափում եմ, երիտասարդ տղաներ եւ աղջիկներ, չէ՞ որ նրանք էլ այդ ուշացման պտուղներն են։ Ուրեմն եկէք արթուն լինենք, յաճախ քննենք մեզ, եկէք փորձենք անկեղծ լինել ինքներս մեր հետ, չխաբենք մենք մեզ եւ իրար։ Եկէք գտնենք կեանքի կարեւորագոյնն ու գեղեցիկը, եկէք ուշադիր լինենք միմեանց նկատմամբ։ Մի կողմ դնենք անիմաստ հպարտութիւնը։

Սրտից ելած ամէն մի անկեղծ խօսք իրենից մեծ զրութիւն է ներկայացնում եւ ունի բժշկելու յատկութիւն։ Եկէք չխնայենք յուսադրող խօսքերը։ Անկախ այն ամէնից, որ այսօր տեխնոլոգիայի (արհեստագիտութեան) զարգացման շնորհիւ բաւականին թեթեւացել են մարդու գործերը, այնուամենայնիւ բարդացել է կեանքը, ինչո՞ւ, գուցէ տարւում ենք մեր ունեցուածքի վրայ ունեցուածք աւելացնելուն ու մոռանում ենք, որ վաղը կարող է ուշ լինել։

ԱՐԹՈՒՆ ԿԱՑԷՔ։


ԱՐՓԻԿ ՓԱՓԱԽՉԵԱՆ
ԱԶԱՏ ՕՐ օրաթերթ



---------------------------------------------------------------
Azator.gr /Armweeklynews.am [08.12.2016]
Անցնում եմ փողոցով, ինչքա՜ն-ինչքա՜ն թմրամոլներ կան, սարսափում եմ...
© 2010-2018  Կապը »  Contacts  Այցելեք » Facebook
Most popular tags
 Գարօ Փայլան  Երվանդ Քոչար  Հռոմի պապ ANCA Nor Zartonq  Կիպրոս Քեսապ  Գրիգոր Զօհրապ  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Operation Nemesis  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher   Rouben Sevak  Ara Güler  Շանթ   Elisa de Filebo   William Saroyan   Էրոլ Սարաֆեան  Հրանտ Մաթևոսյան
  Մշակույթ  
Վերասլաց Պահ Մը Հայկ Ազարեանի Ստեղծագործութեան [23.11.2016]
ԱՍՏՈՒԱԾ ՔՈՒ ԱՄԵՆԷՆ ՏԿԱՐ ՏԵՂԴ ԶՕՐԱՑՆԷ [16.11.2016]
Վարդգէս Գուրուեան - Մելգոնեանէն Մանրապատումներ [14.11.2016]
Համո Ոսկեբերան Սահյան.՛՛Եվ չիմացանք, թե ինչու…՛՛ [06.11.2016]
Մելգոնեան Կրթական Հաստատութեան Մեր Դաշտագնացութիւնները [26.09.2016]
Էդգար Շահին-գծագրական ու փորագրական գեղանկարչության աշխարհահռչակ վարպետ [31.10.2016]
Վարդգէս Գուրուեան-Մելգոնեանի Ուսուցիչները [31.10.2016]
Բեյրութից Գլենդել - Ուսուցիչը մասնագիտություն չէ, ազգակերտման առաքելություն է [28.10.2016]
Վարդգէս Գուրուեան - Ամավերջի Հանդէսները [26.10.2016]
Վարդգէս Գուրուեան -Մելգոնեանի մեր համո՜վ ճաշերը [24.10.2016]
ՌԱԿ-ի 95-ամեակին Առիթով - Ինչու՞ Եւ Ինչպէ՞ս Կուսակցական Օծուեցայ [22.09.2016]
ՓԱԶԼ-Իմ բոլոր նախորդ կյանքերում ես փնտրել եմ քեզ... [21.10.2016]
19 Հոկտեմբեր 1829. Կարնոյ հայութեան մեծ գաղթը դէպի Արեւելահայաստան [19.10.2016]
19 Հոկտեմբեր 1829. Կարնոյ հայութեան մեծ գաղթը դէպի Արեւելահայաստան [19.10.2016]
Վահան Թէքէեանի «Կեսարիա » ուղեւորական նօթերի նոր հրատարակութիւն [10.10.2016]
 Արխիվ » 2011-2018