ԽԱՉԱՏՈՒՐ Ա. ՔՀՆՅ. ՊՕՂՈՍԵԱՆ- ՇՈՒՆ ԷԱ, ՊԱԹ, ՇՈՒՆ ՉԷ՛Ա
Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ
 

 

  ՇՈՒՆ ԷԱ, ՊԱԹ, ՇՈՒՆ ՉԷ՛Ա  

 Կարծելով որ Լէյտի Օփսարին քառասունքին հոգեհանգիստը խնդրողն է, պատարագի աւարտին մօտեցայ անծանօթին բարևելու և մխիթարական մի քանի խօսք ըսելու։ Ննջեցեալ Լէյտիին հարազատը անգլիացի կամ աﬔրիկացի մը ըլլալու է, մտածեցի։

- Դուք անգլերէն կը խօսի՞ք,- հարցուցի։
 
- Ո՛չ, ես ֆրանսերէն կը խօսիմ։ Այս առաջին անգաﬓ է որ ներկայ կը գտնուիմ հայկական պատարագի մը, երգեցողութիւնը շատ գեղեցիկ է, կը ներէք շնիկս հետս բերելուս համար, բարի է, ձայն չի հաներ անոր համար հետս բերի,- մարդը ըսաւ յանցաւորի պէս։
 
Մարդուն շնիկը բնաւ չէր նմաներ այդ ﬕւս շուներուն որոնց տէրերուն առաջին գործն ու հաճոյքը կ՛ըլլայ ինծի պէս մտահոգներուն վստահեցնել որ իրենց շունը շատ բարի է, ﬕնչ կը տեսնենք որ հետի շունը իրմէ և ﬔզմէ հսկայ բան է։
 
- Հարց չէ՛, այո, իսկապէս որ ձեր շնիկը շատ բարի և անուշիկ է,- ըսի իրեն…։
 
 Մարդը գոհ ﬓաց։

Շնիկը այնքան ﬕնինիկ և անուշիկ բան էր որ մարդուն գիրկը նստած ըլլալը չէի տեսած։ Մեր իրարու հետ խօսած ատենն ալ շնիկը, բերանը չբացաւ, ձայնը չհանեց, կ՛երևի գիտցաւ որ եկեղեցւոյ մէջ պէտք է լուռ ﬓայ, ու չխօսի…։
 
Ո՜վ գիտէ թէ ինչ կ՛ընէր եթէ այդ անուշիկ շնիկին տեղը ուրիշ մը ըլլար։

 - Շնիկն ալ Աստուծոյ ստեղծածն է,- ըսելէս ետքը զարմացայ որ այդպէս բան մը ըսի։ Այո, ըսի այդպէս, որովհետև մարդուն առաջին անգամ ըլլալով հայկական պատարագին մասնակցիլը և գոհ ﬓալը ուրախացուց զիս, հոգ չէ թէ շնիկը հետը բերած էր։

Քիչ մը անդին ազնիւ հետաքրքիր տիկին մը կեցած, կ՛ուզէր գիտնալ թէ ես ի՞նչ պիտի ըսեմ շնիկը եկեղեցի բերած մարդուն. յայտնապէս հանգստացաւ որ դիտողութիւն չըրի սիրունիկ շնիկը եկեղեցի բերած անձին։ Գոհ էի որ այդպէս եղաւ ու լﬓցաւ, որովհետև տիկինին տեղը եթէ ուրիշ մը ըլլար, կրնար բամբասել զիս և ըսել թէ շնիկին եկեղեցի մուտքը կ՛արտօնեմ, ուստի՝ կը քաջալերեմ։

Տուն գալէս ետք ﬕնակս մտածեցի թէ ո՞ւր գրուած է ﬕնինիկ բարի շնիկներուն եկեղեցի մտնելուն արգիլուած ըլլալը, և, յետոյ, ﬔնք հայերս ինչո՞ւ համար մատաղցու ոչխարն ու իր աղը օրհնել կու տանք մորթելէ առաջ, ևս առաւել օրհնեալ աղը բերնին կը դնենք, որ համո՞վ ըլլայ։

Ստեղծագործութեան ատեն Աստուած մարդէն զատ ամէն բան ստեղծելէն ետքը օրհնեց զանոնք, քանզի տեսաւ որ բարի են, և ըսաւ, ՛՛Աճեցէք և բազմացէք և լեցուցէք աշխարհը։՛՛

Յետոյ, իմ վրաս բարկացայ որ այդ պճլիկ շնիկին եկեղեցի մտնելը ﬔծ հարցի մը վերածեցի, և , ինքզինքս համոզեցի որ եթէ կենդանիները չըլլան՝ ﬔնք ի՞նչ կ՛ըլլանք… կաթողիկէ եկեղեցին դարերէ ի վեր քիչ մը ամէն տեղ, գոնէ ևրոպա և աﬔրիկա, ամէն տարի հոկտեմբեր ամսուն կարգ մը եկեղեցիներու մէջ առօք փառօք կենդանիներու և տէրերու օրհնութեան օր կը կազմակերպէ։

Այս տարի Հոկտեմբերին սկիզբը Նիսի Սէն Բիէր Տարէն Saint Pierre d’Arène եկեղեցւոյ մէջ հոծ բազմութեան ներկայութեան, կենդանիներու և տէրերու օրհնութեան արարողութիւնը տօնուեցաւ։ Սուրբ Ֆրանչիսկոսը ոչ ﬕայն մարդոց, այլև կենդանեաց պաշտպան սուրբն է։

Եւ, յիշեցի որ տարիներ առաջ օր մը Ուսթըրի ﬔր եկեղեցւոյն մէջ հոծ բազմութեան մը ներկայութեան յուղարկաւորութեան եկեղեցւոյ կարգին աւարտին երբ աւանդատուն կը մտնէի, տեսայ որ ծայրի նստարանէն արդու չափ ճերմակ շուն մը ելաւ, ու ետևէն մարդ մը քալեց, ես շշﬔցայ ու նայեցայ և աչքերուս չհաւատացի… շապիկ հագուած Մարին տեսաւ որ կը նայիմ, եկաւ ինծի բացատրելու-

- Տէր Հայր, էատի շուն էա, պաթ, շուն չէա։

- Մարի, ի՞նչ ըսել է, շուն էա, պաթ շուն չէա՛։

- Մարդ էա, ըսաւ,- մարին,- էատ շունը մարդ էա, մարդու պէս էա, էատ մարդը կոյր էա, և շունը իրեն ամէն տեղ կը տանէա կը բերէա։


ԽԱՉԱՏՈՒՐ Ա. ՔՀՆՅ. ՊՕՂՈՍԵԱՆ
Նիս, 12, դեկտեմբեր, 2016


---------------------------------------------------------------
Armweeklynews.am [13.12.2016]
ՇՈՒՆ ԷԱ, ՊԱԹ, ՇՈՒՆ ՉԷ՛Ա
© 2010-2018  Կապը »  Contacts  Այցելեք » Facebook
Most popular tags
 Գարօ Փայլան  Երվանդ Քոչար  Հռոմի պապ ANCA Nor Zartonq  Կիպրոս Քեսապ  Գրիգոր Զօհրապ  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Operation Nemesis  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher   Rouben Sevak  Ara Güler  Շանթ   Elisa de Filebo   William Saroyan   Մելգոնեան Կրթական  Հրանտ Մաթևոսյան
  Մշակույթ  
Վահրամ Մավեան - սփիւռքի ամենէն վաւերական գրագէտներէն [22.09.2016]
Վարդգէս Գուրուեան - Մելգոնեանի Ուսուցիչները [12.12.2016]
ԱՐՓԻԿ ՓԱՓԱԽՉԵԱՆ - Մի՛ ուշացիր ... [08.12.2016]
Վերասլաց Պահ Մը Հայկ Ազարեանի Ստեղծագործութեան [23.11.2016]
ԱՍՏՈՒԱԾ ՔՈՒ ԱՄԵՆԷՆ ՏԿԱՐ ՏԵՂԴ ԶՕՐԱՑՆԷ [16.11.2016]
Վարդգէս Գուրուեան - Մելգոնեանէն Մանրապատումներ [14.11.2016]
Համո Ոսկեբերան Սահյան.՛՛Եվ չիմացանք, թե ինչու…՛՛ [06.11.2016]
Մելգոնեան Կրթական Հաստատութեան Մեր Դաշտագնացութիւնները [26.09.2016]
Էդգար Շահին-գծագրական ու փորագրական գեղանկարչության աշխարհահռչակ վարպետ [31.10.2016]
Վարդգէս Գուրուեան-Մելգոնեանի Ուսուցիչները [31.10.2016]
Բեյրութից Գլենդել - Ուսուցիչը մասնագիտություն չէ, ազգակերտման առաքելություն է [28.10.2016]
Վարդգէս Գուրուեան - Ամավերջի Հանդէսները [26.10.2016]
Վարդգէս Գուրուեան -Մելգոնեանի մեր համո՜վ ճաշերը [24.10.2016]
 Արխիվ » 2011-2018