Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ
 

 

  ԽԱՉԱՏՈՒՐ Ա. ՔՀՆՅ. ՊՕՂՈՍԵԱՆ-ՏԱՐԵՄՈՒՏԻՆ  

ՏԱՐԵՄՈՒՏԻՆ

  Փորձութիւններն են համակած, այս վերջացող յոգնած տարուան։
 
  Ան կը մեկնի միանալու անցեալ դարձած մեր պատմութեան։

  Երազները մեր  սրտերուն, անցնող տարուան խուճապին մէջ

 Տագնապահար, կորսուեցան, յաւերժութեան խառնուեցան։

 Հազարաւոր ուղեկորոյս երիտասարդ մանուկ ու ծեր,

 Չարչարուեցան, ստիպուեցան, տեղահանուիլ չուել, գաղթել,

 Երկրէ երկիր, հայոց նման, անօթևան, օտար ափեր

 Որոնեցին, խաղաղ երկիր մը հիւրասէր, երկինք մը ջերմ։

*****
Դավաճաններն ու վարձկաններն տուն ու դպրոց պայթեցուցին,

Եւ քանդեցին, աւերեցին։ ծարաւ, սոված ազատուածներն

Հով փոթորկի տակ անձրևի, անցան սահման ու երկրամաս,

Եւ փնտռեցին հացի կտոր, ջուր, ուտելիք որ վերապրին։


Ո՞վ և ինչո՞ւ կազմակերպեց կոտորածը հրէշային

Սուրիա, Իրաք։ Ո՞վ խաչ հանեց, ու գլխատեց,

Աւերեց ու առևանգեց, ու որբ ձգեց տղայ, աղջիկ,

Անհայր, անմայր, անմխիթար, անպատսպար որբևայրի։

Ահաբեկիչներ ճզմեցին Ֆրանսայի Նիս քաղաքի

Ու Գերմանիոյ Պերլինի մէջ անցորդները պատահական,

Բեռնակառքի տակն անիւին։ Ղարաբաղն ու Հայաստանը,

Հերոսաբար դիմադրեցին, նախայարձակ թշնամիին։

Ու վերջապէս լուրը հասաւ հանգստութեան բազմաչարչար

Ժողովուրդին, Հալէպի մեր քոյր եղբայրներն հանգստացան,

Շունչ քաշեցին։ Արարչական պատուէրները, պէտք է որ գան

Ապրին մեզ հետ։ Գաղթականներն վերադառնան իրենց տուներն,

Վերաշինեն իրենց շէնքերն, օճախներ և գործատեղի։

***

Թող Նոր Տարին պարգևէ յոյս, առողջութիւն, հոգւոյ սրտի,

Երջանկութիւն բերէ մեզի, յոյսն ու հաւատքը նորոգէ

Մանկան, ծերին, չքաւորին, արցունք սրբէ իրենց տան մէջ։

Գալիք տարին, խինդ ծիծաղով վերջ տայ լացին, սուգին, վիշտին։

Վերածաղկի դպրոց, ակումբ, վաճառատուն։ Ու թող ապրի

Մշակոյթը հոգևորի, հաստատ մնայ աղօթքի տունն Եկեղեցին,

Մտնէ Աստուած անհուն սիրովն իր հայրական, բազմի գահին։

Մխիթարէ ու ցաւակցի հիւանդին ու սգաւորին

Տէրն Մեր Աստուած, ու համբուրէ, սիրտը առնէ իր ստեղծած

Զաւակներուն։ Թող բարով գայ Տէրը, արքան խաղաղութեան,

Տնկէ հունտերը բարիին, ծնի Յիսուս, Փառք ի Բարձունս։


Նիս, 24 Դեկտեմբեր, 2016
---------------------------------------------------------------
Armweeklynews.am [24.12.2016]
ԽԱՉԱՏՈՒՐ Ա. ՔՀՆՅ. ՊՕՂՈՍԵԱՆ-ՏԱՐԵՄՈՒՏԻՆ
© 2010-2018  Կապը »  Contacts  Այցելեք » Facebook
Most popular tags
 Գարօ Փայլան  Երվանդ Քոչար  Հռոմի պապ ANCA Nor Zartonq  Կիպրոս Քեսապ  Գրիգոր Զօհրապ  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Operation Nemesis  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher   Rouben Sevak  Ara Güler  Շանթ   Elisa de Filebo   William Saroyan   Մելգոնեան Կրթական  Հրանտ Մաթևոսյան
  Մշակույթ  
ԶԱՀՐԱՏ- ԿԱՂԱՆԴ ՊԱՊԱՅԻՆ ՄՕՐՈՒՔԸ [24.12.2016]
ՇՈՒՆ ԷԱ, ՊԱԹ, ՇՈՒՆ ՉԷ՛Ա... [22.12.2016]
Վահրամ Մավեան - սփիւռքի ամենէն վաւերական գրագէտներէն [22.09.2016]
Վարդգէս Գուրուեան - Մելգոնեանի Ուսուցիչները [12.12.2016]
ԱՐՓԻԿ ՓԱՓԱԽՉԵԱՆ - Մի՛ ուշացիր ... [08.12.2016]
Վերասլաց Պահ Մը Հայկ Ազարեանի Ստեղծագործութեան [23.11.2016]
ԱՍՏՈՒԱԾ ՔՈՒ ԱՄԵՆԷՆ ՏԿԱՐ ՏԵՂԴ ԶՕՐԱՑՆԷ [16.11.2016]
Վարդգէս Գուրուեան - Մելգոնեանէն Մանրապատումներ [14.11.2016]
Համո Ոսկեբերան Սահյան.՛՛Եվ չիմացանք, թե ինչու…՛՛ [06.11.2016]
Մելգոնեան Կրթական Հաստատութեան Մեր Դաշտագնացութիւնները [26.09.2016]
Էդգար Շահին-գծագրական ու փորագրական գեղանկարչության աշխարհահռչակ վարպետ [31.10.2016]
Վարդգէս Գուրուեան-Մելգոնեանի Ուսուցիչները [31.10.2016]
Բեյրութից Գլենդել - Ուսուցիչը մասնագիտություն չէ, ազգակերտման առաքելություն է [28.10.2016]
Վարդգէս Գուրուեան - Ամավերջի Հանդէսները [26.10.2016]
 Արխիվ » 2011-2018