Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ
 

 

  ԵՍ ՔՈ ԵՐԱԶՆԵՐԻ ԱՆՄՇԱԿ ՇՐՋԱՆԱԿՆ ԵՄ ՈՒԶՈՒՄ ԼԻՆԵԼ  

ԵՍ ՔՈ ԵՐԱԶՆԵՐԻ ԱՆՄՇԱԿ ՇՐՋԱՆԱԿՆ ԵՄ ՈՒԶՈՒՄ ԼԻՆԵԼ

Ես լուսնի սառը տխրությամբ կգամ քեզ այցի այս գիշեր էլ, որ ջերմանամ քո երազներում: Քո երազները տաք են ու հուսալի: Քո երազներում տագնապը հույս է, տխրությունը ՝ հաճույք, շփոթը՝ մանկան խենթություն: Քո երազներում արև չկա, կա միայն անտես ու անսպառ գույների ջերմություն: Քո երազներում միայն լիալուսին է,ասես ժամանակը կանգ է առել , միայն խորհրդավոր գիշերներ համրելով:

Ես կրակ չեմ ուզում , ես քամու հետ ճախրանք չեմ ուզում, ես շնչող , կենդանի ջերմություն եմ ուզում: Թաքնվել, փախչել չեմ ուզում:

Ես հալածյալ չեմ, որ վերջին ապաստանը գտնեմ ՔՈ ԵՐԱԶՆԵՐՈՒՄ :

Ես հավերժությունը խտացնող ու հրեշտակների հալածանքի խոստումով ճզմված երևակայության տենչ ունեմ: Ես քո խենթության պտույտներից գլխապտույտ եմ սպասում:

Ես աստղերի փայլով կողնորոշվելով կգամ քեզ այցի, այս գիշեր էլ:

Կնստեմ մի թև հեռավորությամբ՝ քո կողքին, որ ձեռքերս չգայթակղվեն, չհասնեն դեմքիդ ու չշոյեն անխռով այտերդ: Ես անգամ մատներով չեմ եզրագծի ճայ-թև հոնքերդ: Ես անշարժ ուրվականի պես կսպասեմ , մինչև փակ կոպերդ թեթև շարժումով մատնեն երազի գալը: Ես կտեսնեմ քո անխռով դեմքը. ինչպես է գլուխդ մի բուռ լուսնի չափ տեղավորվել սպիտակ բարձի վրա, ինչպես են վարսերդ խիռն տարածվել սպիտակ մեջքիդ, ինչպես են շուրթերդ թաքնվել սահանքի պահին քարացած մազերիդ փնջի ետևում:

Դու քո չես կարող տենել քո դեմքը, երբ երազը գա: Ես կտեսնեմ: Ես, այսուհետ, Վկան եմ...

 Ինձ ներս թող, տեղ տուր քո երազներում մինչև առավոտ, և ես կպատմեմ , թե ինչպես էին շառագունում այտերդ, ինչպես էին կիսաբաց շուրթերդ փակվում ու բացվում , երբ մի երազից անցնում էիր մի ուրիշ երազ:

Ինչ-որ մեկը պետք է պատմի քեզ այդ մասին, թե՝ ոչ:

Ես կպատմեմ, թե ինչ եղավ այն երազի հետ՝ առանց քեզ , որին լքեցիր, այլ երազ անցնելով:

Ես անգամ չեմ խանգարի միայնությունդ, կնստեմ տաքուկ մի անկյունում և կարգապահ հանդիսատեսի պես կդիտեմ քո երազները: Չեմ հիշի ոչինչ: Երազները հիշելու համար չեն: Երազները ինքնամոռացության համար են:

Ինձ էլ տար քեզ հետ, տե՛ս, նստած եմ անշարժ , հեզ ու սառեցնող հոգնությամբ:

Ես քո երազների անմշակ շրջանակն եմ ուզում լինել. ես քո խենթության պարապ վախտվա խաղալիքն եմ ուզում լինել… ինչ ուզես, կլինեմ քո երազներում , անգամ՝ երազի մեջ երազող, անգամ ՝ երազի մեջ մոռացող:

Ինձ տար քեզ հետ քո երազների աշխարհը: Խոստանում եմ. ոչ հառաչանք, ոչ ՝կարոտի հևոց և ոչ էլ ՝ հիացական ճիչ: Ես կլինեմ գիշերային լոռության պես խուլ ու համար, բայց ոչ՝ կույր:

Թույլ տուր միայն դիտեմ երազներդ: Գիտեմ , որ ես չկամ այնտեղ: Տար ինձ որպես վկա իմ չգոյության փաստով:


Է.Հ.


---------------------------------------------------------------
Armweeklynews.am [15.01.2017]
ԵՍ ՔՈ ԵՐԱԶՆԵՐԻ ԱՆՄՇԱԿ ՇՐՋԱՆԱԿՆ ԵՄ ՈՒԶՈՒՄ ԼԻՆԵԼ

© 2010-2017  Կապը »  Contacts  Այցելեք » Facebook
Most popular tags
 Գարօ Փայլան  Երվանդ Քոչար  Հռոմի պապ ANCA Nor Zartonq  Կիպրոս Քեսապ  Գրիգոր Զօհրապ  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Operation Nemesis  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher   Rouben Sevak  Ara Güler  Շանթ   Elisa de Filebo   William Saroyan   Մելգոնեան Կրթական  Հրանտ Մաթևոսյան
  Մշակույթ  
Մելգոնեանի Մեր Ուսուցիչները -Վահրամ Մավեան [11.01.2017]
ԽԱՉԱՏՈՒՐ Ա. ՔՀՆՅ. ՊՕՂՈՍԵԱՆ-ՏԱՐԵՄՈՒՏԻՆ [24.12.2016]
ԶԱՀՐԱՏ- ԿԱՂԱՆԴ ՊԱՊԱՅԻՆ ՄՕՐՈՒՔԸ [24.12.2016]
ՇՈՒՆ ԷԱ, ՊԱԹ, ՇՈՒՆ ՉԷ՛Ա... [22.12.2016]
Վահրամ Մավեան - սփիւռքի ամենէն վաւերական գրագէտներէն [22.09.2016]
Վարդգէս Գուրուեան - Մելգոնեանի Ուսուցիչները [12.12.2016]
ԱՐՓԻԿ ՓԱՓԱԽՉԵԱՆ - Մի՛ ուշացիր ... [08.12.2016]
Վերասլաց Պահ Մը Հայկ Ազարեանի Ստեղծագործութեան [23.11.2016]
ԱՍՏՈՒԱԾ ՔՈՒ ԱՄԵՆԷՆ ՏԿԱՐ ՏԵՂԴ ԶՕՐԱՑՆԷ [16.11.2016]
Վարդգէս Գուրուեան - Մելգոնեանէն Մանրապատումներ [14.11.2016]
Համո Ոսկեբերան Սահյան.՛՛Եվ չիմացանք, թե ինչու…՛՛ [06.11.2016]
Մելգոնեան Կրթական Հաստատութեան Մեր Դաշտագնացութիւնները [26.09.2016]
Էդգար Շահին-գծագրական ու փորագրական գեղանկարչության աշխարհահռչակ վարպետ [31.10.2016]
 Արխիվ » 2011-2017