Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ
 

 

  Ո՞վ մի ամպ կդնի գլխի տակ  

Ո՞վ մի ամպ կդնի գլխի տակ

Մռայլվել է երկինքը նորից, կրծոտել են փեշերը նրա։

Պահանջել են իջնել վերևից, կատարել աղերսներն անլվա։


Հավաքել է փեշերը ահից, սարսռում ու դողում է ահա,

Ուղարկված դերձակները ամպոտ թել-ասեղ ծախեցին անխնա։


Ծվատված ու անտեր նա մնաց, տիեզերքը՝ դատարկ ու անզարդ,

Մերկ ուսերը կապույտ փեշերով փաթաթեց ու քնեց կծկված։


Ու ճանկռում են, քաշում փեշերից, պահանջում են լսել, հասկանալ,

Որ մենակ են, մենակ աշխարհում, որ երկինքը պարտքեր ունի շատ։
 

Բայց մենակ է նա էլ վերևում, ո՞վ մի ամպ կդնի գլխի տակ,

Ուսերին դեռ մնում է բացված փետրավոր հուշերի վերքը տաք։

Հերմինե Զարմանյան


--------------------------------------------------------------
Armweeklynews.am [19.02.2017]
Ո՞վ մի ամպ կդնի գլխի տակ
© 2010-2017  Կապը »  Contacts  Այցելեք » Facebook
Most popular tags
 Գարօ Փայլան  Երվանդ Քոչար  Հռոմի պապ ANCA Nor Zartonq  Կիպրոս Քեսապ  Գրիգոր Զօհրապ  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Operation Nemesis  Վահան Թէքէեան  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher   Rouben Sevak  Ara Güler  Շանթ   Elisa de Filebo   William Saroyan   Մելգոնեան Կրթական  Հրանտ Մաթևոսյան
հերմինե Զարմանյան
  Մշակույթ  
Մեր պատմության բաց էջը [14.02.2017]
ՀԵՌԱՁԱՅՆՆԵՐՈՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ [10.02.2017]
Դոկտ. Ագապի Նասիպեան-Էքմէքճեանը շատ դէմ էր Մելգոնեանի փակումին [08.02.2017]
Հայրենիքի սէրը բարձրագոյն սէրն է [08.02.2017]
Սեպուհ Աբգարեան «Գոհար»ով դարձաւ հայութեան փայլուն գոհարը [08.12.2016]
Արթուր Միկոյան - Ֆատան [07.02.2017]
ԱՍՏՈՒԱԾ ՔՈՒ ԱՄԵՆԷՆ ՏԿԱՐ ՏԵՂԴ ԶՕՐԱՑՆԷ [29.01.2017]
Իմ Անցագրիս Հարցերը [26.01.2017]
21 Յունուար Բանաստեղծութեան Իշխան Վահան Թէքէեանի Ծննդեան Տարեդարձն Է [21.01.2017]
Հայ ուսուցիչը զոհողութեամբ պէտք է աշխատի ... [18.01.2017]
ԵՍ ՔՈ ԵՐԱԶՆԵՐԻ ԱՆՄՇԱԿ ՇՐՋԱՆԱԿՆ ԵՄ ՈՒԶՈՒՄ ԼԻՆԵԼ [15.01.2017 ]
Մելգոնեանի Մեր Ուսուցիչները -Վահրամ Մավեան [11.01.2017]
ԽԱՉԱՏՈՒՐ Ա. ՔՀՆՅ. ՊՕՂՈՍԵԱՆ-ՏԱՐԵՄՈՒՏԻՆ [24.12.2016]
ԶԱՀՐԱՏ- ԿԱՂԱՆԴ ՊԱՊԱՅԻՆ ՄՕՐՈՒՔԸ [24.12.2016]
 Արխիվ » 2011-2017