Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ
 

 

  Սիրահարված վրձին...ուսեր, կտավ ճերմակ ու լայն  

Հերմինե Զարմանյան -Սիրահարված վրձին...ուսեր, կտավ ճերմակ ու լայն

******
Փխրուն ուսեր, հյուսեր, կտավ ճերմակ ու լայն,
Կաթնագույնով գրկված շողարձակող իրան։
Նա խոսում է, կանչում, բայց և լուռ է այնքան
Օրիորդը՝ թեք կանգնած, զգեստի թևքերը՝ լայն։

Խաղաղ երկինք, կամուրջ, ծով, պատուհան, վուալ,
Գլխաշորը սյուքից սահել է ուսն ի վար։
Շորի շղարշը նուրբ, մերկությունը մարմար
Կախարդում են, ստիպում վանիլի բույրը զգալ։

Մետաքս մարմինը տաք շող է խմում անձայն
Կաթնալույսից մյուռոն, շշուկներից ամռան։
Սիրահարված վրձին, ներկեր կախարդական.
Ունկ կդնի՞օրիորդն աղերսներին անձայն։

*****

Իմ պատերի ներսում աղավնակերպ խորան,
Հույսս ստվերիդ գրկում քուն է մտել անձայն։
Գիտեմ՝ երազ է, բայց սուս, չարթնացնես նրան,
Թող մի քիչ էլ քնի՝ խնկաբույրը վրան։

Տաք շունչն այդպես մնա ստվերիդ սրտի վրա։
Ապահով է այնտեղ, նիրհը՝ կախարդական։
Մոմի աղոտ լույսով շողշողում է խորանն
Ու ծածկում է թևով երազները մանկան։

Հ.Զ.
--------------------------------------------------------------
Armweeklynews.am [23.02.2017]
Սիրահարված վրձին...ուսեր, կտավ ճերմակ ու լայն


© 2010-2017  Կապը »  Contacts  Այցելեք » Facebook
Most popular tags
 Գարօ Փայլան  Երվանդ Քոչար  Հռոմի պապ ANCA Nor Zartonq  Կիպրոս Քեսապ  Գրիգոր Զօհրապ  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Operation Nemesis  Վահան Թէքէեան  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher   Rouben Sevak  Ara Güler  Շանթ   Elisa de Filebo   William Saroyan   Մելգոնեան Կրթական  Հրանտ Մաթևոսյան
ԽԱՉԱՏՈՒՐ ՊՕՂՈՍԵԱՆ
  Մշակույթ  
ԱՂԱՒՆԻՆԵՐ [23.02.2017]
Վարդգէս Գուրուեան - «Վարպետ Տիգ»ը [23.02.2017]
Ո՞վ մի ամպ կդնի գլխի տակ [19.02.2016]
Մեր պատմության բաց էջը [14.02.2017]
ՀԵՌԱՁԱՅՆՆԵՐՈՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ [10.02.2017]
Դոկտ. Ագապի Նասիպեան-Էքմէքճեանը շատ դէմ էր Մելգոնեանի փակումին [08.02.2017]
Հայրենիքի սէրը բարձրագոյն սէրն է [08.02.2017]
Սեպուհ Աբգարեան «Գոհար»ով դարձաւ հայութեան փայլուն գոհարը [08.12.2016]
Արթուր Միկոյան - Ֆատան [07.02.2017]
ԱՍՏՈՒԱԾ ՔՈՒ ԱՄԵՆԷՆ ՏԿԱՐ ՏԵՂԴ ԶՕՐԱՑՆԷ [29.01.2017]
Իմ Անցագրիս Հարցերը [26.01.2017]
21 Յունուար Բանաստեղծութեան Իշխան Վահան Թէքէեանի Ծննդեան Տարեդարձն Է [21.01.2017]
Հայ ուսուցիչը զոհողութեամբ պէտք է աշխատի ... [18.01.2017]
 Արխիվ » 2011-2017