Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ
 

 

  ՛՛ԵՍ ՍԷՆ ՎԱԼԱՆԹԷՆԸ ՉԵ՛Մ ՍԻՐԵՐ՛՛՛- ԿԱՄ ԱԼ ՝ ՈՒՐԱԽ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ  

- Ես Նիսի մէջ ինքզինքս հանգիստ չե՛մ զգար, ես վիրաւորուած եմ,- ըսաւ շատախօսը…։
- Ե՞րբ, վիրաւորուեցաք, Յուլիս 14ի ահաբեկչութեան ատե՞ն։
- Ո՛չ, երկու տարի առաջ։ Նեկրեսքոյին առջևը կեցած էի, մէկէն մոթոսիքլեթով մէկը անցաւ ու պայուսակս քաշեց։ Քիչ մը անց ուրիշ մըն ալ անցաւ ու ան ալ դրամապանակս քաշեց։ Ի՜նչ անխելք են։ Ծով գացողը հետը դրամ կ՛առնէ՞։
Ապուշները  ի՞նչ պէտք ունէին պայուսակս թռցնելո։ Չէի՞ն գիտեր որ ֆրանսացիները դրամով դուրս չեն ելլեր։

- Տիկին, դուք Նեկրեսքոյէն ելած էք և անկիւնը կեցած էք. և ուրեﬓ ինչո՞ւ համար դրամ պիտի չըլլայ ձեզի հետ։
- Ֆրանսացիները իրենց հետ դրամ չեն առներ։
- Իրա՞ւ, ինչո՞ւ չեն առներ դրամ։ Առնողն ալ, չառնողն ալ կայ, ունեցողն ու չունեցողը կայ,եթէ կանայք իրենց հետ դրամ չառնէին ուրեﬓ անոնք ինչո՞ւ պիտի թռցնէին իրենց պայուսակները։
- Այո՞, ուրեﬓ՝ դո՞ւք ալ չէք գիտեր որ ֆրանսայի մէջ մարդիկ դրամով դուրս չեն ելլեր։
- Ոչ, ֆրանսայի մէջ ամէն տեսակ մարդ կայ. ամէն մարդ նոյնը չէ. դարմով ելլող ալ կայ։
- Ես այսօր կէսօրէն ետքը պարելէն չկեցայ։ Դուք պարելու չգացի՞ք։
- Ոչ, ես ինչո՞ւ երթայի պիտի պարելու։
- Որովհետև այսօր, Սէն Վալանթէն է։ Ես նախկին ամուսինիս հետը գացի պարելու։ … Եւ հիմա, երաժշտական հաﬔրգին պիտի երթամ։ Հայր Ասինչինին սիրահարներուն համար եկեղեցւոյ մէջ ձրի հաﬔրգ կազմակերպած է։ Դուք ալ պարելւ չէ՞ք գա՞ր։ Եկէ՛ք. հաճելի կ՛ըլլայ։
- Ես Սէն Վալանթէնը չե՛մ սիրեր։
- Դուք Սէն Վալանթէնը ինչո՞ւ չէք սիրեր. առէ՛ք ձեր ամուսինը և եկէք, լաւ կ՛ըլլայ։
- Ես ամուսին չունիմ, եօթը տարիէ ի որ կորսնցուցած եմ ամուսինս։
- Է՜, ի՚նչ կ՛ըլլայ, եկէք՛, այնտեղ մէկը կը գտնէք և կը պարէք։
- Ես իմ ամուսինէս զատ մէկու մը հետ չեմ պարեր։ Դուք չէ՛ք գիտեր թէ ինչ ըսել է եօթը տարի առանց ամուսինի ապրիլը։ Ամուսինս չկայ, ես չեմ կրնար ուրիշի մը հետ պարել։
- Դո՛ւք՝ Լեհի կը նմանիք։ Լե՞հ էք։
- Այո՛, բայց ես շատ շատոնց է որ Ֆրանսա կ՛ապրիմ։
- Լեհերը կրօնասէր և եկեղեցասէր կ՛ըլլան,- ըսի ես։
- Այո՛, ես ալ կէս մը Լեհ եմ, ես Փարիզցի եմ, բայց, հիմա հոս Նիսի մօտերը կ՛ապրիմ,- ըսաւ պարելու գացող տիկինը։
- Հայր Ասինչինի՞ն պիտի նուագէ,- հարցուցի։
- Ո՛չ, հայր Ասինչինին երգէ պիտի սիրահարներուն համար, և իր ընկերն ալ պիտի նուագէ։
- Երանի՜ թէ առաջ գիտնայի, ես ալ կուգայի։
- Դո՛ւք՝ ուրկէ՞ էք։
- Ես հայ եմ։
- Հայ է՞ք։ Շարլ Ազնաւուրը։ Ես Շարլ Ազնաւուրը շատ կը սիրեմ։ Ես, իր բոլոր երգերը գիտեմ. ես բոլոր հայերը շատ կը սիրեմ, ես հայերը կը պաշտեմ (J’adore les Arméniens)։ Առաջ րբ Փարիզ կ՛ապրէի Շարլ Ազնաւուրը կը տեսնէի ամէն ուրբաթ Ժան Կուժոն փողոցին մէջ,
եկեղեցի կ՛երթար (Ուրբաթ օ՞րը Ազնաւուրը կ՛երթար եկեղեցի վա՛յ, չէի գիտեր) ։ Օր մըն ալ երբ որ ան այնտեղէն կ՛անցնէր, կին մը ձայնեց ետևէն,-
- Ես ձեզի շատ կը սիրեմ։
- Տիկին դուք զիս կ՛անհանգստացնէք,- պատասխանեց ան բարկացած։
- Պարոն, ինչո՞ւ կը բարկանաք, այս տիկինը ձեզի կ՛ըսէ ես ձեզ կը սիրեմ, և դուք ինչո՞ւ կը բարկանաք իր վրան։
- Որովհետև, տիկին, ես չեմ սիրեր որ մէկը զիս անհանգիստ ընէ,- պատասխանեց Ազնաւուր։ Ես հայերը շատ կը սիրեմ,-Եզրակացուց տիկինը։ Է՝ լաւ։
Չկրցայ ըսել իրեն,- Տիկին, երանի թէ հայերը հոս ըլլային հիմա և ձեր այս ըսածները լսէիին իրենց ականջներով, պիտի հաւատային ձեր ըսածին և շատ պիտի ուրախանային, և այլևս պիտի չըսէին թէ հայերը զիրար չեն սիրեր…։
Հայերը անշուշտ թէ զիրար կը սիրեն, բայց չեն կրնար ատիկա ըսել իրարու, չեն գիտեր ըսել ձեզի պէս թէ հայերը կը սիրեն զիրար, և ատոր համար է որ կը կարծեն թէ հայերը զիրար չեն սիրեր. ﬔ՜ղք, քաւ լիցի։ Անշուշտ թէ ﬔնք կը սիրենք զիրար։
Հանրակառքը շարժման դնելու սպասող շարժավարը դուռը բացաւ վերջաապէս, մտանք, և պարելու գացող տիկինը ըսաւ թէ պարելու կ՛երթայ այն եկեղեցին (Այսինքն՝ սրահը) ուր Հայր Ասինչինին ձրի պարահանդէս կազմակերպած է սիրահարներուն համար Սէն Վալանթէնի առիթով։

(Il… chantera pour les amoureux).

ԽԱՉԱՏՈՒՐ Ա. ՔՀՆՅ. ՊՕՂՈՍԵԱՆ
Նիս, 25 Փետրուար 2017

--------------------------------------------------------------
Armweeklynews.am [27.02.2017]
՛՛ԵՍ ՍԷՆ ՎԱԼԱՆԹԷՆԸ ՉԵ՛Մ ՍԻՐԵՐ՛՛՛- ԿԱՄ ԱԼ ՝ ՈՒՐԱԽ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ


© 2010-2017  Կապը »  Contacts  Այցելեք » Facebook
Most popular tags
 Գարօ Փայլան  Երվանդ Քոչար  Հռոմի պապ ANCA Nor Zartonq  Կիպրոս Քեսապ  Գրիգոր Զօհրապ  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Operation Nemesis  Վահան Թէքէեան  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher   Rouben Sevak  Ara Güler  Շանթ   Elisa de Filebo   William Saroyan   Մելգոնեան Կրթական  Հրանտ Մաթևոսյան
ԽԱՉԱՏՈՒՐ ՊՕՂՈՍԵԱՆ
  Մշակույթ  
Սիրահարված վրձին...ուսեր, կտավ ճերմակ ու լայն [23.02.2017]
ԱՂԱՒՆԻՆԵՐ [23.02.2017]
Վարդգէս Գուրուեան - «Վարպետ Տիգ»ը [23.02.2017]
Ո՞վ մի ամպ կդնի գլխի տակ [19.02.2016]
Մեր պատմության բաց էջը [14.02.2017]
ՀԵՌԱՁԱՅՆՆԵՐՈՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ [10.02.2017]
Դոկտ. Ագապի Նասիպեան-Էքմէքճեանը շատ դէմ էր Մելգոնեանի փակումին [08.02.2017]
Հայրենիքի սէրը բարձրագոյն սէրն է [08.02.2017]
Սեպուհ Աբգարեան «Գոհար»ով դարձաւ հայութեան փայլուն գոհարը [08.12.2016]
Արթուր Միկոյան - Ֆատան [07.02.2017]
ԱՍՏՈՒԱԾ ՔՈՒ ԱՄԵՆԷՆ ՏԿԱՐ ՏԵՂԴ ԶՕՐԱՑՆԷ [29.01.2017]
Իմ Անցագրիս Հարցերը [26.01.2017]
21 Յունուար Բանաստեղծութեան Իշխան Վահան Թէքէեանի Ծննդեան Տարեդարձն Է [21.01.2017]
 Արխիվ » 2011-2017