Armweeklynews.am  » ՄՇԱԿՈՒՅԹ
 

 

  Շառլ Ազնավուր- Ես` մի կողմ քաշված, չեմ ասում ոչինչ  

************
Ես` իմ անկյունում

Նա զննում է քեզ
Հոնքերի տակից,
Իսկ դու լարվում ես,
Շարժվում անհանգիստ:
Նրա հայացքը
Փաղաքշում է քեզ,
Իսկ քո պահվածքը
Ասում է` դեմ չես:

Ես` մի կողմ քաշված,
Չեմ ասում ոչինչ,

Բայց նկատում եմ ամեն, ամեն ինչ:
Ես` մի կողմ քաշված,
Լուռ զսպում եմ ինձ,
Ավարտը միշտ էլ տխուր է մի քիչ:

Նա տնտղում է քեզ
Կրքոտ, ուշադիր,
Դու` խրախուսում,
Ժպտում սիրալիր:
Նա քեզ է նայում,
Ժպտում աներես,
Իսկ դու` ափսոսում,
Որ կողքիդ եմ ես:

Ես` մի կողմ քաշված,
Չեմ ասում ոչինչ,
Բայց նկատում եմ ձեր հնարքները:
Ես` մի կողմ քաշված,
Թաքցնել եմ փորձում
Հոգիս ծվատող մութ կասկածները:

Նա դիտում է քեզ
Գողունի, թաքուն,
Դու զրուցում ես
Ավելի հանդուգն:
Հմտորեն այնպես
Նա սեր է խաղում,
Դու արբենում ես,
Քահ-քահ ծիծաղում:

Ես` մի կողմ քաշված,
Չեմ ասում ոչինչ,
Բայց սիրտս լուռ արտասվում է:
Ես` մի կողմ քաշված,
Խմում եմ մռայլ.
Իմ սերը արդեն ուրիշ գրկում է:

Armweeklynews
Շառլ Ազնավուր- Ես` մի կողմ քաշված, չեմ ասում ոչինչ

******************
ՄՆԱ
Մնա՜,
Էլի՜ մնա,
Մնա ինձ հետ,
Մարմնիս վրա,
Ձեռքերիս մեջ,
Թևատարա՜ծ,
Բավարարվա՜ծ,
Խենթ ու խելա՜ռ,
Ու հևասպառ:
Մնա սիրով
Ու նվաղած,
Եվ գիշերով
Ցանկապատված,
Սրտիս վրա,
Առանց ամոթ,
Մնա կրքոտ,
Մե՜րկ համարյա:
Այդպե՜ս մնա,
Չհագեցած,
Կյանքիս վրա,
Ձեռքս սեղմած,
Գիսախռիվ,
Մարմնակործա՜ն,
Հե՜զ, անխռո՜վ,
Ու ինքնիշխան:
Այսետղ մնա,
Բառ մի ասա,
Հրճվիր, ցնծա,
Մաշկիս վրա,
Հույսի գրկում
Ու գիշերվա,
Մինչև դրսում,
Լույսը բացվեր,
Իմ սե՜ր, իմ սե՜ր...

************

ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ Աչքերս բացել, տեսել եմ մեր տան ողորմելի ու հին կահկարասին. Դա Լատինական թաղամասում էր, Մսյո-լե-Պրենս փողոցի վրա, Իմ շրջապատում դերասաններ ու երգիչներ կային, Այդ մարդիկ չքնաղ, աննման էին, ապրում էին լոկ երազանքներով, Խոսում էին զուտ ռուսերեն ու հայերեն լեզվով: Հայրս երգում էր օպերետներում, Ես նրա ձայնին նախանձում եմ դեռ, Մայրիկս այնտեղ մի սուբրետուհու դեր էր կատարում, Բայց նրանց խումբը կարիքավոր էր ու դրամ չուներ, Ես ու քույրս էլ` ուրախ ու խնդուն, Ծիկրակում էինք բեմանկարի ետևից թաքուն: Այդ արտիստները - հոգսը ուսերին, ընտանիքի տեր - Որ խոսում էին բնավ ոչ սահուն ֆրանսերենով, Համաձայն էին ցանկացած գործի, միայն տեղ լիներ, Համաձայն էին տաքսի վարելով կամ կար անելով Դրամ վաստակել ու մի կերպ ապրել, Եվ աշխատանքում բարեխիղճ լինել: Եվ գործից հետո, աշխատանքային բոլոր օրերին, Այդ արտիստները` կյանքից վտարված, փորձ էին անում, Որպեսզի գոնե դրամի մասին չմտածելու հաճույքն զգային Գեթ երկու անգամ ամսվա ընթացքում, Ու բեմ դուրս գալով երկչոտ, ամոթխած, Կանգնեն տարագիր մարդկանցով լցված դահլիճի դիմաց: Երբ, պատահում էր, փող հայթհայթելը դառնում էր անհույս, Երբ ցուրտն էր նեղում, ուտելու ոչինչ չէինք ունենում, Կոտրված սրտով ու խռովահույզ Մենք գնում էինք Մոն-դե-Պիետե ու գրավ դնում Մի հին ինքնաեռ, այլ անպետք իրեր` Մեզ շատ հարազատ անցյալի հուշեր:
         
  Մշակութային լրահոս  

Այս ի՜նչ ողորմելիութիւն է. ո՞ր դարուն մէջ կ'ապրինք արդեօք [16.05.2016]

Վարդգէս Գուրուեան - Պոյքոթենք Թրքական Արտադրութիւնները [15.05.2016]

Моника Белуччи: я верю в важность религии, верю... как в философию![14.05.2016]

ԽԱՉԱՏՈՒՐ Ա. ՔՀՆՅ. ՊՕՂՈՍԵԱՆ- ԵՐԱՆԻ ԹԷ ԻՆԾԻ ԽԱՅԹԷ [13.05.2016]

Sketches of Ancient Armenian Costumes by Eugène Lacoste (1877-1878) [12.05.2016]

Տասը երկիր՝ տասը ազգեր կը ձգտին հասնիլ Եւրատեսիլի աւարտական փուլին [12.05.2016]]]]]]]

Խրիմյան Հայրիկի կտակը - Օրհնեցե՛ք, որ ազգը սիրեն, հայրենիքը սիրեն [11.05.2016]

Հրանտ Մաթևոսյան. տղամարդու պես մի անգամ կանգնեք… [08.05.2016]

Մկրտիչ Ասլանյան .Ատիր ինձ, որովհետև կյանքում տևական, ոչինչ այդ թվում՝ հավերժ սեր չկա [05.05.2016]

Ոսկան Մխիթարեան- ՈՂԲ ՀԱՅ ԼԵԶՈՒԻ [04.05.2016]

Վարդգէս Գուրուեան - Արցախը Մե՛րն է, Յաղթանակը Մե՛րն է [04.05.2016]

Գրիգոր Գուրզադյան . առանց սիրո ի՞նչ տիեզերք, ի՞նչ աստղ, ի՞նչ մարդ, ի՞նչ գործ… [01.05.2016]

Մեվսես Խորենացու Ողբը. իշխանները գողերին գողակից, կաշառակեր [30.04.2016]

 Արխիվ »  © 2010-2017
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook