Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ
 

 

  ՍՈՒՐԲ ՅԱՐՈՒԹԵԱՆ ՄԻՋԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆ ՄՕՆԱՔՈՅԻ ՄԷՋ  


 Մօնաքոյի իշխանապետութեան Ֆոնվիէյի Սուրբ Նիկողայոս Կաթողիկէ եկեղեցւոյ հովիւը Մոնաքոյի առաջնորդարանի հաղորդակցութեանց կապերու տնօրէն Հայր Բաթրիք Քէբբել Սուրբ Յարութեան երկրորդ օրուան երեկոյին Միջ-Եկեղեցական հանդիսաւոր արարողութիւն կազմակերպեց նախագահութեամբ՝ Մոնաքոյի Արքեպիսկոպոս Պերնար Պարսիի, հրաւիրելով Նիս Քոթ Տազիւրի Կաթողիկէ, Հայ, Բողոքական, Օրթոտոքս և Անկլիքան եկեղեցիներու հովիւները։  

Թափօրէն առաջ ուրախութեամբ հաստատեցինք որ այս տարի Ս. Յարութեան Տօնը նոյն թուականին կը տօնախմբենք բոլորս։ Ս. Յարութեան համայնական յաջորդ թուականը քսան տարի ետք՝ 2037ին պիտի գայ, եթէ ապրելոց մէջ ըլլանք։ Անկէ վերջը՝ 800 տարի վերջը պիտի գայ, ուստի՝ մոռցի՛ր. հոս պիտի չըլլանք. մէկը ըսաւ որ եթէ մեր եկեղեցական պետերը թուականի մը շուրջ չհամաձայն մինչ այդ, և եթէ մեզմէ մէկը երկնից մէջ, վերը՝ Յարուցեալ Փրկչին հետ խօսելու բաղդը ունենայ՝ թող հարցնէ թէ ինչո՞ւ Ս. Յարութեան թուականին համար մարդիկ այսքան խրթին տոմար հնարեր են, և ինչո՞ւ Քրիստոսի ընդհանրական և առաքելական եկեղեցւոյ ՆԻԿԻՈՅ ՀԱՒԱՏԱՄՔԸ արտասանող կաթողիկէ, ուղղափառ ու բողոքականներ Զատիկը միասին չեն տօներ։

Յարութեան տօնին համայնական թուականին 820 տարի ետք գալուն հարցը, Ուայթինսվիլ Մեսեչուսեցի լուսահոգի բարեկամս՝ Ճերի Պաղտասարեանը յիշեցուց ինծի. ան համաշխարհային երկրորդ պատերազմին ամերիկեան բանակին մէջ օդապարիկով ցամաքահանում կատարած էր Նորմանտի և անկէ ետքը իր զոհուած ընկերներուն սուգը պահած էր։ Ամուսնացեր էր մեր սիրելի Արմենուհիին հետ Փարիզի մէջ։ Շա՛տ բան կու գար Ճերիին ձեռքէն. լաւ օդ ունեցող կիրակիներուն ընդարձակ դաշտը կ՛երթայինք միասին իր շինած մոթորով թռչող փայտեայ սաւառնակները դիտելու։ Լսեր էր որ գիտնականները 400 տարի ապրելու գաղտնիքը գտեր են, ըսաւ՝ ՛՛Տէր Հայր ես ինչ պիտի ընեմ 400 տարի ապրիմ պապա՛մ. պիտի ձանձրանամ…՛՛։

Սուրբ Յարութեան Համայնական Տօնին մասնակից եկեղեցականները Զատկուան պատշաճ աղօթքներ կարդացին, շարականներ երգուեցան, ընթերցումը կատարուեցաւ Մարկոսի Աւետարանին 16րդ գլխու 6 և 7 համարներուն՝ Մոնաքոյի բարբառով՝ Monégasque, անգլերէն, սպաներէն, իտալերէն, փորթուկալերէն, ռուսերէն, լեհերէն, դանիերէն, յունարէն, գերմաներէն, հայերէն և ֆրանսերէն, և ամէն ընթերցուածի աւարտին՝ Հայր Քեբել բարձրաձայն աւետեց՝ ՛՛Յարեալ է Քրիստոս՛՛ և հաւատացեալները պատասխանեցին՝ ՛՛Ան իսկապէս յարուցեալ է՛՛։

Կարդացի ՝ ՛՛Մի՛ վախնաք, գիտեմ որ խաչուած Նազովրեցի Յիսուսը կը փնտռէք, բայց հոս չէ՛, յարութիւն առաւ։ Տեսէ՛ք, զինք հոս դրած էին։ Այժմ գացէք, ըսէք իր աշակերտներուն և Պետրոսի, որ ահա ինք ձեզմէ առաջ կ՛երթայ Գալիլիա, հոն պիտի տեսնէք զինք, ինչպէս որ ըսած էր ձեզի՛՛ և երգեցի՝ ՛՛Քրիստոս յարեաւ ի մեռելոց, մահուամբ զմահ կոխեաց, և յարութեամբն իւրով մեզ զկեանս պարգևեաց. նմա փառք յաւիտեանս. ամէն՛՛ ժամամուտը։ Մեր եկեղեցւոյ մեներգչունիներէն Դանիա Պոշնակեանը և Տիգրիս Կոկէն ԳՈՎԵԱ ԵՐՈՒՍԱՂԷՄ ԶՏԷՐը երգեցին երգեհոնի ընկերակցութեամբ։ Շարականներու երգեցողութիւնը կատարեց Նիսի անկլիքաններու միջ-եկեղեցական երգչախումբը։

Եկեղեցականները հաւատացեալները օրհնեցին և ներկաները միասին Հայր Մերը արտասանելցին։ Մոնաքոյի Պերնար Պարսի Արքեպիսկոպոսը մաղթեց որ Սուրբ Յարութեան համայնական միջ եկեղեցական արարողութիւններ տեղի ունենան յարութեան տօնին քսան տարի ետք գալէն առաջ։ Ելքի թափօրէն ետք եկեղեցւոյ շրջափակին մէջ տեղի ունեցաւ հիւրասիրութիւն։


ԽԱՉԱՏՈՒՐ Ա. ՔՀՆՅ. ՊՕՂՈՍԵԱՆ
Նիս, 18 Ապրիլ, 2017

--------------------------------------------------------------
Armweeklynews.am [19.04.2017]
ՍՈՒՐԲ ՅԱՐՈՒԹԵԱՆ ՄԻՋԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆ ՄՕՆԱՔՈՅԻ ՄԷՋ

© 2010-hp echo date("Y")?>  Կապը »  Contacts  Այցելեք » Facebook
Most popular tags
 Գարօ Փայլան  Երվանդ Քոչար  Հռոմի պապ ANCA Nor Zartonq  Կիպրոս Քեսապ  Գրիգոր Զօհրապ  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Operation Nemesis  Վահան Թէքէեան  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher   Rouben Sevak  Ara Güler  Շանթ   Elisa de Filebo   William Saroyan   Մելգոնեան Կրթական  Հրանտ Մաթևոսյան
ԽԱՉԱՏՈՒՐ Ա. ՔՀՆՅ. ՊՕՂՈՍԵԱՆ
  Մշակույթ  
Մեր Գիշերապահները [19.04.2017]
Մելգոնեանի Պաշտօնեաները [17.04.2017]
Անգլերէնի Մեր Ուսուցիչները [17.04.2017]
ԱՐՈՒԵՍՏԱԳԷՏՆԵՐՈՒ ՊԱՏԱՐԱԳ [10.04.2017]
Կոմիտաս վարդապետ .մեկ հասկըցւած անկեղծ ձայն հազար ճառ կարժէ [12.03.2017]
Օ՜, Օր. Քէշիշեան, գիտե՞ս աշակերտներդ որքա՜ն կարօտցած են քեզ [02.03.2017]
Մեր Ուսուցիչներէն ՝Գէորգ Յակոբեան [27.02.2017]
՛՛ԵՍ ՍԷՆ ՎԱԼԱՆԹԷՆԸ ՉԵ՛Մ ՍԻՐԵՐ՛՛՛- ԿԱՄ ԱԼ ՝ ՈՒՐԱԽ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ [27.02.2017]
Սիրահարված վրձին...ուսեր, կտավ ճերմակ ու լայն [23.02.2017]
ԱՂԱՒՆԻՆԵՐ [23.02.2017]
Վարդգէս Գուրուեան - «Վարպետ Տիգ»ը [23.02.2017]
Ո՞վ մի ամպ կդնի գլխի տակ [19.02.2016]
Մեր պատմության բաց էջը [14.02.2017]
 Արխիվ » 2011-2017