Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ
 

 

  Նկարչուհի Նորա Ազատյանի կտավների հետահայաց ցուցահանդեսը ԱՄՆ-ում  

 ՆՈՐԱ ԱԶԱՏՅԱՆԻ ԿՏԱՎՆԵՐԻ ՀԵՏԱՀԱՅԱՑ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՏՐՈՅԹՈՒՄ

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի շրջանակներում Դետրոյթի (Միչիգան) Սբ. Հովհաննես եկեղեցու դահլիճում բացվել է նկարչուհի Նորա Ազատյանի կտավների հետահայաց ցուցահանդեսը, նախաձեռնությամբ եկեղեցու գեղարվեստական հանձնախմբի եւ ի ներկայության արվեստասեր հասարակության:

Գեղարվեստական խորհրդի նախագահ դոկտ. Րաֆֆի Բելյանը որպես հանդիսավար ելույթ ունենալով նշել է, որ Նորա Ազատյանը մեր հայկական մշակութային ժառանգության նշանավոր խարիսխներից է, որը ոչ միայն գեղեցիկ կտավներ է վրձնում, այլեւ հրաշալի ասմունքող է, երաժշտագետ եւ դիզայներ: Նորա Ազատյանը ծնվել է Եգիպտոսում: Աշակերտել է ճանաչված նկարիչ Աշոտ Զորյանին: Հետագայում ավարտել է Փարիզի ABC գեղարվեստի կրթօջախը:

Նկարչություն է դասավանդել Կահիրեում եւ իր ոճով մեծապես ազդել նոր սերնդի նկարիչների վրա, որոնցից 6-ը 1967-ին առաջին 6 տեղերն են զբաղեցրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ լեհական ռադիոյի համատեղ ջանքերով կազմակերպված նկարչական մրցույթում:Նրա մյուս մրցանակակիր ուսանողը Շանթ Ավետիսյանն է, որի գործերը մշտական ցուցադրության են արժանացել Բրիտանական եւ Սմիթսոնյան թանգարաններում:

Նորայի կտավները ջերմ են ու պոետիկ: Մեծացել է արվեստագետների ընտանիքում: Տան հաճախակի այցելուներից է եղել բանաստեղծ Վահան Թեքեյանը, որի հրաշալի դիմանկարը տեղ է գտել ցուցահանդեսում:

Նա նաեւ Թեքեյանի բանաստեղծությունների գերազանց ասմունքող է: Նրանք (ներառյալ տողերիս հեղինակը), ովքեր լսել են նրա ասմունքը, մշտապես մնում են նրա ազդեցիկՙ մերթ հուզիչ, մերթ երազային ձայնի տպավորության տակ:

Նրա կտավները կախված են Կահիրեի Արդի արվեստի ազգային պատկերասրահում: Մասնակցել է անհատական եւ խմբակային ցուցահանդեսների Կահիրեում, Ալեքսանդրիայում, Բոստոնում, Նյու Յորքում, Վաշինգտոնում, Դետրոյթում, Ուորիքում եւ Բեյրութում: Կողակիցն է հայտնի մտավորական եւ հասարակական գործիչ Երվանդ Ազատյանի, մայրըՙ ֆրանսահայ բեմադրիչ, դերասան եւ երաժշտագետ Ժիրայր Փափազյանի:


Հ. Ծ.
ԱԶԳ օրաթերթ


________________________________________

Armweeklynews.am [22.05.2017]
Նկարչուհի Նորա Ազատյանի կտավների հետահայաց ցուցահանդեսը ԱՄՆ-ում



© 2011-2017  Կապը »  Contacts  ԱԱԱյցելեք » Facebook
Most popular tags
 Գարօ Փայլան  Երվանդ Քոչար  Հռոմի պապ ANCA Nor Zartonq  Կիպրոս Քեսապ  Գրիգոր Զօհրապ  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Operation Nemesis  Վահան Թէքէեան  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher   Rouben Sevak  Ara Güler  Շանթ   Elisa de Filebo   William Saroyan   Մելգոնեան Կրթական  Հրանտ Մաթևոսյան
  Մշակույթ  
Ամէն տեղ կ՛ապրինք հայ և օտար մեր լեզուովն ու ճակատագրով [27.02.2017]
Գաբրիէլ Երանեան – “Կիլիկիա“ եվ “Հայաստան Երկիր Դրախտավայր“ երգերի հեղինակ [04.05.2017]
Պոլսահայ Համայնքի Աղջկանց Որբանոց Գալաֆաեան Տան Յոբելենական Ձեռնարկները [26.04.2017]
Մելգոնեանի Հոգաբարձուները ... [26.04.2017]
Վարդգէս Գուրուեան - Ալիսը [25.04.2017]
Դասընկերներս-Վարդգէս Գուրուեան [21.04.2017]
ՍՈՒՐԲ ՅԱՐՈՒԹԵԱՆ ՄԻՋԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆ ՄՕՆԱՔՈՅԻ ՄԷՋ [19.04.2017]
Մեր Գիշերապահները [19.04.2017]
Մելգոնեանի Պաշտօնեաները [17.04.2017]
Անգլերէնի Մեր Ուսուցիչները [17.04.2017]
ԱՐՈՒԵՍՏԱԳԷՏՆԵՐՈՒ ՊԱՏԱՐԱԳ [10.04.2017]
Կոմիտաս վարդապետ .մեկ հասկըցւած անկեղծ ձայն հազար ճառ կարժէ [12.03.2017]
Օ՜, Օր. Քէշիշեան, գիտե՞ս աշակերտներդ որքա՜ն կարօտցած են քեզ [02.03.2017]
 Արխիվ » 2011-2017