Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ
 

 

  ԽԱՉԱԿԻՐՆԵՐՈՒ ՕՐԵՐԷՆ ԵԿԱԾ ՀԱՅԸ  

 Երկարահասակ նիհար ներկայանալի մարդը դուրսը եկեղեցւոյ մուտքի նստարանին մինակը նստած էր ոտքի ելաւ ու ըսաւ՝

- Շատ կ՛ուզէի ձեզ տեսնել և քիչ մը խօսիլ ձեզի հետ. վերջերս գիտցայ որ խաչակիրներու օրերէն ի վեր հայկական ծագում ունիմ և նոր կ՛իմանամ։ Մեծ մօրս հայրը՝ հայ եղած է։
 
- Շատ ուրախ եմ. հիմա եկեղեցի պէտք է երթանք, պատարագէն ետքը կը խօսինք։ Դուռը բացինք և մտանք մութին մէջ լոյսը վառեցինք։ 

Մարդը ﬔր ետևէն եկաւ իր մեղմ ձայնովը երգելով և պատերուն ձայնալսումի աքուսթիքի որակէն քաջալերուած հետզհետէ բարձրացուց իր թաւ, պաս, պարիթոն ձայնը և իր գեղգեղանքը հոգեկան հաճոյք պատճառեց ինծի։
 
- Շատ գեղեցիկ ձայն ունիք,- ըսի, չըսէի՞, - ան եկաւ կեցաւ աւանդատան դրան մօտ։
Հասկցնել ուզեցի որ պատարագին սկսելու ենք և պէտք ունինք խաղաղութեան մէջ ամփոփուելու ﬔր ընելիքն ու ըսելիքը գիտնալու համար։ Չլսել ձևացուց, և ﬔր դպրապետին քովերը գնաց իր գեղեցիկ ձայնը հաստատել տալու։

Հիմա այս փախուկը ճիշդ ատենը գտաւ իր դարերէն եկած հայու ծագումը յայտնելու…։

- Հաճիս այս մարդուն ազնիւ կերպով ուշադրութիւն ըրէ՛,- ըսի ընկերակցիս,- տեսակ մըն է, կ՛ըսէ թէ եկեր է իր ﬕջին դարերու խաչակիրներու օրերէն հասած հայկական ծագումը յայտնելու ﬔզի և ահաւասիկ կը գեղգեղէ օփերայի երգիչի վայել ձայնովը և կեցեր է ﬔր երգիչներուն տեղը.

հիմա, եթէ իր և ﬔրիններուն ձայները իրարու զարնուին՝ լաբիւրինթոս պիտի ըլլայ։ Միայն թէ պատարագը չխանգարէ ինչպէս որ ըրաւ ﬔր Սուրբ Ծնունդին օրը ձեռքին դանակ մը բռնած Նիսի եկեղեցիներէն մէկը մտած մարդը, որ ապահովութեան համար պատճառ եղաւ տաճարին պարպուﬕն. արդիւնքում՝ըսին որ անհաւասարակշիռ է, ոճրագործ է ըսելու տեղ։

Անցեալ շաբաթ Ֆրանս Միւզիք ձայնասփիւռի կայանը օփերա մը սփռեց որ կը նկարագրէր Հայոց Լևոն Լուսինեան թագաւորին օրերուն Կիպրոսի թագուհի Աննին ամուսնոյն դէմ եղած ողբերգական դաւադրութեան պատմութիւնը… և ուրեﬓ Ֆրեմոն Հալևիի օփերան էր որ ﬕ քանի օր առաջ Փարիզի մէջ բեմադրուեցաւ վերարժևորելով հեղինակ Հալևիին հռչակը ՛՛1433 vendredi avec anne d’antioche de Lusignan Princesse de Chypre՛՛ թագուհին Կիլիկիոյ ﬔր վերջին արքային ընտանիքէն էր, Լևոն Զ.ին որ կը հանգչի Փարիզ Սէն Տընիի տաճարին մէջ։

… Անթիլիասի Դպրեվանքի ուսանողութեանս օրերէն մէկուն Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Միաբանութիւնն ու դպրեվանքի աշակերտներս, հովանաւորութեամբ երջանկայիշատակ Տ. Տ. Խորէն Ա. Վեհափառին փառաւորապէս դիմաւորեցինք պատուական ու պատմական հիւր մը, որ կարծեմ Կիպրոսէն մայրավանք ժամանած էր իր իշխանական շքեղ հանդերձանքով և առաջնորդուած՝ մայր տաճար ու անկէ՝ վեհարան։

Մեր այդ արքայազուն իշխանին Կիլիկիոյ հայրապետական աթոռին տուած այցը ցայսօր ﬓացած է յիշողութեանս մէջ որովհետև կեանքիս մէջ գոնէ անգամ մը արժանացած եմ ﬔր պատմութեան իշխաններէն մէկուն, գուցէ վերջինին յաղթանդամ հասակը տեսնելու բաղդին։

Եւ հիմա պէտք է որ ﬔր եկեղեցին ծանօթանայ ու տօնէ իրեն եկած հայկական ծագումով այս երգիչին դարաւոր հետաքրքրական պատմութիւնը։ Ան ﬔզի հետ եկեղեցի մտաւ և իր սիրուն բամբ ձայնը հրամցուց ﬔզի, իսկ ﬔնք անտեղացի չըլլալէն զատ զինքը տեսակ մը մէկուն տեղը դրինք, ու ան սկիզբէն ﬕնչև ետք ﬔր հաւատացեալներուն ﬕջև մստած հետևեցաւ պատարագին։

… Սուրբ հոգւոյն շնորհքներով արձակուելու պահուն ըսի որ խաչակիրներու օրերէն հայկական ծագուﬓեր ժառանգած մէկը այսօր եկած է հոս իր հայկական հին արմատներ ունենալու ուրախութիւնը բաժնելու ﬔզի հետ, և սկիզբէն ﬕնչև ետքը պատարագին ներկայ եղած առանց բառ մը հասկնալու արտասանուած աղօթքներէն, շարականներէն ու պատգամէն։

Հրաժեշտ առնելու ատեն հայկական ծագումով մարդը կը զրուցէր Արմանին հետ։


ԽԱՉԱՏՈՒՐ Ա. ՔՀՆՅ. ՊՕՂՈՍԵԱՆ
Նիս, 12 Յունիս 2017

________________________________________

Armweeklynews.am [12.06.2017]
ԽԱՉԱԿԻՐՆԵՐՈՒ ՕՐԵՐԷՆ ԵԿԱԾ ՀԱՅԸ


© 2011-2017  Կապը »  Contacts  ԱԱԱյցելեք » Facebook
Most popular tags
 Գարօ Փայլան  Երվանդ Քոչար  Հռոմի պապ ANCA Nor Zartonq  Կիպրոս Քեսապ  Գրիգոր Զօհրապ  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Operation Nemesis  Վահան Թէքէեան  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher   Rouben Sevak  Ara Güler  Շանթ   Elisa de Filebo   William Saroyan   Մելգոնեան Կրթական  Հրանտ Մաթևոսյան
  Մշակույթ  
Նկարչուհի Նորա Ազատյանի կտավների հետահայաց ցուցահանդեսը ԱՄՆ-ում [22.05.2017]
Ամէն տեղ կ՛ապրինք հայ և օտար մեր լեզուովն ու ճակատագրով [27.02.2017]
Գաբրիէլ Երանեան – “Կիլիկիա“ եվ “Հայաստան Երկիր Դրախտավայր“ երգերի հեղինակ [04.05.2017]
Պոլսահայ Համայնքի Աղջկանց Որբանոց Գալաֆաեան Տան Յոբելենական Ձեռնարկները [26.04.2017]
Մելգոնեանի Հոգաբարձուները ... [26.04.2017]
Վարդգէս Գուրուեան - Ալիսը [25.04.2017]
Դասընկերներս-Վարդգէս Գուրուեան [21.04.2017]
ՍՈՒՐԲ ՅԱՐՈՒԹԵԱՆ ՄԻՋԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆ ՄՕՆԱՔՈՅԻ ՄԷՋ [19.04.2017]
Մեր Գիշերապահները [19.04.2017]
Մելգոնեանի Պաշտօնեաները [17.04.2017]
Անգլերէնի Մեր Ուսուցիչները [17.04.2017]
ԱՐՈՒԵՍՏԱԳԷՏՆԵՐՈՒ ՊԱՏԱՐԱԳ [10.04.2017]
Կոմիտաս վարդապետ .մեկ հասկըցւած անկեղծ ձայն հազար ճառ կարժէ [12.03.2017]
 Արխիվ » 2011-2017