Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ
 

 

  «Լորիկ» ֆիլմի նկարահանումներն ավարտվեցին սեպտեմբերի 30-ին  

Ինչպես տեղեկացնում է «Միաբան» մշակութային բարեգործական հիմնադրամի Miaban.am կայքը , «Լորիկ» ֆիլմի նկարահանումներն ավարտվեցին սեպտեմբերի 30-ին, ինչպես և ծրագրավորվել էր: Միքայել Պողոսյանի «Լորիկ» աշխատանքային վերնագրով գեղարվեստական ֆիլմը մեծ էկրաններին կլինի 2017 թվականին:

Ֆիլմը նկարահանվել է 25 օրում՝ ըստ նկարահանումների օրացուցային պլանի։

«Նկարահանումները տեղի են ունեցել Երևան քաղաքում։ Շրջակա տների բնակիչները, քաղաքային ծառայությունները և պարզապես անցորդները հաճախ էին իրենց օգնությունն առաջարկում, ինչի համար մենք երախտագիտություն ենք հայտնում նրանց, ինչպես նաև ամեն մեկի, ով անտարբեր չգտնվեց և մեզ օգնեց այս ընթացքում»,-ասվում է Miaban.am կայքում:

 Ֆիլմն այս իրականության մեջ ապրող արվեստագետի մասին է, ով փորձում է մասնագետից վերածվել մարդու: Ի վերջո, յուրաքանչյուրը կարող է լավ «փեշակավոր» լինել, բայց կյանքում անարժան արարքներ գործել: Այս իրականությանը միայն լավ մասնագետ լինելով չեն նվիրվում, այլ պետք է կարողանալ տեսնել շրջապատի մարդկանց, անհրաժեշտության դեպքում նրանց փայփայել, գուրգուրել, սիրել ու առողջացնել», - Aysor.am կայքի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը:

Դրամայի, կատակերգության և ֆանտաստիկայի ժանրում նկարահանվող ֆիլմում ներգրավված են հայ և ռուս կինեմատոգրաֆիստներ, սցենարիստն ու գլխավոր դերակատարը Միքայել Պողոսյանն է, ով հանդես է գալիս Լորիկի դերում, բեմադրող ռեժիսորը՝ Ալեքսեյ Զլոբինը: Հերոսուհուն մարմնավորում է Եվգենիա Դմիտրիևան:

Նկարահանվել են նաև Նարինե Գրիգորյանը, Ֆորշը, Վահագն Սիմոնյանը, Ջոն Մակարյանը, Բեմադրող նկարիչն է Արմեն Ղազարյանը, օպերատորը՝ Վահագն Տեր-Հակոբյանը:
________________________________________

Armweeklynews.am [31.08.2017]
«Լորիկ» ֆիլմի նկարահանումներն ավարտվեցին սեպտեմբերի 30-ին

© 2011-2017  Կապը »  Contacts  ԱԱԱյցելեք » Facebook
Most popular tags
 Գարօ Փայլան  Երվանդ Քոչար  Հռոմի պապ ANCA Nor Zartonq  Կիպրոս Քեսապ  Գրիգոր Զօհրապ  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Operation Nemesis  Վահան Թէքէեան  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher   Rouben Sevak  Ara Güler  Շանթ   Elisa de Filebo   William Saroyan   Մելգոնեան Կրթական  Հրանտ Մաթևոսյան
  Մշակույթ  
ՄԻ բաժակ դառը սև սուրճ ու մի կտոր լռություն... [19.08.2017]
ՔԻՉ ՄԸ ԽԵՆԹՈՒԿ [16.06.2017]
ԽԱՉԱԿԻՐՆԵՐՈՒ ՕՐԵՐԷՆ ԵԿԱԾ ՀԱՅԸ 12.06.2017]
Նկարչուհի Նորա Ազատյանի կտավների հետահայաց ցուցահանդեսը ԱՄՆ-ում [22.05.2017]
Ամէն տեղ կ՛ապրինք հայ և օտար մեր լեզուովն ու ճակատագրով [27.02.2017]
Գաբրիէլ Երանեան – “Կիլիկիա“ եվ “Հայաստան Երկիր Դրախտավայր“ երգերի հեղինակ [04.05.2017]
Պոլսահայ Համայնքի Աղջկանց Որբանոց Գալաֆաեան Տան Յոբելենական Ձեռնարկները [26.04.2017]
Մելգոնեանի Հոգաբարձուները ... [26.04.2017]
Վարդգէս Գուրուեան - Ալիսը [25.04.2017]
Դասընկերներս-Վարդգէս Գուրուեան [21.04.2017]
ՍՈՒՐԲ ՅԱՐՈՒԹԵԱՆ ՄԻՋԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆ ՄՕՆԱՔՈՅԻ ՄԷՋ [19.04.2017]
Մեր Գիշերապահները [19.04.2017]
Մելգոնեանի Պաշտօնեաները [17.04.2017]
 Արխիվ » 2011-2017