Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ
 

 

  Ինչպէս ազգը մեծ փորձանքներէ ազատել.Խաժակ Այնթէպլեան  

Աշխարհը այնքան փտածութեամբ վարակուած է վերջերս , որ մասնագիտական խորհուրդ մը այս կիրակի կրնայ օգտակար ըլլալ ձեզի : Իսկ քանի որ ես մասնագիտութեամբ ատամնաբուժ եմ , իմ խորհուրդս հետեւեալն է . Մի սպասէք որ անպայմնան զօրաւոր ատամնացաւ ունենաք, որպէսզի ստիպուած ատամնաբուժի երթաք :

Ձեր ակռաներուն վրայ հազիւ պզտիկ սեւ կէտ մը նշմարէք անմիջապէս ատամնաբուժի վազեցէք: Այդպէս դուք ձեզ տանջող ցաւէն կ’ազատէք , ինչպէս նաեւ ձեր դրամը կը խնայէք:

Վերջը մեզի մի մեղադրէք թէ ինչու ակռան ծակեցաւ , բեռնէն անտանելի հոտ մը ելաւ , բուժումը ինչու այդքան երկարեցաւ , ծախսն ալ այդքան մեծ ելաւ : Նոյն խորհուրդը օգտակար պիտի ըլլար մեր ազգային կեանքին մէջն ալ :

Երանի հազիւ պզտիկ փտածութիւն մը նշմարէինք , անմիջապէս անոր ճարը գտնէինք ու պատճառը հեռացնէինք : Այդպէս ազգը մեծ փորձանքէ կ՚ազատէինք , ունեցածն ու չունեցածն ալ կը փրկէինք ....

Հիմա փտածութիւնը այնքան շատցած է այլեւս , որ ազգային փողոցներուն մէջ քիթերնիս գոց կը քալենք եւ անտանելի հոտին համար մէկս միւսը կը մեղադրենք:

 Նեղ պարագային մենք ատամնաբուժներս փտած ակռան կը հեռացնենք , տեղը նոր մը կը ցանենք : Նորը թէեւ արհեստական պիտի ըլլայ սակայն յաճախ բնականէն շատ աւելի տոկուն ու գեղեցիկ դուրս կուգայ :

Չէ՞ք կարծեր որ ժամանակն է այլեւս մեր ազգային կեանքին մէջէն փտածները հանելու , եւ անոնց տեղ նորն ու գեղեցիկը եւ աւելի ամուրները ցանելու...


Խաժակ Այնթէպլեան/Այնճար

Arevelk.am
________________________________________

Armweeklynews.am [22.11.2017]
Ինչպէս ազգը մեծ փորձանքներէ ազատել.Խաժակ Այնթէպլեան

© 2011-2017  Կապը »  Contacts  Այցելեք » Facebook
Most popular tags
 Գարօ Փայլան  Երվանդ Քոչար  Հռոմի պապ ANCA Nor Zartonq  Կիպրոս Քեսապ  Գրիգոր Զօհրապ  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Operation Nemesis  Վահան Թէքէեան  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher   Rouben Sevak  Ara Güler  Շանթ   Elisa de Filebo   William Saroyan   Մելգոնեան Կրթական  Հրանտ Մաթևոսյան
  Մշակույթ  
ԵԿԵՂԵՑՒՈՅ ՆԵՐՔԻՆ ՄԻԱՍՆՈՒԹԵԱՆ ՀԱՐՑԸ [22.11.2017]
Լավ չի, տղերք, շա՛տ վատ է [21.09.2017]
«Լորիկ» ֆիլմի նկարահանումներն ավարտվեցին սեպտեմբերի 30-ին [31.08.2017]
ՄԻ բաժակ դառը սև սուրճ ու մի կտոր լռություն... [19.08.2017]
ՔԻՉ ՄԸ ԽԵՆԹՈՒԿ [16.06.2017]
ԽԱՉԱԿԻՐՆԵՐՈՒ ՕՐԵՐԷՆ ԵԿԱԾ ՀԱՅԸ 12.06.2017]
Նկարչուհի Նորա Ազատյանի կտավների հետահայաց ցուցահանդեսը ԱՄՆ-ում [22.05.2017]
Ամէն տեղ կ՛ապրինք հայ և օտար մեր լեզուովն ու ճակատագրով [27.02.2017]
Գաբրիէլ Երանեան – “Կիլիկիա“ եվ “Հայաստան Երկիր Դրախտավայր“ երգերի հեղինակ [04.05.2017]
Պոլսահայ Համայնքի Աղջկանց Որբանոց Գալաֆաեան Տան Յոբելենական Ձեռնարկները [26.04.2017]
Մելգոնեանի Հոգաբարձուները ... [26.04.2017]
Վարդգէս Գուրուեան - Ալիսը [25.04.2017]
Դասընկերներս-Վարդգէս Գուրուեան [21.04.2017]
 Արխիվ » 2011-2017